Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»
19
Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. Ալեքսանյան Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Բագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր Վրթանես Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Հնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը «Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա

Նոր սպառնալիքներ և մարտահրավերնե՞ր. ի՞նչ «խիզախ քայլեր» է ԱՄՆ-ը ակնկալում Փաշինյանից

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանը, այսպես կոչված, «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է տեր կանգնել իր այդ դիրքորոշմանը։ Իսկ Միացյալ Նահանգներից բոլորովին այլ հայտարարություն հնչեց. պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը նշել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով նոր ցամաքային ճանապարհ ստեղծելու հնարավորությունը՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը:

«ԱՄՆ-ի համար սկզբունքային հարց չէ, թե ինչ տրամաբանությամբ կլինի Հայաստանով և Ադրբեջանով անցնող երթուղին, կարևորը, որպեսզի չլինի 2020 թվականի նոյեմբերի 10-ի փաստաթղթի տրամաբանությունը, որտեղ խոսվում էր այն մասին, որ ՌԴ-ն պետք է ունենա որոշակի վերահսկողություն այդ ճանապարհի նկատմամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը՝ ընդգծելով՝ միացյալ Արևմուտքի շահն է, որպեսզի կոմունիկացիաները բացվեն, և Ռուսաստանը չունենա ազդեցություն այդ կոմունիկացիաների վրա:

«Կլինի դա միջա՞նցք, թե՞ ոչ, Արևմուտքին դա չի հուզում: ՌԴ-ն շահագրգռված է, որպեսզի կոմունիկացիաները բացվեն, բայց իր ազդեցության կամ վերահսկողության ներքո, այլ կերպ ասած, որպեսզի գործի 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության տրամաբանությունը, և դա դառնա լրացուցիչ հենման կետ ՌԴ-ի համար: Ինչ վերաբերում է Իրանին, Իրանը չի ցանկանում, որպեսզի սպառնալիք առաջանա հայ-իրանական սահմանին: Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ հստակ է, որովհետև բոլորս շատ լավ հիշում ենք Շուշիի հայտնի հռչակագրի մասին, որը կողմերը ոչ միայն ստորագրեցին, այլև վավերացրին, փաստացի դա դարձավ իրենց օրենսդրության մաս, և դրանում հստակ ամրագրված է հենց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են իրենք ունենալ վերահսկողություն այդ ճանապարհի նկատմամբ, որպեսզի Հայաստանը չունենա հնարավորություն վերահսկելու:

Թուրքիայի և Ադրբեջանի համար խնդիրն ավելի հեռուն գնացող է, նրանք հասկանում են, որ դա կկտրի Սյունիքի այդ հատվածը Հայաստանի մյուս տարածքներից, ժամանակի ընթացքում դա կհայաթափվի, և դա շատ լավ տեղավորվում է իրենց «Արևմտյան Ադրբեջան»-ի տրամաբանության մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանի իշխանությունները կարծես փորձել են իրենց տեսլականը ձևակերպել «Խաղաղության խաչմերուկ» առաջարկի ներքո, որը, իրենք էլ շատ լավ հասկանում են՝ իրատեսական չէ: Այդ նախաձեռնության հիմնական նպատակը մի կողմից ցույց տալն է բարի կամք և կառուցողականություն, որ իրենք ևս շահագրգռված են, որպեսզի կոմունիկացիաները բացվեն, բայց որպեսզի Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ, մյուս կողմից այս նախաձեռնությունը հստակ ծառայում է Արևմուտքի շահերին, և պատահական չէ, որ Արևմուտքից մենք բազմիցս լսում ենք որոշակի հայտարարություններ՝ ի աջակցություն այս նախաձեռնության, քանի որ դրա հիմքում դրվում է ոչ թե նոյեմբերի 10-ի տրամաբանությունը, այլ նոր տրամաբանություն, որտեղ չի խոսվում ՌԴ ազդեցության կամ վերահսկողության մասին, դա նշանակում է, որ այս նախաձեռնությունը ծառայում է Արևմուտքի շահին, որպեսզի այդ կոմունիկացիաների բացումը դուրս մղի Ռուսաստանին այդ պայմանավորվածություններից»:

Հարցին՝ սա՞ նկատի ուներ Ջեյմս Օ’Բրայենը՝ նշելով, որ ուզում են Հայաստանի համար հնարավոր դարձնել խիզախ քայլերի դիմելը, դեպի որոնք առաջնորդում է Փաշինյանը, նա պատասխանեց. «Ոչ միայն: Ըստ էության, այսօր Արևմուտքի հիմնական նպատակը Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը հայտարարություններից իրականության վերածելն է: Արևմուտքում էլ շատ լավ հասկանում են, որ քանի դեռ Հայաստանը չունի իրական այլընտրանքներ նույն էներգետիկ ռեսուրսների տեսանկյունից, տնտեսական հարցերի տեսանկյունից, այդ ամենի մասին խոսելն իրատեսական չէ:

Պատահական չէ, որ Արևմուտքը փորձ է անում Հայաստանին իբրև թե առաջարկել որոշակի այլընտրանքներ, և այդ նույն տրամաբանության ներքո, օրինակ՝ քննարկումներ են տարվում Հայաստանում ամերիկյան մոդելով ատոմակայանների կառուցման մասին, որոնց վերաբերյալ մասնագետները նշում են՝ իր արդյունավետությունը չապացուցած տեխնոլոգիա է և կասկածելի է, թե որքանով կարող է Հայաստանում արդյունավետ լինել, այլընտրանք լինել Հայաստանի ատոմակայանին, որը ՌԴ հետ համագործակցությամբ է աշխատում:

Տնտեսական այլընտրանքների մասին են խոսում, փորձում են մի շարք բարեփոխումներ իրականացնել, դեպի Եվրոպա արտահանումը խթանել, և այլն, բայց այստեղ էլ բոլորը շատ լավ հասկանում են, որ դա արագ փոփոխությունների հարց չէ: Խիզախ քայլերի տրամաբանության ներքո իրենք հասկանում են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը՝ շատ լավ հասկանալով, որ դա Հայաստանի համար առաջացնելու է լրջագույն սպառնալիքներ և մարտահրավերներ, որովհետև նախ՝ չկան այդ այլընտրանքները, երկրորդ՝ կա մշտապես պատերազմի սպառնալիք: Որևէ մեկն Արևմուտքից Հայաստանին չի խոստանում անվտանգային որևէ երաշխիքներ, բոլորն ասում են, որ Եվրոպան անվտանգության մասին չէ, չեն կարող երաշխիքներ տրամադրել, կարող են որոշակի գումար տրամադրել՝ վրաններ գնելու համար օրինակ, բայց դրա անունը դնեն՝ ռազմական ոլորտում համագործակցություն, և որպես PR արշավ՝ վաճառեն ժողովրդի վրա: Հետևաբար, Արևմուտքի օրակարգն ու ցանկությունները բավականին հստակ են, այլ խնդիր է, թե դա ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի և հայ ժողովրդի համար»:

Ըստ փորձագետի՝ Հայաստանի իշխանությունների զիջողական քաղաքականության պատճառով Ադրբեջանն անընդհատ ձևակերպում է նոր պահանջներ. «Ադրբեջանը համոզվել է, որ կարելի է նոր պահանջներ առաջադրել, միջնորդներին կոնսոլիդացնել իր շուրջը, ստիպել Հայաստանին գնալ զիջումների, սպառնալ պատերազմով, դրա համար որևէ կերպ չպատժվել, ստիպել Հայաստանի իշխանություններին նոր զիջումներ անել, որպեսզի պատերազմ չսկսվի, իսկ իրականում, որ մի քիչ էլ հետաձգվի պատերազմը: Բոլորն էլ հասկանում են, որ այս քաղաքականությանը վերջ չկա, Ադրբեջանն անընդհատ նոր օրակարգ է ձևավորելու, նոր պահանջներ է առաջ քաշելու, որովհետև ստացել է պատմական հնարավորություն, երբ Հայաստանում իշխանության է մի ուժ, որն իրենց բոլոր ցանկությունները կատարում, իրենց օրակարգով առաջ է շարժվում, ավելին, ինքն իր ժողովրդին ահաբեկում է՝ ասելով, որ կլինի պատերազմ, և միանգամից նշելով, որ պատերազմ՝ նշանակում է պարտություն, այսինքն՝ մենք այլընտրանք չունենք, պետք է Ադրբեջանի օրակարգով առաջ շարժվենք: Այս օրակարգն ադրբեջանական չի սպառվում:

Այսօր արդեն պահանջները հասել են ՀՀ Սահմանադրության փոփոխությանը, ՄԽ լուծարման համար միասին դիմելուն, ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելուն, միջանցքի օրակարգին: Ադրբեջանը հասկանում է, որ այսօր հնարավոր է ստանալ ամեն ինչ, հետևաբար, փորձելու են դա անել: Նրանց պահանջների հիմնական նպատակն այսօրվա իրավիճակն անդառնալի դարձնելն է, այսինքն՝ իրենք կարողացել են Հայաստանի իշխանություններից ստանալ մի շարք զիջումներ, որոնց մասին երբևէ չեն էլ երազել, բայց ունեն մտավախություն, որ Հայաստանում կարող է լինել իշխանության փոփոխություն, և նոր իշխանությունը կարող է հրաժարվել այլևս այս նույն զիջողական քաղաքականությունը շարունակել: Հետևաբար, քանի դեռ Փաշինյանն իշխանության է, պետք է անել այնպես, որպեսզի անդառնալի դառնա այն, ինչ այսօր իրականություն է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>