ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ) Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան
14
ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Քաղաքային կառավարման համակարգն անհապաղ փոխել է պետք․ «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ Դուրս գա՛նք պայքարի. թույլ չտանք թալանչիական թանկացումը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին Պատերազմ Արցախում
ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան Հայաստանի իշխանությունը 9 ամիս ժամանակ ուներ ադրբեջանական ագրեսիան կանխելու համար. Տիգրան Աբրահամյան «Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ»․ Անժելա Էլիբեգովա Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ» Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ» Բաքվում անազատության մեջ գտնվող հայերը գերիներ են, այլ ոչ թե ռազմագերիներ. Օկամպո Սրբազան պայքարը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Մարզահամերգային համալիր մեծ հավաքի Երևանում ամբողջությամբ խցանված են դիտահորերը (տեսանյութ) ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Արսենյանը չգիտես ինչու, հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ փոխարտգործնախարարին Բայրամովն ու Քըլըչը քննարել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Հարգանքի տուրք չմատուցեցին «Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին»․ Վահե Սարգսյան Երևանում իսպառ բացակայում է կոյուղատար ու ջրահեռացման համակարգը (տեսանյութ) Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ) Երևանում կրկին ջրհեղեղ է Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ.Կարեն Միրզոյան Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա քննիչ հանձնաժողովի «զեկույցը» Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի ասուլիսը Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանի մեքենայի վրա հարձակումից Արևմտյան Նեղոսի տենդի հաստատված դեպքերի թիվը ՀՀ-ում Փաշինյանը 2 օր առանց թթվածին կդիմանա, բայց 1 ժամ առանց սուտ խոսելու չի դիմանա. Բորիս Մուրազի

Նիկոլ Փաշինյանը բավարարում է Թուրքիայի ևս մեկ նախապայման․ Մեծամորի ատոմակայանը՝ փակման շեմին

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հերթով բավարարում է Թուրքիայի նախապամանները կամ քայլեր է կատարում դրանք բավարարելու ուղղությամբ։ Այդ նախապայմաններն անվերջ են ու առաջ են քաշվում մեր երկիրը կազմաքանդելու համար։
Արցախը կլանելուց հետո Թուրքիան իր եղբայր Ադրբեջանի հետ անցել են մյուս պահանջներին։ Շրջանառության մեջ են դրվել ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու հարցերը, պետականորեն քննարկվում է «Արևմտյան Ադրբեջանի» թեման, սահմանազատման անվան տակ միակողմանի զիջումներ են կորզվում Հայաստանից։
Թուրքիայի մյուս պահանջը վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը։ Փաշինյանի կառավարությունը գործնականում հրաժարվել է այդ թեման քննարկելուց․ ցեղասպանության հարցը մոռացության է տրվել։
Ի դեպ, հանրային–քաղաքական–լրատվական դաշտում ակտիվորեն քննարկվում են անվտանգային թեմաները, որոնք առնչվում են տարածքներին, սակայն ուշադրությունից դուրս է մնում այն, որ Փաշինյանը հետևողականորեն գնում է Մեծամորի ատոմակայանի փակման ուղղությամբ, որը նույնպես թուրքական պահանջ է։
Նիկոլենց այն հեքիաթները, թե, իբր, արևմտյան մասնակցությամբ հնարավոր է լինելու նոր էներգաբլոկ կառուցել, հանրությանը մոլորեցնելու և ատոմակայանը փակելու գործողությունները քողածածկելու համար են։
Ռուսական կողմի հետ ատոմակայանի մասով բանակցությունների միտումնավոր տապալումը Փաշինյանի ստացած առաջադրանքներից է։ Այդ առաջադրանքների շարքում էր Արցախը հանձնելը, Հայաստանի տարածքները զիջելը, հայ–ռուսական հարաբերությունները թշնամացնելը, հայ–իրանական հարաբերությունները փչացնելը։
Ատոմակայանի կառավարումը շուտով լրջագույն խնդիրների առաջ է կանգնելու։ Սկսած հումքի մատակարարումից, թափոնների կառավարումից մինչև շահագործումը։ Էներգետիկ ճգնաժամը թակում է Հայաստանի դուռը, ինչը մեծապես հարվածելու է մեր անվտանգությանը ոչ պակաս, քան տարածքային զիջումների դեպքում ենք ունենում։
Հ․Գ․։ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն փլուզում է պետականությունը։ Անվտանգային հարցերում որդեգրվել է անվերջ ու միակողմանի զիջումների քաղաքականություն, իսկ երկրի ներսում կաթվածահար վիճակում են ենթակառուցվածքները։
Ենթակառուցվածքների կառավարման որակի կտրուկ անկումն իրենց մաշկի վրա զգում են շարքային քաղաքացիները։ Ջրամատակարարումն ու էներգամատակարարումը խայտառակ վիճակում են։ Սա վատ կառավարման, փնթիության, անգրագիտության համադրություն է։
Երևանյան այս շոգ օրերին ջրի ու հոսանքի մատակարարման պարբերական դարձած խափանումները դարձել են խաղի կանոն ու մեզ վերադարձնում են 90–ականներ։
Փաշինյանի կառավարությունը բոլոր ոլորտներում է տապալվել։ Եթե մինչև պատերազմը հիմնական վարկածն այն էր, որ այս ամենը հիմարության հետևանք էր, ապա հատկապես 2022թ․ հոկտեմբերի 6–ից հետո գերակայողը դավաճանության ու միտումնավորության տարբերակն է։ Թուրքական նախապայմանների բավարարման շրջանակներում»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan