Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ) Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ
25
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ» Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Կաթողիկոսի ԺՊ նշանակել Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել 80 միլիոն ռուբլու ավшզшկությшն փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբшկшլվել, ապա կшլшնավորվել է Խաղաղությունը՝ Նիկոլի ձևով․ «Կարճ ասած» Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում «Ստախոս և անհայրենիք լինելուց զատ՝ դու նաև վախկոտ ես»,- ասում է Վահագն Չախալյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արդյոք Փաշինյանը պե՞տք է մեկնի Բ​աքու Ալիևի հրավերով՝ մասնակցելու միջազգային համաժողովին. Հարութ Սասունյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հուլիսի 21-ին հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնապես հրավիրվել է Բաքվում նոյեմբերի 11-22-ը կայանալիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջազգային համաժողովին (COP29): Հաջիևն ասաց, որ հրավերն Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևի կողմից ուղարկվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը։ Թեև ՄԱԿ-ի բոլոր անդամներն ավտոմատ կերպով հրավիրվում են, Հաջիևն այնպես ներկայացրեց, կարծես Ադրբեջանը հատուկ բարեհաճություն է արել Հայաստանին՝ հրավերը որակելով որպես «բարի կամքի դրսևորում և ներառական մոտեցում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում»:

Հաջիևը հավելել է. «Հիմա ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները որոշում կայացնեն»։ Հայաստանի պաշտոնյաները դեռևս պաշտոնական պատասխան չեն տվել հրավերին։ Նրանք երկու խուսափողական մեկնաբանություն են արել․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն ասաց՝ «նման այց նախատեսված չէ վարչապետի աշխատանքային օրակարգում», իսկ ՀՀ արտգործնախարարի խոսնակը լրագրողներին ասաց, որ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»։

Բաքուն պնդում է, որ այդ առիթով 70-80 հազար զբոսաշրջիկ կայցելի Բաքու։ Սպասվում է, որ համաժողովին կմասնակցեն հազարավոր լրագրողներ, միջազգային բնապահպանական կազմակերպությունների պատվիրակներ, տարբեր կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և տասնյակ պետությունների ղեկավարներ ամբողջ աշխարհից: Աշխարհի 198 երկիր ստորագրել է Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիան։

2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, որում բացահայտվում էր, որ Կլիմայի համաժողովը հյուրընկալող Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի վետոյի իրավունքը չկիրառելու դիմաց Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ ռազմագերիներին, որոնք պահվում էին Բաքվի բանտերում, իսկ Հայաստանն իր հերթին ազատ կարձակի երկու ադրբեջանցի զինվորներին, որոնք գերի էին ընկել Հայաստանի սահմանը հատելուց և հայ քաղաքացուն սպանելուց հետո։ Բացի այդ, Ադրբեջանը համաձայնել է աջակցել Հայաստանի թեկնածությանը Արևելյան Եվրոպայի խմբի՝ COP29-ի բյուրոյի կազմում: Այն ժամանակ ես գրեցի, որ նախագահ Ալիևն այնքան է տարված Բաքվում այս հեղինակավոր միջազգային համաժողովի անցկացնելու գաղափարով, որ Հայաստանը պետք է պնդեր, որ Ադրբեջանը ազատ արձակի 2020 թվականի պատերազմից հետո Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերից ի վեր պահվող Արցախի ութ բարձրաստիճան պաշտոնյաներին։

Վերջին ամիսներին մի քանի միջազգային հավաքների ժամանակ նախագահ Ալիևը հոխորտացել է, որ Ադրբեջանը հյուրընկալում է COP29 համաժողովը՝ դա վերագրելով «իր երկրի նկատմամբ միջազգային հարգանքի աճով՝ երկուսուկես ամիս անց» նրա կողմից Արցախի բռնազավթումից և էթնիկ զտումներից հետո։ «COP29-ը նախագահելը և այս միջոցառման անցկացումը Բաքվում վառ օրինակ են այն մեծ վստահության, որ միջազգային հանրությունը տածում է մեր երկրի նկատմամբ։ Գրեթե 200 երկիր միաձայն պաշտպանել է մեր թեկնածությունը», -պարծեցել է Ալիևը։

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Փաշինյանը Բաքվում կայանալիք COP29 համաժողովին մասնակցելու Ադրբեջանի հրավերին կանդրադառնա օգոստոսին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանցի պաշտոնյաները ակնարկել են, որ Բաքվում նոյեմբերին կայանալիք համաժողովի ընթացքում Փաշինյանն և Ալիևը հնարավոր է, որ նախնական համաձայնագիր ստորագրեն, որը նախանշում է վերջնական խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները: Հաջիևը գովազդում է «COP զինադադարի» գաղափարը՝ համաժողովի ընթացքում դադարեցնելու բոլոր ռազմական գործողություններն ամբողջ աշխարհում՝ նման «Օլիմպիական զինադադարի» հայեցակարգին՝ խթանելու Ադրբեջանի կեղծ իմիջը որպես խաղաղարար։ Մայիսի վերջին նախագահի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբեկովը նշել է, որ համաժողովը կարող է լավ հնարավորություն լինել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը համաձայն է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել մինչեւ նոյեմբեր: Այդուհանդերձ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 19-ին նախազգուշացրեց, որ «Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ՝ նոյեմբերին Բաքվում COP29 գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը վիժեցնելու համար՝ Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա սանձազերծելու նպատակով»։ Հայտնի չէ, թե օգոստոսին ինչ է հայտարարելու Փաշինյանը՝ նոյեմբերին կայանալիք Բաքվի համաժողովին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Սակայն, իմ կարծիքով, Փաշինյանը պետք է խուսափի Հայաստանի հաշվին համաշխարհային լսարանի առաջ բոնուսային միավորներ ձեռք բերելու Ալիևի ստեղծած ծուղակն ընկնելուց՝ ցուցադրելով Փաշինյանի կամ նրա ներկայացուցչի մասնակցությունը Բաքվի համաժողովին։ Սա լուրջ ձեռքբերում կլինի Ալիևի համար՝ հանդես գալով որպես խաղաղարար, միաժամանակ շարունակելով հաճախակի սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին և մեծացնելով Հայաստանից զիջումների իր պահանջները: Ավելին, խաղաղության պայմանագրի քողի տակ թղթի տակ ստորագրելը չի ​​խոչընդոտիԱլիևին Հայաստանի վրա հետագա հարձակումներից: Կարծում եմ, որ ոչ մի հայ պաշտոնյա չպետք է նույնիսկ մտածի Բաքու մեկնելու մասին, քանի դեռ Ադրբեջանը պահում է տասնյակ հայ ռազմագերիների և 2021 թվականից բռնազավթել է Հայաստանի Հանրապետության որոշ հատվածները: Առանց Ադրբեջանի կողմից բոլոր հայ բանտարկյալներին նախապես ազատ արձակելու և Հայաստանի տարածքներից դուրս գալու, ոչ մի հայ պաշտոնյա չպետք է գնա Ադրբեջան և ոչ էլ որևէ հանդիպում ունենա կամ բանակցություն վարի Բաքվի հետ: Նվազ ցանկալի այլընտրանք կլինի, որ Փաշինյանը կամ նրա ներկայացուցիչը մեկնի Բաքու և պահանջի ելույթ ունենալ 198 երկրների միջազգային համաժողովում՝ դատապարտելով Ադրբեջանի բազմիցս սպառնալիքները ներխուժելու Հայաստան, Արցախի բռնազավթումը, 120 հազար արցախահայերի էթնիկ զտումները, միջազգային երաշխիքներով նրանց վերադարձը իրենց պապենական հայրենիք մերժումը, բոլոր հայ ռազմագերիներին չազատելը և ադրբեջանական զորքերը Հայաստանից դուրս չբերելը։

Այնուամենայնիվ, մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանը կարող է վերջին պահին հրաժարվել իր խոստումից՝ թույլ չտալով Հայաստանի ներկայացուցչին ելույթ ունենալ համաժողովում: Հայաստանի համար շատ ավելի լավ տարբերակ կլիներ հրաժարվել համաժողովին մասնակցելուց, քանի դեռ Ադրբեջանը չի ազատել հայ ռազմագերիներին և իր զորքերը դուրս չի բերել Հայաստանից համաժողովից առաջ:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan