Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան Ո՞րն է Սամվել Կարապետյանի նոր կուսակցության վերջնական նպատակը
16
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Սրիկաները մշտաժպիտ են լինում Ընդդիմադիր բոլոր ուժերի միակ թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը․ մնացածը բանսարկություն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի․ Թրամփ Ծաղկեգործները ծաղիկներով փակել են Էջմիածին - Երևան մայրուղին Պատերազմ Արցախում
Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ) Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով Դիանա Գասպարյանը չի բացառել, որ անգամ իրեն կալանքի տանեն Սրանք դեռ միայն ծաղիկներն են․ սպասվում է ավելի տխուր պատկեր․ «Կարճ ասած» Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Պետական պաշտոնյայի հետ հանդիպումից հասկացա՝ «եղունգ ունեք, գլուխներդ քորեք». ծաղկաբույծ Թրամփը գտնվում է շարունակվող հակամարտությանն աջակցող կողմերի ճնշման տակ․ Լավրով Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան Ո՞րն է Սամվել Կարապետյանի նոր կուսակցության վերջնական նպատակը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սրանց կռիվը ոչ թե «միջանցք» չտալու համար է, այլ՝ միջանցքի վրա Ռուսաստանին չկանգնեցնելու․ Արա Պողոսյան Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան «Սա հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»․ Վարդան Օսկանյան Դիանա Գասպարյանին մեղադրանք է ներկայացվել Հերթը նորից հասավ ծաղիկ մշակողներին․ Թադևոս Ավետիսյան Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես քաղաքական հետապնդման նպատակով․ Վարդևանյան Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան Ոսկանյան Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ մանրամասներ Լիանա Հարությունյանի և նրա 8 ամսեկան երեխայի գործից Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իսկապես ասել է այն, ինչի մասին պայմանավորվում են․ Զատուլին «ՀՀ-ում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Մեղրիում՝ 2011թ-ին». Գագիկ Սուրենյան

Վահրամ Գալստյանը ստեղծել է ուրարտական Թեյշեբա աստծո արձանիկի կավե նմանօրինակը՝ թրծման հատուկ եղանակով

Ուրարտական գլխավոր երեք աստվածներից մեկի՝ Թեյշեբայի արձանիկը, որը հայտնաբերվել է Կարմիր բլուրում 1941 թվականին ու պահվում է Հայաստանի պատմության թանգարանում, արդեն ունի կավե տարբերակ։  2.20 մետրանոց կավե արձանի հեղինակը քանդակագործ Վահրամ Գալստյանն է։ 8 ամիս է աշխատել կավե արձանի վրա, իսկ կավե արձանի թրծումը կատարվել է օրեր առաջ հենց Թեյշեբաինիում։

Panorama.am-ի հետ զրույցում Վահրամ Գալստյանն ասաց, որ բավականին երկար ժամանակ նման մտադրություն է ունեցել, քանի որ այժմ աշխարհում շատ հայտնի են հրաքանդակները։ Նա Ղրիմում մասնակցել է սիմպոզիումի, որտեղ արդեն ներկայացրել էր հրաքանդակ և ցանկացել է նման քանդակ ստեղծել նաև Հայաստանում։

«Ես Միքայել Բադալյանին (Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն) պատմեցի իմ մտադրության մասին։ Նա շատ ոգևորվեց, սակայն մեզ պետք էր կավ ու հրակայուն բամբակ, որոնք Հայաստանում չկային։ Մեր այդ խոսակցությունից հետո որոշ ժամանակ էր անցել։ Միքայելի մոտ մարդ էր եկել Ռուսաստանից՝ գործարար Արմեն Նալբանդյանը։ Նա պատմել էր Արմեն Նալբանդյանին մեր մտադրության մասին, ով ասել էր, որ այդ ամենն ինքը կգնի ու կուղակի Հայաստան։ Այդպես էլ արել էր։ Որոշ աշխատանքներ ունեի։ Դրանք ավարտելուց հետո սկսեցի Թեյշեբա աստծո արձանի վրա աշխատել։ Տևեց ութ ամիս»,- մանրամասն ներկայացրեց քանդակագործը։

Իսկ ինչո՞ւ հենց Թեյշեբա աստծո։

Վահրամ  Գալստյանը պատմեց, որ այն Կարմիր բլուրում պեղումների ժամանակ հայտնաբերել է Հռիփսիմե Ջանփոլադյանը՝ հնագիտական արշավախմբի ղեկավար Բորիս Պիոտրովսկու կինը։ Հռիփսիմե Ջանփոլադյանն  իր տատիկի ազգականն է։

Նա նշեց, որ բացի այդ շատ հարմար էր Թեյշեբա աստծո արձանիկը հրաքանդակ անելու համար։ Այն կազմված է երեք մասից՝ թագը, մարմինը, գոտկատեղից ներքև, որոնք միանում են իրար։

«Մեջը դատակ է, քանի որ պետք էր մեջով կրակ անցներ՝ թրծելու համար։ Կավե քանդակը թրծվել է մոտ 1100-1200 ջերմաստիճանի տակ։ Թեյշեբաինիում թրծումից հետո այն տեղափոխել եմ իմ արվեստանոց։ Այն իմ սեփականությունն է, որոշել եմ՝ եթե Կարմիր բլուրում թանգարան կառուցվի, այն կնվիրեմ թանգարանին»,- ասաց քանդակագործը։

Վահրամ Գալստյանի խոսքով, նման տեսակի թրծում Հայաստանում առաջին անգամ է կատարվել։

«Առաջին անգամ Հայաստանում հրաքանդակ արվեց։ Էլի առաջարկ ունեի, սակայն հրաժարվել եմ»,- նշեց քանդակագործը։

Նա անդրադաձավ նաև հնչող քննադատություններին. «Սա ընդամենն արվեստի գործ է, քանի որ դրանով եմ հետաքրքրված։ Ընդամենը  Թեյշեբա աստծո արձանիկի կավե մեծ արձանն եմ արել։ Իսկ ինչ-որ սատանիստական, հակաեկեղեցական ... տարբեր բաներ են տարածում, ծիծաղելի է։ 1987 թվականից զբացվում եմ խեցեգործությամբ»։

Ի դեպ, այսօր Հայաստանի պատմության թանգարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այս օրերին համացանցում տարածվող Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող ուրարտական եզակի նմուշներից մեկի՝ Թեյշեբա աստծո արձանիկի նմանությամբ պատրաստված մեծածավալ կավե արձանի հանդիսավոր թրծումը, ապա թեփի միջոցով այրման էֆեկտներով ներկայացումը կատարվել է առանց Հայաստանի պատմության թանգարանի իմացության ու համաձայնության։

Ք․ ա․ VIII-VII դդ․ թվագրվող, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված բնօրինակ բրոնզե արձանիկը դեռ 1940-ական թթ․ պեղվել և ցուցադրվում է թանգարանում։ Առաջարկում ենք բոլոր արվեստագետներին, մշակութային ժառանգության հետ առնչություն ունեցող անձանց ու կազմակերպություններին, տնտեսվարողներին ու անհատներին զերծ մնալ առանց պայմանավորվածության և համաձայնության թանգարանի հավաքածուներում ներառված ցուցանմուշների կրկնօրինակումից կամ տարբեր նպատակներով օգտագործումից»։
Լուսանկարները՝ Թագուհի Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։ 
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan