«Կրոնապետությունն» ու թուրքական օրակարգը (տեսանյութ) Ահազանգ․ փորձում են վերացնել ֆուտբոլի խաղադաշտը (տեսանյութ) Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
9
Մի ամաչեք չվճարելուց․ բոյկոտե՛ք և մի վճարե՛ք (տեսանյութ) ԶՊՄԿ–ի գործադուլը և «ակԾիվիստների» քարոզը․ ինչ խնդիր է լուծում Թուրքիան «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) «Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դերենիկ Մալխասյանը դադարեցնում է գործունեությունը 5-րդ ալիքում․ պատճառը գործունեության ոլորտի փոփոխությունն է «Կրոնապետությունն» ու թուրքական օրակարգը (տեսանյութ) Տատիկը իր թոռնիկի հետ իրենց դուրս են գցել պատուհանից. հրդեհից տուժածը մանրամասներ է պատմում Բոյկոտը լուրջ խնդիր է ստեղծել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար Համալիրի դիմացի ստորգետնյա անցումը քանդեցին ու թողեցին քանդած (լուսանկար) Ահազանգ․ փորձում են վերացնել ֆուտբոլի խաղադաշտը (տեսանյութ) Մի ամաչեք չվճարելուց․ բոյկոտե՛ք և մի վճարե՛ք (տեսանյութ) ԶՊՄԿ–ի գործադուլը և «ակԾիվիստների» քարոզը․ ինչ խնդիր է լուծում Թուրքիան Քաղաքացիների բոյկոտն այնքան էֆեկտիվ է, որ ԱՄՆ-ից նոր վերադարձած Նիկոլը ստիպված է եղել ավտոբուս նստել ու ձև տալ «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) «Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Հայկական "ՀԿ-ների" հովանավորությունն ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի. Արթուր Խաչիկյան «Նիկոլիզմի բերած աղետներից մեկը խաղամոլության կտրուկ աճն է»․ Ռուբեն Մելիքյան Լարսի անցակետում ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված Տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. Իրանագետ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ. Կոնստանտին Զատուլին Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը. Արմեն Այվազյան Ստյոպա Սաֆարյանը պարտվել է Իգոր Խաչատուրովի դեմ դատական գործընթացում 18+ մեկնաբանություններ Նիկոլ Փաշինյանի՝ «Հասա Երևան» գրառման տակ Եթե նախկիններն ուզում էին Մեղրին տալ, բա ինչո՞ւ Ալիևը չի վերցրել. Ռուբեն Մելքոնյան #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը»․ Թրամփ Խոշոր հրդեհ Սհեփանավանում. 1 զոհ, կան վիրավորներ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխան Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ» Փաշինյանի Վաշինգտոնյան այցը քաղաքական առումով ոչինչ չտվեց Հայաստանին. Սուրեն Սարգսյան

Բայդենը բաց պատերազմ է հայտարարել Իվանիշվիլուն, բայց Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեջ ռուսներին են մեղադրում

Այս օրերին լայնորեն քննարկում են ԱՄՆ-ի նախագահի   նամակը Վրաստանի նախագահին, որտեղ Բայդենը բացահայտորեն Վրաստանի կառավարության որոշումները գնահատել է, որպես «ոչ դեմոկրատական»:

«Ես հիասթափված եմ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից, օրինակ՝ Կրեմլի ոճով «օտարերկրյա գործակալների» օրենքով և Վրաստանի պետական ​​պաշտոնյաների կեղծ հայտարարություններով, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերին։ Չնայած այս քայլերին՝ մենք հավատարիմ ենք մնում Վրաստանի ժողովրդին և նրա եվրաատլանտյան ձգտումներին»,-  ասվում է ԱՄՆ նախագահի՝ Վրաստանի նախագահին ուղարկված նամակում։

Բայդենի նամակը Սալոմե Զուրաբիշվիլուն, նվիրված էր ռուս-վրացական պատերազմի 16-ամյակին, որտեղ ԱՄՆ-ի նախագահը «հիշեցրել էր», թե՝ Ռուսաստանն էր հրահրել  այդ պատերազմը Վրաստանի դեմ:

Բայդենի նամակը, կարծես պատասխան էր Իվանիշվիլու թիմին, որը  մտադրված է հրապարակային դատական գործ սկսել Սաակաշվիլու թիմակիցների հանդեպ, որոնք, ըստ ներկայիս իշխանության՝ «...2008-ին արկածախնդրական քայլի էին դիմել դրսի թելադրանքով, որպեսզի Վրաստանը հայտնվեր միակողմանի պատանդի կարգավիճում»:

Հասկանալի է, որ Իվանիշվիլու թիմակիցները նկատի ունեին հենց ԱՄՆ-ին, երբ նշում էին, որ Սաակաշվիլին գնացել էր այդ արկածախնդրությանը դրսի թելադրանքով:

Եվ ահա, ԱՄՆ-ն արդեն Բայդենի մակարդակով է փորձում պատասխանել ներկայիս վրացական իշխանություններին, փաստացի բաց պատերազմ հայտարարելով Իվանիշվիլու թիմակիցներին:

Բայդենի նամակից անմիջապես հետո, միանգամից, Վրաստանում գործող  բոլոր ամերիկյան կառույցներն սկսեցին փնովել Իվանիշվիլուն, նշելով, թե իբր վերջինս սերտ բիզնես կապերի մեջ է գտնվում ռուսական շրջանակների հետ:

Եվ որպես փաստարկ, բերվում են, իբր փաստեր, որոնք, պիտի հաստատեին իրենց պնդումները: Չունենալով որևէ առարկայական օրինակ, Վրաստանի Սորոսի հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Ժողովրդավարության ամերիկյան ազգային հիմնադրամը (NED), Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (SIDA),  մինագամից ստանալով նույն պատվերը, հանդես եկան հայտարարությամբ, որտեղ «փաստվում էր», իբր թե Իվանիշվիլու կինը խորը կապերի մեջ է գտնվում ռուսական շրջանակների հետ:

Պատասխան հայտարարությամբ հանդես եկավ իշխանությունը, նշելով, որ այն ինչ հայտարարվել էր դեռ 2012-ին, երբ «Վրացական երազանքը» եկավ իշխանության, դրանից դուրս որև է կապ Իվանիշվիլու ընտանիքի և Ռուսաստանի միջև չկա և չի եղել:

Մասնավորապես, Վրաստանի իշխանությունների հայտարարության մեջ նշված էր հետևյալը. «...Գաղտնիք չէ, որ Բիձինա Իվանիշվիլին երկար տարիներ աշխատել է  Ռուսաստանում և իր ակտիվների մեծ մասը կուտակել է այդ երկրում։ 2013 թվականին լրացված գույքի հայտարարագրում «Վրացական երազանքի» պատվավոր նախագահը բացահայտորեն նշել է, որ իր կինը՝ Եկատերինա Խվեդելիձեն, ունի տուն և երեք հողատարածք Ռուսաստանի մայրաքաղաքում։ Ըստ այդմ, «սկանդալ» ներկայացնելու փորձը, որը հրապարակային է արդեն 11 տարի, և այս ամենը արտացոլված է հռչակագրում, վկայում է միայն մեկ բանի մասին. առանց վարանելու սա կարող ենք դիտել որպես 13-ամյա հիստերիայի շարունակություն, որն անընդհատ փորձում են իրականացնել ընդդիմության կողմից վերահսկվող մի շարք արտասահմանյան և տեղական արմատական ​​լրատվամիջոցներ, բայց ոչ մի դեպքում չեն ստացել ցանկալի արդյունքը...», - ասվում է հայտարարության մեջ:

Փաստացի չունենալով որևէ առարկայական փաստ, և զգալով, որ գալիք խորհրդարանական ընտրություններում արևմտամետ ուժերը կարող են պարտվել և իշխող ուժը կարող է բացահայտումներով հանդես գալ 2008-ի դեպքերի վերաբերյալ, ամերիկացիները այն աստիճանի են անհանգստացած, որ արդեն Բայդենին են ներքաշել Վրաստանի իշխանությունների դեմ արշավում, ինչը ցույց է տալիս, թե ինչ ողորմելի վիճակի մեջ են հայտնվել նրանք:

Պարզ է մեկ բան, որ ներկայիս ամերիկյան դեմոկրատներն արդեն քիչ կապ ունեն իրական  դեմոկրատական արժեքների հետ: Նրանք սկսել են փաստացի կատաղի պայքար՝ օրինական ընտրված իշխանության դեմ, առանց ամոթի մեղադրելով նրանց «հակադեմոկրատական»  օրենք ընդունելու մեջ, այն դեպքում, երբ Վրաստանի իշխանությունները ընդունել են այն օրենքը, որը վաղուց գործում է ԱՄՆ-ում: Ավելին, վրացական օրենքն ավելի լիբերալ է, քան ամերիկյանը: Բայց արի ու տես, որ նույնիսկ այս դեպքում, օրինական ըտրված իշխանությունը գնահատվում է որպես «ոչ դեմոկրատական»:

Բայց Բայդենը միայն Վրաստանի մասով  օրիգինալ մտքեր չի արտահայտում: Նա նույնիսկ ԱՄՆ-ի հանրապետականների  թեկնածուին է անվանում «հակադեմոկրատական», այսինքն ԱՄՆ-ի երկրորդ կուսակցությանը մեղադրում է «հակադեմոկրատական» լինելու մեջ: Ավելին, Ֆրանսիայի նախագահը լրագրողի հարցին, թե՝ ինչ կլինի, եթե ընտրվի Թրամփը, բաց հայտարարում է, որ իր տեղեկություններով դա տեղի չի կարող ունենալ:

Եվ այս քաղաքական կապիկները հանդգնում են մյուսներին, ովքեր իրենց տեսակետները չեն կիսում, համարել «ոչ դեմոկրատ»:

Ցինիզմը այս չափի երբեք չէր հասել Արևմուտքում՝ Գեբելսի ժամանակներից:

Բայց,  գոնե այն ժամանակ, սրիկաների և սուտ խոսողների թիմին դատեցին: Իսկ այսօր նրանց հետնորդները այլ փաթեթավորմամբ են հանդես գալիս՝ նոր ողբերգություններ բերելով մարդկանց և ազգերին՝ ռուսներին, ուկրաինացիներին, իրաքցիներին, արցախցիներին և այլն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan