Երկիրը պետք է բերվի ներքին խաղաղության մեծ աստիճանի․ Բագրատ սրբազան
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Վայոց ձոր մարզային այցով ժամանել է Վայք։ Բնակիչների հետ հանդիպման ընթացքում սրբազանը նշեց․
«Ամենակարևորը հաշտության գաղափարն է։ Երկիրը պետք է բերվի ներքին խաղաղության մեծ աստիճանի։ Մեծ մաքրազերծման, մաքրագործման գործընթաց պետք է տեղի ունենա, որը հոգևոր լեզվով կոչվում է ապաշխարություն, զղջում»։