Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը Չարենցավանում հարսանիքի են մասնակցելու․ չարենցավանցի
Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է ուզում «Աշխարհն» իրենից
«Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216
«Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու». Ոսկան Սարգսյան
Փաշինյանը Վրաստանում էլ խոսել է հայ-վրացական սահմանազատումից և խոստումներ տվել
Ինչի՞ համար է Փաշինյանը «ներողություն» խնդրում հանրությունից. Իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը Չարենցավանում այսօր հարսանիքի են մասնակցելու։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Չարենցավանում Անձնագրային բաժինը փակելու դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից Գևորգ Հակոբյանը։
Քաղաքացիներն իրենց բողոքի ակցիան այսօր էլ են պատրաստվում իրականացնել՝ նստացույց հայտարարելով, այդ ամենին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն այսօր Չարենցավանում մասնակցելու է ընկերոջ որդու հարսանիքին։ Գևորգ Հակոբյանն ասաց, որ իրենց տեղեկություններով հարսանիքին մասնակցելու է նաև ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը։
«Այն ռեստորանում, որտեղ որ նախատեսվում է անցկացնել հարսանիքը, մի քանի օր է՝ անվտանգության աշխատակիցները անվտանգության խիստ միջոցառումներ են անցկացնում»,- պատմեց չարենցավանցին։