Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը Իրանի դեսպանը վիրավորում է ստացել Լիբանանում Պուտինն ու Օվերչուկը հաստատեցին՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը «կենդանի» է, իսկ Արցախի թեման փակված չէ
18
Եթե դու չունենաս անվտանգ միջավայր, ավելորդ է խոսել ժողովրդավարությունից, իրավականությունից. Արշակ Սրբազան Ես սատանիստ եմ․ ՔՊ-ական պատգամավոր Թող մտահոգվեն նրանք, ովքեր Աստծո առջև չեն խոնարհվում ու ծունկի գալիս. Նաթան սրբազանը՝ իշխանության հետ կապի խզման մասին Մայր տաճարի որմնանկարների գույները մոտեցել են հենց Հովնաթանյանների վրձնած գույներին Ի՞նչ նպատակներ էին հետապնդում «Մայր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների այցերը իրաքյան Քուրդիստան և Դոնբաս Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է ուզում «Աշխարհն» իրենից ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Դոնեցկի պետական հեռուստաալիքն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ Պատերազմ Արցախում
Եթե դու չունենաս անվտանգ միջավայր, ավելորդ է խոսել ժողովրդավարությունից, իրավականությունից. Արշակ Սրբազան Ես սատանիստ եմ․ ՔՊ-ական պատգամավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ուխտերթ է կազմակերպվելու դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին «Դրա համար պիտի դրանց ռադ անենք, արդեն զզվեցրեցին էդ համբալները». «Սևան» ՔԿՀ պետի տեղակալը՝ արցախցիների մասին․ 168.am Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը Գլխավոր բառը «հեռանալն» է․ թե ո՛ր տարբերակով, որոշողը դու ես․ «Կարճ ասած» Թող մտահոգվեն նրանք, ովքեր Աստծո առջև չեն խոնարհվում ու ծունկի գալիս. Նաթան սրբազանը՝ իշխանության հետ կապի խզման մասին 61 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով Անհրաժեշտ է Հայաստան-Ադրբեջան վերջնական խաղաղության հասնել. Թուրքիայի հետախուզական ծառայության պետ Կենտրոնական բանկն զգուշացնում է Փոխե՛ք «Temu»–ի գաղտնաբառը. տվյալների արտահոսք է եղել, այդ թվում` ՀՀ–ից Իրանի դեսպանը վիրավորում է ստացել Լիբանանում Մայր տաճարի որմնանկարների գույները մոտեցել են հենց Հովնաթանյանների վրձնած գույներին Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրն այնպես, ինչպես առաջարկում է Նիկոլ Փաշինյանը. Ադրբեջանի ԱԳՆ ՔՊ-ի Իրական Հայաստանը Պուտինն ու Օվերչուկը հաստատեցին՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը «կենդանի» է, իսկ Արցախի թեման փակված չէ Սուտն ու գողությունը դարձել է նորմա. Միհրդատ Մադաթյան Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևը հաստատվել է «ՔՊ-ի Իրական Հայաստանը»․ Ստեփան Դանիելյան Ի՞նչ նպատակներ էին հետապնդում «Մայր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների այցերը իրաքյան Քուրդիստան և Դոնբաս Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է ուզում «Աշխարհն» իրենից Պուտինը զանգահարել է Քոչարյանին և շնորհավորել 70-ամյակի կապակցությամբ. 2-րդ նախագահի գրասենյակը հաստատեց Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա քննիչ հանձնաժողովի «զեկույցը». «Կարճ ասած» «Օգնության մասին լուրեր լսելիս, նախ իմացեք, թե ով է օգնում ու ինչի համար»․ Նաիրի Հոխիկյանն՝ արցախցիներին ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ» ՌԴ-ին զգուշացնում ենք՝ Զանգեզուրի միջանցքն Իրանի կարմիր գիծն է. Ալիռեզա Արաֆի

Գազիֆիկացման ու խմելու ջրի խնդիրը Խնածախում չի լուծվել․ 168․am

168.am-ը գրում է․

Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղն ունի ոչ միայն անվտանգային, այլև խմելու ջրի ու գազիֆիկացման խնդիրներ։ Գյուղում մարդիկ խմելու ջուր երեքը օրը մեկ են ունենում, իսկ գազ գյուղից միայն 12 տուն ունի, մյուսների համար այն դեռ անհասանելի է, քանի որ մինչև տներ գազ մտցնելը, ըստ նախնական հաշվարկների՝ յուրաքանչյուր տան համար անհրաժեշտ է 250-300 հազար դրամ։ Գյուղի միակ դպրոցը ևս գազիֆիկացված չէ, ձմռանը դասասենյակները տաքացվում են փայտի վառարաններով։

Երկու խնդիրների լուծումն էլ, ըստ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի՝ կախված է մեծ ֆինանսներից։

«Այս երկու խնդիրներն ինչպես կային, այդպես էլ մնացել են, դեռևս հարցերի լուծում չկա։

Երեք օրը մեկ կարողանում ենք մի թաղամասին խմելու ջուր տանք, այսպես՝ տարիներ շարունակ, լուծումը դեռ չենք տեսնում, սպասում ենք։

Կարծում եմ՝ խնդիրն ընդհանուր կախված է ֆինանսներից, ջրի համար նախահաշվարկ ու նախագծում արել ենք, պետք է Կենտրոնական բանկը փոխանցում կատարի, որպեսզի շինարարը սկսի աշխատել։ Սակայն առաջընթաց չկա, հարցը նույն ձևով շարունակում է մնալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սեյրան Միրզոյանը։

Նրա խոսքով՝ մեծ ֆինանսներ են պահանջվում, քանի որ կոյուղու հարց էլ կա, որը պետք է զուգահեռաբար արվի ջրագծի կառուցման հետ։

Ինչ վերաբերում է գյուղի ոռոգման ջրին, ապա, ըստ մեր զրուցակցի, այն բերում են կողքի գյուղից ու հասանելի է գյուղի 30 տոկոսին, բայց դա էլ լիարժեք չէ։ Մարդիկ չարչարվելով մի կերպ են կարողանում ջուրը հասցնել իրենց հողատարածք։

«Ոռոգման ջրի խնդիրն է խանգարում, որպեսզի մարդիկ գյուղում գյուղատնտեսությամբ զբաղվեն։ Բնակիչները ձորերում թեթև տնամերձեր ունեն, աղբյուրներից գնացող ջրերով կարողանում են մի կերպ ոռոգել»,- նշեց Խնածախի վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ֆեյսբուքյան օգտատերերը կոչ էին արել դրամահավաք իրականացնել ու լուծել Խնածախի գազիֆիկացման հարցը, նույնիսկ կոչ էին արել Երևանին տրամադրվող ֆինանսական ծախսերի 30 տոկոսն ուղղել գյուղին՝ գազիֆիկացնել, որպեսզի մարդիկ չլքեն այն։

Դեռևս նախորդ տարի, Խնածախի վարչական ղեկավարը 168.am-ին ասել էր, որ գյուղի գազիֆիկացումն ունի ռազմավարական նշանակություն, ուստի հարցը պետք է լուծվի։

Խնածախում թշնամու թիրախի տակ բնակիչները առանց գազի ու խմելու ջրի ապրում են՝ ֆինանսների բացակայության պատճառով, սակայն ԱԺ-ում ու պետական բոլոր գերատեսչություններում գրեթե ամեն ամիս ստանում են պարգևավճար. իշխանության ներկայացուցիչների համար ֆինանսական խնդիր չկա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan