Ադրբեջանը ոչ մի թուղթ չի ստորագրելու․ ՀՀ ղեկավարությունը լռում է Ադրբեջանի տարածքային պահանջների, մեր երկիրը «Արևմտյան Ադրբեջան» կոչելու պետական քաղաքականության մասին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ««Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար, առաջին հերթին, Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս վերաբերում է մեր երկրի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներին։ Թեև Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությ... Եթե ՔՊԿ-ն չի վախենում, թող գնա նոր ընտրության․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) ՔՊ-ն ժողովրդին ասում է՝ տրանսպորտի մատչելիության հարցը չենք կարողանում լուծել, բայց լավ համերգ ենք կազմակերպում ձեզ համար․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
11
«Վերածնունդ» համալիրի բնակիչների համար կյանքի ու մահվան խնդիր է դարձել փողոցը հատելը․ «Մայր Հայաստան» անդամ (տեսանյութ) Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով «Մայր Հայաստանի» առաջարկով՝ Երևանն Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան փողոց կունենա Հրազդան ՋԷԿ-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ հոգի զոհվել է «Մայր Հայաստանը» փողոցների անվանակոչության նախագծեր է ներկայացրել Քաղաքային իշխանությունը մերժեց տրանսպորտը չթանկացնելու «Մայր Հայաստանի» նախագիծը Նիկոլ Փաշինյանը ՍՏՈ՛ՒՄ է, հերթական անգամ. Panorama.am (լուսանկար) Երևանի ավագանու նիստում ներկայացվեց տրանսպորտը չթանկացնելու «Մայր Հայաստանի» նախագիծը (տեսանյութ) Արամ Զավենիչի իբր՝ «եվրոպական արժեքներն» այսօր փլվեցին... Դավալուի «գեղցիական արժեքների» ճնշման տակ Երևանի ավագանին վաղաժամկետ դադարեցրեց Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները Պատերազմ Արցախում
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու մարմին՝ կախված վիճակում 1 մլրդ 823 մլն դրամ տրամադրել եք ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը, բայց անձրևների ժամանակ պատկերը նույնն է․ Աննա Ավետիսյան (տեսանյութ) Մինչ քաղաքային իշխանությունն ամառային ռեժիմն էր վայելում, մեր քաղաքը և քաղաքացիները բազմաբովանդակ խնդիրների դեմ տարատեսակ պայքար էին մղում․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) «Վերածնունդ» համալիրի բնակիչների համար կյանքի ու մահվան խնդիր է դարձել փողոցը հատելը․ «Մայր Հայաստան» անդամ (տեսանյութ) 20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի Ձերբակալվել է Նաիրիի հանայնքապետի դեմ բողոքող ավագանու անդամը Քաղաքապետարանը 644 000 դոլարի 20 նոր էլեկտրամոբիլներ է գնել Ադրբեջանը ոչ մի թուղթ չի ստորագրելու․ ՀՀ ղեկավարությունը լռում է Ադրբեջանի տարածքային պահանջների, մեր երկիրը «Արևմտյան Ադրբեջան» կոչելու պետական քաղաքականության մասին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ««Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար, առաջին հերթին, Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս վերաբերում է մեր երկրի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներին։ Թեև Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման վերաբերյալ, սակայն վերջին չորս տարիներին դրանք չի կատարել։ Ինչ վերաբերում է երկու երկրներում էլ գործընթա... Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ողջ տարածաշրջանի համար․ Հասանով Հրազդան ՋԷԿ-ի տարածքում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Փաշինյանի «շուստրիությունը» ծանր հետևանք է ունենալու.Ալեն Ղևոնդյան Լացող տատիկ, սուլող երիտասարդ, ուրախացող կանայք՝ ստախոս ելույթին. «Կարճ ասած» Եթե ՔՊԿ-ն չի վախենում, թող գնա նոր ընտրության․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը ոչ մի թուղթ չի ստորագրելու. Տաթևիկ Հայրապետյան ՔՊ-ական պաշտոնյաների թալանով պետք է հասարակությունը հետաքրքրվի. Թագուհի Թովմասյան Պա՞րզ չէր երիտասարդ կնոջը կալանքի տանելու նպատակը որն էր.՝դրա համար էլ Մարթային կալանավորեցին. Աշոտյան «Լույս» հիմնադրամի խորհրդի անդամ եմ, Արմեն Աշոտյանի գործատուն. վարքը երաշխավորում եմ. Վաչե Գաբրիելյան «Մայր Հայաստանի» առաջարկով՝ Երևանն Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան փողոց կունենա Մեղադրանքի կողմին որևէ կերպ չհաջողվեց համոզել, որ վկայի վրա ազդեցության փորձ է եղել. Ռուբեն Մելիքյան Ազդեցության լծակներ Արմեն Աշոտյանի վրա ունեմ, եթե չարգելեք մեր հանդիպումները. Դավիթ Հարությունյան Ձեր աննախադեպությունը շինթույլտվություններն են, որոնց արդյունքում էս քաղաքը տրաքելու է. Ավագանու անդամ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ հոգի զոհվել է Ժողովուրդը չգիտի՝ ինչ է գրված այդ փաստաթղթում, բայց գիտի՝ ինչ գրված չէ․ Աննա Գրիգորյան Մենք կորցնում ենք այն, ինչով հպարտանում էինք տարիներ շարունակ՝ ազգային արժանապատվությունը. Մհեր Մելքոնյան Անպտուղ համառությամբ ո՛չ ժողովրդավարական բաստիոն կարելի է կառուցել, ոչ էլ՝ ներդաշնակ հասարակություն․ Գալստյան «Մայր Հայաստանը» փողոցների անվանակոչության նախագծեր է ներկայացրել Փողոցների անվանակոչությունը հանրային քննարկման են ուզում դնել, շինթույլտվություն տալը՝ ոչ․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Մենք լուռ աշխատում էինք, իսկ դուք լուռ հող եք հանձնում․ Հայկ Մամիջանյան Անզեն ցուցարարի վրա զորք եք ուղարկում, զինված հանցագործի վրա՝ անզեն օպերլիազոր. Ագնեսա Խամոյան

Ահազանգեր են ստացվում Բաքվում գտնվող արցախցի պաշտոնյաների առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մոտ մեկ տարի է, ինչ ապօրինի կերպով պահվում է Բաքվում։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի նկատմամբ ռազմական ապօրինի գործողություններ հրահրելուց հետո՝ Ադրբեջանը շինծու մեղադրանքներով գերեվարեց Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և գեներալ Դավիթ Մանուկյանին: Նրանք մինչ օրս պատանդի կարգավիճակով պահվում են Բաքվի բանտում կալանքի տակ: Այս ընթացքում բազմիցս ահազանգեր են ստացվում Բաքվում գտնվող արցախցի պաշտոնյաների առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի խիստ իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին դարձյալ կտրուկ վատացել է ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի առողջական վիճակը, ինչը փաստում է Բաքվի բանտերում նրանց նկատմամբ անմարդկային եւ միջազգային նորմերի կոպիտ խախտմամբ վերաբերմունքի մասին։

Մեր տեղեկություններով՝ Լևոն Մնացականյանի մոտ շաքարային դիաբետի լուրջ խնդիրներ են առաջացել․ հիվանդությունը Բաքվի բանտային պայմաններում ավելի է սրվել։ ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ արյան ճնշման ու սրտանոթային լուրջ խնդիրներ ունի: Ռուբեն Վարդանյանի ընտանիքը դեռ ապրիլին էր հայտարարել, որ վերջինս հացադուլ է իրականացնում՝ պահանջելով բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը: Հացադուլի ու պահման վատ պայմանների պատճառով Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը եւս վատթարացել է: Իսկ Արայիկ Հարությունյանն իր հարազատների հետ խոսակցության ժամանակ հասկացրել է, որ հույսները կտրեն իրենց վերադարձի հետ կապված ու ապրեն առանց իրենց: «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե երբ են պատվիրակները վերջին անգամ այցելել Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաներին եւ առողջական ինչ վիճակում են նրանք. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները Բաքվում պարբերական կերպով շարունակել են տեսակցել բոլոր հայերին, ովքեր պահվում են Ադրբեջանում։ Պահվող անձանց թվում են նաև մարդիկ, որոնց անունները մեր կազմակերպությանը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։

Վերջին նման տեսակցությունն այդ անձանց հետ տեղի է ունեցել հուլիս ամսվա ընթացքում և, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում եղել են և շարունակում են մնալ այս անձանց առողջական վիճակը և նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները․ սակայն մեկնաբանել հանրային հարթակում այս ամենը մեր կազմակերպությունը չի կարող, քանի որ, ըստ ընթացակարգի, անհանգստացնող ընթացիկ կամ ընդհանուր հարցերը, որոնք վերաբերում են այս խնդիրներին, քննարկվում են միայն իշխանությունների հետ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ։

Միակ բանը, որ կարող եմ ավելացնել, այն է, որ մեր պատվիրակների տեսակցությունների շրջանակում յուրաքանչյուր անձի հնարավորություն է տրվում կապ հաստատել իրենց հարազատների հետ»,-ասաց Ամատունին: Հուսանք՝ մեր հրապարակումից հետո միջազգային հարթակներում ահազանգը չեն թողնի անպատասխան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan