Իշխանությունը գիտի, որ իր հիմնական մրցակից եղել և մնում է Քոչարյանը. Ագնեսա Խամոյան Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները
22
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին Ադրբեջանցիները պատրաստվում են վերադառնալ Երևան Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան Ավինյանը Երևանի ծննդյան վկայականի վրա երդվում է, բաց երբևէ «Էրեբունի» թանգարան չի այցելել, գոնե, իմ աշխատելու ժամանակ․ նախկին տնօրեն Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Պատերազմ Արցախում
Հայտնաբերվել է Էջմիածնում առանձնակի դաժանությամբ հորը կյանքից զրկած որդին, ով փորձում էր նետվել «Հաղթանակ» կամրջից Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին Զելենսկին հարմար չէ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիրը ստորագրողի դերի համար․ ՌԴ ԱԳՆ Բաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է մահացել Ջրհեղեղից մեկ տարի անց միջպետական ճանապարհի քանդված տեղերը չեն վերականգնել. Ոսկան Սարգսյան Ադրբեջանցիները պատրաստվում են վերադառնալ Երևան Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին 22-ամյա երիտասարդը սպանել է հորն ու փորձել ինքնասպան լինել Ավինյանը Երևանի ծննդյան վկայականի վրա երդվում է, բաց երբևէ «Էրեբունի» թանգարան չի այցելել, գոնե, իմ աշխատելու ժամանակ․ նախկին տնօրեն Իշխանությունը գիտի, որ իր հիմնական մրցակից եղել և մնում է Քոչարյանը. Ագնեսա Խամոյան Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ» Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից Արսեն Թորոսյանը 75 մլն արժողությամբ բնակարան է գնել Ծաղկաձորում Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները

Ի՞նչն է փոխվել. Հայաստանը չկողմնորոշված է, Ադրբեջանը կողմնորոշվել է. Ստեփան Դանիելյան

ՀՀ արտգործնախարարությունը երեկ արձագանքել է Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովի այն հայտարարությանը, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ։

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջ մղվող օրակարգի կարևոր մաս։

«Նշելով, որ փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը, պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջ մղվող օրակարգի կարևոր մաս: Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա»,-ընդգծել է Անի Բադալյանը:

Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց «խաղաղության պայմանագիր» կոչվող նախագծից հանել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ հարցը, երկու կողմերը կոնկրետ ո՞ր հարցերի շուրջ չեն կարող հասնել համաձայնության, այս ամենը հետագայում ի՞նչ խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար։

Քաղաքագետ, «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ ամբողջ խնդիրն այն է, թե ինչու հիմա Ադրբեջանը համաձայնեց, որ ինչ-որ պայմանագիր կնքվի՝ առանց իրենց հիմնական պահանջի, որպեսզի դեպի Նախիջևան, առանց Հայաստանի վերահսկողության, ճանապարհ գործի Ադրբեջանի հետ։

«Հիմա մեզ պետք է հետաքրքրի հիմնական հարցը, թե ի՞նչն է փոխվել։ Կարծում եմ՝ հիմնական պահանջը, որպեսզի կոմունիկացիաները բացվեն, Արևմուտքի պահանջն էր, որը շատ վատ է ընդունել նաև Հյուսիս-Հարավ ճանապարհը, վատ է ընդունել նաև Թուրքիան, որովհետև Հյուսիս-Հարավ ճանապարհն Իրանով դեպի Ռուսաստան՝ Ադրբեջանի միջոցով, հարվածում է նաև Թուրքիայի ծրագրերին։ Սա է հիմնական խնդիրն ու պահանջը, որպեսզի այդ պայմանագիրը կնքվի ու դա ներառի, որը, կրկնում եմ՝ Միացյալ Նահանգների, Թուրքիայի ու Արևմուտքի պահանջն էր։ Հիշում ենք Օ՛Բրայենի, Էրդողանի հայտարարությունները, նաև Իրանի հայտարարությունները, որ այդ ամենին դեմ է, որովհետև եթե ճանապարհ են ուզում, կարող են Իրանով սարքել ճանապարհ ու առևտուր անել՝ առանց խոչընդոտների»,-168.am-ի հետ զրույցում նշեց Ստեփան Դանիելյանը։

Ըստ նրա, հասկանալի է, որ Արևմուտքի ու Թուրքիայի համար այս ճանապարհը Հայաստանով պետք է ունենար ռազմաքաղաքական նշանակություն, ուստի իրենց նպատակների մասին նրանք հստակ ասել են՝ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, Իրանին չթույլատրել մտնել տարածաշրջան, խոչընդոտներ ստեղծել նաև Չինաստանի համար։ Այսինքն՝ թուրքական աշխարհի գաղափարն արևմտյան գաղափար է, որը Թուրքիան օգտագործում է մի շարք երկրների դեմ։

«Հիմա ստացվում է, որ Ադրբեջանը մտնում է «գլոբալ հարավ» հասկացության մեջ՝ որը ձեռնտու է նաև Չինաստանին, նրա հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել, ստրատեգիական համագործակցության պայմանագիր ստորագրել էր նաև Ռուսաստանի հետ։ Իրանի հետ ևս փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները, Ադրբեջանն իր դեսպանատունը նորից բացեց Իրանում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն արդեն կողմնորոշվել է ու կողմնորոշվել է դեպի հակաարևմտյան բլոկ։ Արևմուտքից Ադրբեջանի վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրի Հայաստանի հետ, որպեսզի Սյունիքով ճանապարհը բացվի՝ առանց Հայաստանի վերահսկողության։

Հիմա հարց է առաջանում, թե Հայաստանը որտե՞ղ է, Հայաստանով ի՞նչ կոմունիկացիաներ են անցնելու դեպի Հյուսիս-Հարավ, Վրաստան, որին դեմ է Արևմուտքը, և բոլորի ուշադրությունը Սյունիքի վրա է։ Հայաստանը դուրս է գալիս չկողմնորոշված, ապագա չունեցող երկիր, որն անհասկանալի քաղաքականություն է տանում՝ պարզ չէ՝ ում շահերից ելնելով, հաստատ ոչ Հայաստանի շահերից։ Ադրբեջանն իր հայտարարությամբ կողմնորոշվել է»,-շեշտեց նա։

Քաղաքագետը այս համատեքստում նաև ընդգծեց, որ 2020 թվականին արցախյան պատերազմը սկսվեց, որովհետև դա եղել է Մինսկի խմբի որոշումը, քանի որ Նիկոլ Փաշինյանն այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որ արդեն որևէ լուծում չկար, բանակցությունները մտել էին փակուղի։

«Օ՛Բրայենն ասում է՝ Ադրբեջանը համաձակ քայլ արեց։ Այսինքն՝ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ ինքնուրույն նման գործողություններ անի, այդ թվում՝ Հայաստանի տարածքի դեմ։ Պետք է լինի միջազգային թույլտվություն, կամ գոնե միջազգային որևէ կենտրոնի որոշում, որպեսզի կարողանա նման քայլ անել։

Մենք պետք է մտածենք, թե աշխարհում ինչ պրոցես է կատարվում, ինչ իրավիճակ է, Հայաստանն ինչ քաղաքականություն է վարում, Հայաստանը կարող է սխալ քաղաքականություն վարել, որը թույլ կտա, որպեսզի Ադրբեջանը հերթական անգամ հարձակվի Հայաստանի վրա։ Եթե հարցն այսպես ենք դնում, ապա խնդիրը ոչ թե Ադրբեջանն է դառնում, այլ Հայաստանի դիվանագիտությունը, որը գտնվում է խայտառակ վիճակում։

Հայաստանում որոշում կայացնողը կատաստրոֆա է երկրի համար, որը ոչինչ չի հասկանում։ Ալիևն էր ժամանակին ասում, որ իրենց հաղթանակի գրավականը եղել է նաև Հայաստանի ղեկավարը, որը չի հասկանում, թե աշխարհում ինչ է կատարվում, և սխալ քայլեր է անում»,-եզրափակեց Ստեփան Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Ալիևի հատուկ հանձնարարություններով հանձնակատար Ամիրբեկովն ասել էր, որ երկու կողմերը փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել նաև Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում, որը Բաքվում «Զանգեզուրի միջանցք» են անվանում։

«Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի՝ ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում»,-ասել է Ալիևի ներկայացուցիչը։

Աղբյուրը՝ 168.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan