Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Մոտ ժամանակների մեր գերագույն մարտահրավերը ներքին ու արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է
13
Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է Պատերազմ Արցախում
Հայաստանը չպետք է իր ցամաքային կապը Ռուսաստանի հետ կառուցի Ալիևի կամքից կախված սխեմայով, երբ կա այլընտրանք. Ռոբերտ Քոչարյան Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. Hetq.am Կասկածի տակ է Հայաստանի գոյությունը՝ որպես անկախ պետություն Շոյգուն խոսել է Հայաստանում մոդուլային ԱԷԿ-ներ կառուցելու ԱՄՆ-ի մտադրության մասին ՔՊ-ի ավազը կամ աղ-ավազի ՔՊ-ական արկածները Երևանում (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը․ ՇՄ նախարարություն Անչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ Աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է Հ. Կոնջորյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. բացահայտում. «Ժողովուրդ» Իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է, և ես ամեն ինչ անելու եմ, որ մենք դրան հասնենք. Արթուր Վանեցյան «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ փաստաբան Կոստյում չունեցող Սիփան Փաշինյանը՝ նորաթուխ բիզնեսմեն (տեսանյութ) Շատ ժլատ դուրս եկան, գոնե մի քանի կոպեկ բաժին հանեին 3 միլիոն վարչապետերին Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Մոտ ժամանակների մեր գերագույն մարտահրավերը ներքին ու արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է Դա նույնն է, որ իշխանությունն ասի, թե 20 տարի առաջ երկրում էլեկտրական մեքենա չկար. Աբրահամյան Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր 8 տարվա համար պատասխան տվեք, թե ինչ էիք ստացել, ինչ թողեցիք․ Արմեն Ռուստամյան Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Ինչու է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի Տիրադավ եպիսկոպոսների «տանն ընկած կռիվը» գնալով լրջանում է. սկսել են իրար կասկածել Կեղծիքն արդեն սկսվել է․ ընտրություններից 1 ամիս առաջ մեծ միջամտություն է սպասվում․ Կարեն Իգիթյան

Վրաստանի իշխանությունը սենացիոն խոստավանություն է անում, որ 2008-ին պատերազմն սկսել է Սաակաշվիլիի վարչակազմը՝ «դրսի» թելադրանքով

«Վրացական երազանքը» պատրաստվում է հրապարակավ դատական գործնթաց սկսել Սաակաշվիլու թիմի դեմ՝ 2008-ին պատերազմ հրահրելու համար, որի արդյունքում  Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի  և Հարավային Օսիայի  անկախությունը:

Իշխող «Վրացական երազանք»-ը   2008 թվականի օգոստոսյան պատերազմն անվանեց   «Միացյալ ազգային շարժման» (Սաակաշվիլու կուսակցությունն է)  կողմից իրականացված  «հանցավոր արկածախնդրություն»:

«Վրացական երազանքի» դատապարտող հայտարարության մեջ նշված է բառացի հետևյալը.

«... 2008 թվականին այս մարդիկ միտումնավոր կազմակերպեցին ամենասարսափելի սադրանքը և լիովին գիտակցաբար կատարեցին դրսից ստացված հակապետական ​​խնդիրը։ Ումի՞ց է եկել այս հրամանը և ում առաջադրանքն են կատարել այն ժամանակվա իշխանության բարձրագույն պաշտոնյաները, այստեղ միտումնավոր այս հարցի վրա չենք կանգնի, քանի որ ամեն ինչ կպարզվի հրապարակային դատավարությամբ։ Այս գործընթացում մենք ենք լինելու հայցվորը, և «Ազգային շարժումը»  ստիպված է լինելու հավաքական պատասխանատվություն կրել երկրի և ժողովրդի դեմ կատարված դավաճան ոճրագործության համար»,- ասված է հայտարարության մեջ։

Ինչպես տեսնում ենք, Իվանիշվիլու թիմակիցները գրեթե բացահայտորեն հայտարարում են, որ 2008-ին Սաակաշվիլին Օսիայի վրա հարձակվել էր «դրսի պատվերով», բայց փակագիծը չի բացվում, թե ով էր տվել այդ պատվերը:

Բոլորի համար ակնհայտ է, որ Իվանիշվիլու թիմակիցները այդ պատվիրատուին համարում են ամերիկացիներին:

Ավելի անկեղծ դրա մասին հայտարարում է «Վրացական երազանքի»  գործնկեր թիմակից  «Ժողովուրդի ծառա» քաղաքական ուժը, որը շաբաթներ առաջ ուղիղ հայտարարեց, որ կան փաստեր, որոնք  վկայում են, որ 2008-ին Սաակաշվիլուն դրդել են ամերիկացիները, որպեսզի դրանից հետո խզվեն ռուս-վրացական հարաբերությունները, Վրաստանը վերջնականապես կորցներ այդ տարածքները և վրաց ժողովուրդը վերջնականապես թշնամանար Ռուսաստանի հետ, որից հետո Վրաստանը ավտոմատ կհայտնվեր ԱՄՆ-ի տիրույթում:

Սա նշանակում է, որ Իվանիշվիլու թիմակիցները պատրաստվում են ռադիկալ փոփոխությունների գնալ ընտրություններից հետո, որպեսզի Վրաստանը դուրս բերեն ամերիկյան միակողմանի կողմնորոշման ուղուց և երկիրը դարձնեն տարածաշրջանի ինքնուրույն խաղացող:

Փաստացի Իվանիշվիլու թիմը փորձում է արմատական փոփոխություն մտցնել երկրի արտաքին քաղաքականության մեջ, որպեսզի կարողանա ավելի ճկուն հարաբերություններ հաստատի այլ խոշոր խաղացողների, հիմնականում՝ Չինաստանի, Հնդակաստանի և Ռուսաստանի հետ:

Այս շարքում հատկապես վրացիները կարևորում են Չինաստանի դերակատարումը, որի հետ ուղիղ մեկ տարի առաջ կնքել են ռազմավարական բնույթի  համաձայնագիր,  և որի արդյունքում Չինաստանը հսկայածավալ ներդրումներ պիտի իրականացնի Վրաստանում, դարձնելով այդ երկիրը տարածաշրջանի գլխավոր հանգուցային երկիրը:

Պարզ է նաև, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է, որ գալիք խորհրդարանական ընտրություններում զրկի Իվանիշվիլու թիմին իշխանությունից, որպեսզի այդ ծրագրերը կարողանա խափանել: Դրա համար արդեն մինչև ընտրությունները, ամերիկացիների թելադրանքով գրեթե բոլոր արևմտյան երկրները սկսել են պատժամիջոցներ կիրառել ներկայիս իշխանությունների հանդեպ:

Ինչպիսի հանգուցալուծում կլինի մեր հարևանների մոտ, պարզ կդառնա երկու ամիս անց:

Համեմատելով Վրաստանը Հայաստանի հետ, կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ի տարբերություն Վրաստանի կամովին է դարձել ԱՄՆ-ի խամաճիկը՝ իրեն զրկելով տարածաշրջանի հանգուցային դերակատարումից: Պարզ է, որ այդ պարագայում, Հայաստանը ոչ միայն կորցնելու է իր ինքնուրունությունը, այլև չի բացառվում նաև պետականությունը, քանի որ այդ քաղաքականության հետևանքով Հայաստանը կարող է զրկվել սեփական անվտանգային հենասյուներից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>