Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին
24
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս եղանակային պայմաններում ժողովրդի ներկայությունն ուղերձ է ամբողջ աշխարհին․ Իշխան Սաղաթելյան Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Որպեսզի Փաշինյանը մենակ ու թիկնազորքով կարողանա գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, քաղաքացիների մուտքը փակ կլինի մինչև 10:00-ն Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս Ջահերով երթը ցույց է տալու, որ դեմ ենք թուրքական օրակարգին. Սևակ Նազարյան Նիկո՛լ Փաշինյան, սա՞ է իրականացրածդ բարեփոխումը. հերթեր, հերթեր, էլի՛ հերթեր Դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ֆրանցիսկոս Պապը, միջկրոնական համերաշխությունը Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում Ապրիլի 24-ին որ արգելոցներն ու արգելոց-թանգարաններն են աշխատելու Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է… մեր մասին մի՛ մտածեք» (ձայնագրություն) Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն ակցիա է անում կառավարական շենքերի դիմաց Ուղիղ «Ավետյաց լեռը». ֆիլմ–բողոք՝ հայոց խորհրդանիշները մոռացության մատնելու ջանքերի դեմ Կառավարությունը «Սպայկա»-ին շուրջ 10 մլն դոլարի արտոնություն տվեց «Ջահերով երթն ինչո՞ւ է այսպես թիրախավորվում»․ Քրիստինե Վարդանյան 49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս «Ջահերով երթը մեր հայ լինելու մասին է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ

ԱՄՆ-ն իրականացնում է 1945-ին մշակված կոնցեպտը. Երվանդ Բոզոյան

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է:

-  Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Ուկրաինային ուղարկում է խիստ անհրաժեշտ սպառազինությունների և ռազմական տեխնիկայի նոր խոշոր խմբաքանակ՝ աջակցելու իր ռազմական ուժերին, որոնք պաշտպանվում են ռուսական շարունակվող հարձակումներից: Փաթեթի արժեքը 125 միլիոն դոլար է: ԱՄՆ-ն կրկին 3,9 միլիարդ դոլարի ընդհանուր բյոջետային աջակցություն է տրամադրել Ուկրաինային: Կարո՞ղ ենք արձանագրել, որ միջազգային հանրության հույսերը, լրատվամիջոցների հրապարակումները, որ այս աշնանը կարող է ռուս-ուկրաինական պատերազմը հանգուցալուծվել եւ պատերազմը կարող է ավարտին մոտենալ, սին են և կապ չունեն իրականության հետ:

- ԱՄՆ-ի քաղաքականությունը Ուկրաինայի պարագայում հայտնի է բոլորին, նրանք չեն թաքցնում, որ Ուկրաինային աջակցելու են մինչև վերջ, որպեսզի իրենց իսկ ձևակերպմամբ` կանխեն Ռուսաստանի հնարավոր առաջխաղացումը` դեպի Եվրոպա: Միացյալ Նահանգներն ուկրաինական կողմին դիտում է որպես մեծ վտանգ Ռուսաստանի համար, համարելով, որ ուկրաինական թատերաբեմում պետք է կանխվի ռուսական կողմի հնարավոր առաջխաղացումը, ինչը ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրն է որոշում, այլև ողջ Արևմուտքի: Այս առումով Ուկրաինան նրանց համար դարձել է մի երկիր, որին պետք է աջակցեն բոլոր արևմտյան երկրները: Այս պատերազմը ռուս-արևմտյան պատերազմ է` ուկրաինացի ժողովրդի ձեռքերով: Սա քաղաքական բանաձև է, այստեղ պետք է նկատել այն գործոնը, որը նշում են մի շարք ամերիկացի փորձագետներ: Նրանք պնդում են, որ ռուս-ուկրաինական պատերազմը շահավետ է, քանի որ քայքայում է Ռուսաստանի Դաշնությունը: Արդյունքում ԱՄՆ-ն ոչինչ չի կորցնում, որևէ մարդկային ռեսուրս չի վնասվում, բայց երկու սլավոնական ժողովուրդները` ռուսներն ու ուկրաինացիները մեծ վնասներ են կրում: Այս կոնֆլիկտի արդյունքում ԱՄՆ-ն ցանկանում է չեզոքացնել Ռուսաստանից եկող վտանգները, հաշվի առնելով, որ Չինաստանից նույնպես կա վտանգ: Չինաստանը` տնտեսական առումով օրեցօր հզորանում է, ինչը ԱՄՆ-ի համար մեծ վտանգ է առաջացնում: Ի դեմս ուկրաինացների, ԱՄՆ-ն տեսնում է մի միջոց, կոպիտ ասած` մսաքանակի հավաքականություն, որի միջոցով կարող են մեծ վնասներ հասցնել Ռուսաստանին, թույլ չտալով, որպեսզի այն հզորանա, քանի որ այս տեմպերով կարող է քայքավել Ռուսաստանի տնտեսությունը: Միացյալ Նահանգները 1945 թվականից ունեն այն կոնցեպտը, որ պետք է ամեն բան անել, որպեսզի աշխարհում որևէ կենտրոն վտանգ չհանդիսանա իրենց համար:

- Բայց նույն Միացյալ Նահանգները ահռելի ֆինանսական ռեսուրսներ է ծախսում Ուկրաինային զինելով, նույնիսկ եթե մարդկային կորուստներ չի կրում:

- Ֆինանսական ռեսուրսներ են ծախսում, բայց հաշվարկում են, որ դրա արդյունքում Ռուսաստանն ավելի շատ վնասներ է կրում, քան իրենք: Ռուսաստանն ու Ուկրաինան կորցնում են նաև մարդկային ռեսուրսներ, իսկ ԱՄՆ-ն ոչինչ չի կորցնում: Տնտեսապես վնասներ ունեն թե ռուսները, թե ուկրաինացիները, բայց ԱՄՆ-ն ունենում է չնչին կորուստ: Չոր հաշվարկով Միացյալ Նահանգները գիտի, որ այս ամենի արդյունքում ինքը ամենաքիչն է տուժում, փոխարենը տուժում են բոլորը, Եվրոպան` նույնպես, քանի որ կորցրել է Ռուսաստանից եկող հզոր էներգառեսուրսներ: Այս պատերազմն ամենաշահավետը ԱՄՆ-ի համար է:

- Ասում եք, որ մինչև վերջ ԱՄՆ-ն սատարելու է Ուկրաինային: Ե՞րբ է գալու այդ վերջը:

- ԱՄՆ-ի հարցումների արդյունքում պարզվել է, որ մի մասը կարծում է, որ պետք է Ուկրաինային երկարաժամկետ սատարել, քանի որ այդ ճանապարհով քայքայվելու է Ռուսաստանի տնտեսությունը` վերջնականապես: Ի դեպ, Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ իր տոկոսադրույքը բարձրացնում է` 18 տոկոսով: Կա մի տեսակետ, որը ներկայացնում է Հանրապետական Թրամփը: Նա ասում է, որ Ռուսաստանը կարող է սկսել համագործակցություն Չինաստանի հետ, արդյունքում ձևավորվի ռուս-չինական դաշինք` ԱՄՆ-ի դեմ, ինչը կարող է մեծ վտանգ դառնալ: ԱՄՆ-ում սպասվող ընտրությունները ևս շատ կարևոր են: Դեմոկրատները կարծում են, որ պետք է աջակցել Ուկրաինային` կործանելով ՌԴ-ն, իսկ Հանրապետականներն ասում են, որ թեպետ այս պատերազմը շահավետ է ԱՄՆ-ի համար, սակայն կարող է գրգռել Ռուսաստանին և Ռուսաստանը կարող է Չինաստանի հետ դաշինքով հաղթել ԱՄՆ-ին:

- Բայց վերջին շրջանում Ռուսաստանը, չնայած Կուրսկի մասում ներխուժումին, կարծես որոշակի հաջողություններ ունի ռազմի դաշտում, թե՞ դա այդքան էլ այդպես չէ:

- Դրա համար էլ Ամերիկան ամեն ինչ անում է, որպեսզի այդ հաջողություններն ամբողջությամբ չեզոքացվեն: Ուկրաինական բանակում զորակոչի տարիքը ցանկանում են ավելի իջեցնել, ինչը նույնպես կարող է ազդել ընթացքի վրա:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan