Փոսերը շատացել են, այ ոչ թե՝ ասֆալտապատվել
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է. «Ամիսներ առաջ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հարց տվեցի, երբ են պատրաստվում Շենգավիթ վարչական շրջանի՝ Ներքին Շենգավիթ բոլոր փողոցներում առկա «խրամատները» փոսերը ասֆալտապատեն։
Պատասխանը եղավ ինչպես կանխատեսում էի՝ մի քանի օրից անձրևները դադարելուն պես։
Անցել է երկու ամիս փոսերը ավելացել ու շատացել են։
Երեկ անգործների ու ապիկարների «ղեկավարը» հորդորում էր քաղաքացիներին փողոցներին ու մայթերին ավազ բետոն շաղախ չանեն, կեղտոտելով ու վնասելով դրանք։
Իրականությունը՝ քաղաքացիները ուրիշ ճար չունենալով սեփական գրպանից ստիպված գումար են ծախսում, բետոնե լիցքով փակել գոնե ժամանակավոր անցանելի դարձնելով փողոցները։
Ամեն բան ստի ու կեղծիքի վրա հիմնված ասֆալտապետության ֆենոմենը։
Ասե՛ք անե՛նքի հերթական «մուտիլովկեն» շարքից…»: