Ալեն Սիմոնյանը շարունակում է ներկայացնել իր եվրոպական հանգիստը
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն ինսթագրամի իր էջում շարունակում է ներկայացնել տեսանյութեր ու լուսանկարներ իր հանգստից։ Դատելով դրանցից՝ նա առանց ընտանիքի է հանգիստն անցկացնում Եվրոպայում։
Այսօր նա լուսանկար է հրապարակել Իտալիայից։ Սթորի բաժնում կարճ տեսանյութ է հրապարակել, որից կարելի է ենթադրել, որ հեծանիվ է վարում։
Հիշեցնենք, որ նա արձակուրդ է մեկնել հուլիսի 16-ից, ըստ փաստաթղթի արձակուրդն ավարտվել է օգոստոսի 5-ին։
Աղբյուր` Panorama.am
Մեր կողմից նկատենք, որ պատկերը հիշեցնում է «Ադամանդե ձեռքը» հանրահայտ կինոկատակերգությունն ու Միրոնովի կերտած կերպարի ֆրազներից մեկը, բայց յուրովի փոփոխված. «Արմենիո տուրիստո, պետության հաշվին ֆռֆռիստո», և ինչպես մեկ այլ ֆիլմում է երգվում. «Ի զա էնտո, ռեժիսենտո, նաս սնիմանտո, վ կինալենտո... օ, յե՜ս...»