Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան
14
Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Պատերազմ Արցախում
8 ամսական փոքրիկ բանտարկյալի բանտախուցն այս տե՞սքն ունի Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ 8 ամսյա դուստրը՝ Ջուլիան, տեղափոխվել են հիվանդանոց. Զարուհի Փոստանջյան Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Արցախցիները նստացույց հայտարարեցին. Տեսանյութ Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան «ՄԻՊ-ը հեռու է մարդու իրավունքներից»․ հայտարարություն Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց

Էրդողանի մի արտահայտություն խիստ զարմացրեց ռուս և արևմտյան փորձագետներին, որը սակայն անտեսվեց Հայաստանում

Երկու շաբաթ  առաջ, օգոստոսի 1-ին երբ Ռուսաստանն ու ԱՄՆ  փոխանակեցին միմյանց հետ գերիներին Թուրքիայի հատուկ ծառայության ներկայացուցիչների միջնորդության շնորհիվ, Էրդողանը հպարտանալով իր երկրի դերակատարության համար, գովաբանեց  թուրքական հետախուզությունը (MIT-ին)  իր առանցքային դերի համար և ասաց, որ այդ միջոցառումը ընդգծեց  Թուրքիայի աճող կարևորությունը  աշխարհում՝ իր ղեկավարության ներքո:

Իսկ  մի քանի օր անց, օգոստոսի 5-ին կառավարության հերթական նիստի ընթացքում Էրդողանը վերադառնալով այս խնդրին, շատերի համարանսպասելիորեն, հիշեց  հանրահայտ երիտթուրքերի կառավարման ժամանակվա  գործիչ Էնվեր փաշային, ով հայտնի էր նաև Հայոց ցեղասպանության մեջ  ակտիվ ներգրավվածությամբ: Իսկ հիշելու պատճառն այն էր, որ  օգոստոսի 4-ին նրա սպանության  102-րդ տարելիցն էր:

Ինչպես հայտնի է, Էնվերը   ղեկավարել է օսմանյան զինված ուժերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ,  ճանաչվում է որպես MIT-ի նախորդ՝ Teşkilat-ı Mahsusa գաղտնի հետախուզական ցանցի հիմնադիրներից մեկը։

1915-1918  թվականներին հայերի ցեղասպանության մեջ ակտիվ դերակատարումից հետո,այս դահիճը սկսում է իր ակտիվ պանթուրքիստական գործնեությունը Կովկասում, այնուհետև Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրներում:

Նախքան մահը՝Էնվեր փաշան գլխավորում էր  թուրանական շարժումը, որը դիմադրում էր Կենտրոնական Ասիայում ռուսական և խորհրդային իշխանությանը, չնայած այն հանգամանքին, որ ի սկզբանե, նա դաշինք էր կազմել բոլշևիկների հետ և  Մոսկվայի կողմից նրան հանձնարարվել էր ճնշել   թյուրքական ապստամբությունը։ Հակառակ իր նախնական խոստմանը, Էնվերը դիմեց Մոսկվայի դեմ, կազմակերպեց   այդ  խմբերը պանիսլամական և պանթուրքիստական ​​տեսլականի շուրջ և սկսեց հարձակվել ռուսական զորքերի վրա:

Այլ կերպ ասած՝Էնվերը ոչ միայն պրոֆեսիոնալ մարդասպան էր և հանցագործ, այլև ուտող ու ուրացող մի գործիչ, որի համար, իր իրավիճակային դաշնակիցներին քցելը, հետևից դաշույնով խփելը սովորական երևույթ էր:

Խորհրդային պատմագրությունը Էնվեր Փաշային հիշում է որպես դավաճան, իսկ միջազգային պատմագրության տեսանկյունից, նա միջազգային դասին պատկանող հանցագործ է:

Եվ ահա տեսնենք, թե ինչպես է արտահայտվում այս հանցագործի մասին Էրդողանը, օգգոստոսի 5-ին, կառավարության նիստի ընթացքում.

 «Երեկ լրացավ Թեշկիլաթ-ի Մահսուսի հիմնադիր Էնվեր փաշայի նահատակության 102-րդ տարելիցը, ով նահատակվել է Տաջիկստանի Պամիրի  լեռներում զավթիչների դեմ իր ջիհադի ժամանակ,- ասել է Էրդողանը։- …Էնվեր փաշային՝ թուրք-իսլամ միասնության մեծ մոջահեդին, ում կյանքն անցավ մարտի դաշտում և իր վերջին շունչը թողեց այնտեղ, այսօր  հպարտությամբ  ենք հիշում։ Թող Ալլահը օրհնի նրա հոգին և շնորհի դրախտ…»,- նշել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Էնվեր փաշան սպանվել էր   Տաջիկստանի Պամիրի լեռներում 1922 թվականի օգոստոսի 4-ին ռուսական զորքերի հետ կռվի ժամանակ։

Ըստ վարկածներից մեկի, նրան սպանել է Կարմիր բանակում այն ժամանակ ծառայող, ծագումով հայռազմիկ Հակոբ Մելքումյանը:

Այսպես գնահատելով Էնվեր փաշայի ժառանգությունը,  մի գործչի, ով  մեղադրվում է պատերազմական հանցագործությունների մեջ, ներառյալ հայերի, հույների, եզդիների, ասորիների  և այլոց կոտորածները, Էրդողանը փաստացի  հրապարակայնորեն և ագրեսիվ կերպով հաստատում է  իր կառավարության բնույթը, որը սերտորեն դաշնակցում է ծայրահեղ աջ պանթուրքիստների հետ։

Էնվեր փաշայի հանրային ոգեկոչումը նաև ընդգծում է Թուրքիայի ազգային անվտանգության մարմինների մութ կողմը, որը հաճախ անվանում են «խորքային  պետություն»: Այս ստվերային կառույցը, որը կուլիսների հետևում զգալի ազդեցություն է գործում, ուժեղ վերահսկողություն է պահպանում Էրդողանի կառավարության ներսում՝ ձևավորելով և ուղղորդելով պանթուրքիստական ​​և իսլամական գերպետություն ստեղծելուն ուղղված քաղաքականությունը, ինչպես նշում են ռուս և արևմտյան փորձագետները:

Էրդողանի խոսքերը ոչ թե անակնկալ հայտարարություններ էին, այլ մանրակրկիտ պլանավորման արդյունք: Այս զգուշորեն ծրագրված ուղերձն արտացոլում է ավելի խորը ռազմավարական մտածողություն, որն առկա է  Թուրքիայի իշխող վերնախավում:

Էնվեր փաշայի   ​​քաղաքական  ժառանգությունը, որը մարմնավորվել է 20-րդ դարի սկզբին երիտթուրքական Միասնության և առաջադիմության կոմիտեի կողմից, ակնառու կերպով արտացոլված է Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցությունում (MHP): Այս ծայրահեղ աջ խմբավորումը զգալի ազդեցություն ունի Թուրքիայի հետախուզության, ոստիկանության, բանակի և դատական ​​համակարգի վրա: MHP-ն սերտ դաշինք է պահպանում Էրդողանի կառավարության և նեոնացիոնալիստների (Ulusalcı) հետ՝ մեծացնելով նրանց համատեղ ազդեցությունը երկրի քաղաքական դաշտի վրա։

Օգոստոսի 5-ի  Էրդողանի կանխամտածված հայտարարությունը, որը հիշեցնում էր Էնվեր փաշայի ժառանգության մասին, ընդգծեց, որ Թուրքիայի նախագահը չի հրաժարվել ավելի մեծ թուրք-իսլամական պետության ստեղծելու  իր տեսլականից: Ի տարբերություն Էնվերի մասին նախկին հիշատակումների՝ Էրդողանն ուղղակիորեն Էնվերի ռազմական արշավները ռուսական ուժերի դեմ որակել է որպես «ջիհադ»՝ միանշանակ պարզաբանելով իր մտադրությունները։ Եվ նրա այդ գնահատականը արձանագրել են, թե արևմտյան, և թե ռուսական շրջանակները:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէր, երբ Էրդողանը հրապարակայնորեն գովաբանում է Էնվեր փաշայի ժառանգությունը։ Էնվերի մասին նրա առաջին հրապարակային հիշատակումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին, երբ նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցում էր  Բաքվում կայացած հաղթական շքերթին։ Շքերթը նվիրված էր 1918 թվականի սեպտեմբերի 15-ին Էնվեր փաշայի կողմից կազմակերպված իսլամի բանակի կողմից Բաքվի ազատագրման 100-ամյակին, որը ղեկավարում էին օսմանյան սպաները, որը նշանավորեց Ադրբեջանի անկախության առաջին հռչակումը։

«…Այսօր թուրքական բանակը նշում է Ադրբեջանի հետ միասին տարած հաղթանակի 100-ամյակը։ Այս տոնակատարությունը ամենամեծ օրինակն է, որը մենք կարող ենք թողնել ապագա սերունդներին։ Մենք երբեք թույլ չենք տա, որ այս էպոսը մոռացվի»,- նշել էր թուրքիայի նախագահըդեռ 2018-ին։

 «Ես երախտագիտությամբ եմ հիշում Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության և Անկախ ադրբեջանական բանակի բոլոր հիմնադիրներին՝ Էնվեր փաշային, ով ապահովել է Կովկասյան իսլամական բանակի ուղարկումը Ադրբեջան, և Նուրի փաշային՝ այս հաղթական բանակի հրամանատարին», - ասել էր  Էրդողանը։

Այն ժամանակ, Էրդողանի այս խոսքերը, ցավոք լուրջ արձագանք չստացավ ոչ մեկի կողմից:

Էրդողանը կրկին հիշատակել էր  Էնվեր փաշային, արդեն,  2021 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքու կատարած այցի ժամանակ՝ նշելու Հայաստանի հետ հակամարտությունից հետո Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակը։ Զորահանդեսի ժամանակ Էրդողանը նշել է. «Մինչ այժմ քաղաքական և ռազմական դաշտերում տարվող պայքարը շարունակվելու է բոլորովին այլ ճակատներում։ Այսօր այն օրն է, երբ Նուրի փաշայի, Էնվեր փաշայի և Կովկասյան իսլամական բանակի քաջարի զինվորների հոգիները խաղաղություն կգտնեն: … Այսօր հաղթանակի և հպարտության օր է բոլորիս և ողջ թուրքական աշխարհի համար: Ես հավերժ երախտապարտ եմ իմ Տիրոջը, որ թույլ տվեց մեզ գոյատևել այս օրերին»,- նշել էր Թուրքիայի նախագահն, արդեն 2021-ին:

Իսկ կարդալով իր հակաիրանյան բնույթի ոտանավորը նույն թեմայի շուրջ խիստ արձագանքի արժանացավ Իրանի կողմից:

Նրան հիշեցրին, որ օսմանյան կայսրության ժամանակներն արդեն վաղուց անցել են:

Հայաստանից կրկին որևէ արձագանք չեղավ:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա այստեղ փորձագիտական շրջանակների մակարդակով արձանագրվեց, որ Էրդողանը իր մեսիջներում փորձում է  զգուշավոր ձևով ձեռնոց նետել նաև Մոսկվային:

Մասնավորապես,  բազմաթիվ ճակատներ հետապնդելու մասին Էրդողանի ակնարկը այն ժամանակ  արտացոլում էր  իր կառավարության ռազմավարական նպատակները՝ ընդլայնելու իր ազդեցությունը Ռուսաստանի սրտում: Նրա վարչակազմը արդյունավետ լոբբինգ է իրականացրել Թյուրքական խորհրդի կարգավիճակը բարձրացնելու համար, որը հիմնադրվել էր դեռ  2009 թվականին՝ բարելավելու հարաբերությունները թյուրքալեզու երկրների միջև: 2021 թվականին խորհուրդը վերանվանվեց Թյուրքական պետությունների կազմակերպություն (Türk Devletleri Teşkilatı), որում որպես լիիրավ անդամներ ընդգրկվեցին Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան։

Ռուս փորձագետների կարծիքով Էրդողանի այս վերջին մեսիջները ցույց են տալիս մեկ բան, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցումը  վերջին տասնամյակում հիմնովին չի փոխել նախագահ Էրդողանի և նրա իսլամիստ-ազգայնական դաշնակիցների հավակնությունները՝ հասնելու այն բանին, ինչին Էնվեր փաշան չկարողացավ:

«Տասնամյակներ շարունակ Թուրքիայի իշխող վերնախավը Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկել է որպես ռազմավարական լծակ՝ Արևմուտքից ավելի մեծ զիջումներ կորզելու համար, որին Թուրքիան ամուր կապված է ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի միջոցով», - նշում են այդ վերլուծաբանները:

Էրդողանի համար Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ պահպանելն ունի նաև անձնական նշանակություն, քանի որ նա և իր քաղաքական և գործարար գործընկերները մեծ օգուտներ են քաղել այդ կապերից և մեծապես հարստացել: Ռուսաստանը, որը կաշկանդված է  արևմտյան պատժամիջոցներով, այսօր  քիչ այլընտրանքներ ունի առևտրի և ապրանքների և ծառայությունների գնման համար, դրանով իսկ բարձրանում է  այս հարաբերությունների ռազմավարական արժեքը Էրդողանի և նրա շրջապատի համար և ոչ ավել:

Ինչ վերաբերվում է  Հայաստանին, ապա այստեղ տիրում է խորը գավառական մթնոլորտ, որտեղ քաղաքական վերնախավը զուրկ է վերլուծելու տարրական խնդիրները՝կապված երկրի անվտանգության հետ,և մեծ ենգործնթացների պարզ վիզուալ պատկերների մեկնաբանությունները, որոնք հիմնականում կատարվում են կենցաղային հարթության վրա:

Իսկ այն, որ Էրդողանը և իր նպատակները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի երկրների համար,  տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Պարզապես քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ չի տալիս այդ երկրներին կենտրոնանալ այդ վտանգների վրա: Ռուսաստանըմասնավորապես կենտրոնացած է ուկրաինական ուղությամբ, Իրանը՝միջինարևելյան ուղությամբ, իսկ Չինաստանը՝Թայվանի և Հարավ-արևելյան Ասիայի տարածաշրջանի ուղությամբ:

Սակայն, բոլորը աչքի տակով հետևում են այսօրվա գլխավոր պանթուրքիստի ուղերձներին, որպեսզի ճիշտ պահին հետևություններ կատարեն:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա մենք պետք է օր առաջ ձևավորենք նոր ազգային-պետական վերնախավ, որպեսզի կարողանանք լրջորեն պատրաստվել վտանգների կանխատեսմանն ու ժամանակին չեզոքացմանը, առանց սրտաճմլիկ ելույթների, բայց գործուն և լուռ աշխատանքի միջոցով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan