Տիգրան Ավինյանը Սևան է հասել ուղղաթիռով Նիկոլը, երբ իր Ռոմանոսին մտցրեց ՀԷՑ, հաջորդ իսկ օրը 30-40 գյուղերում հոսանք չկար Էլեկտորատ. իրական տրամադրությունները (տեսանյութ)
28
Գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Դանիելյան Նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը․ Վարդևանյան ԱՄՆ-ը ԵՄ-ին «փչացրեց» և վասալացրեց․ Արցախն ու Հայաստանը՝ ԵՄ-ական ռասիզմի զոհ Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք» Մեր պատմության նոր, վաղուց սպասված ու երազած էջ ենք բացելու՝ մեր ձևով. Սամվել Կարապետյան Թրամփին հաջողվեց «դոմփել» Եվրոպային. Հայաստանը ԵՄ-ից ի՞նչ սպասում կարող է ունենալ Հայրապետներն իրենց ողջ գործունեության ընթացքում եղել են հավատքի քաջ վկաներ, հույսի լուսատուներ մութ ու խավար ժամանակների մեջ, այլև արիության ու հաստատակամության օրինակ հայ ժողովրդի համար Վարդավառ է. Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Մայր Տաճարում պատարագ է մատուցվում Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Պատերազմ Արցախում
Տիգրան Ավինյանը Սևան է հասել ուղղաթիռով Նիկոլը, երբ իր Ռոմանոսին մտցրեց ՀԷՑ, հաջորդ իսկ օրը 30-40 գյուղերում հոսանք չկար «Հոսանքն այն հաճախականությամբ են անջատում, ինչ հաճախականությամբ Նիկոլը հող է հանձնում». Դերենիկ Մալխասյան Իր պատմության մեջ առաջին անգամ ՌԴ-ն միայնակ է պայքարում Արևմուտքի դեմ․ Լավրով Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Դանիելյան Նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը․ Վարդևանյան Փաշինյանի այս գրառման համար ավելի շատ ծաղրում են, քան հայհոյում «Հոսանքն այն հաճախականությամբ են անջատում, ինչ հաճախականությամբ Նիկոլը հող է հանձնում». Դերենիկ Մալխասյան «65 տարեկան եմ, առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն». Վարդան Ղուկասյան ԱՄՆ-ը ԵՄ-ին «փչացրեց» և վասալացրեց․ Արցախն ու Հայաստանը՝ ԵՄ-ական ռասիզմի զոհ Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք» Երևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակ Տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ խոսնակ Մեր պատմության նոր, վաղուց սպասված ու երազած էջ ենք բացելու՝ մեր ձևով. Սամվել Կարապետյան Այ էսպես էլ քաղաքն են կառավարում Էլեկտորատ. իրական տրամադրությունները (տեսանյութ) Պուշկինի անվան դպրոցի ծնողներն ու աշխատակիցներն ակցիա են անում քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ) Թրամփին հաջողվեց «դոմփել» Եվրոպային. Հայաստանը ԵՄ-ից ի՞նչ սպասում կարող է ունենալ Իրանում և Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է զարգանալ վատագույն սցենարով․ Վարդան Բալյան Ամեն բան դեռ սկսվելու է… Մետաքսե Հակոբյան Оկուպցված Արցախում բռնկված հրդեհների տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը Փաշինյանը կրկին արձակուրդ է գնում Թող Տիրոջ արդար ձեռքը ծանրանա նրանց վրա, ովքեր մարտնչում են Սուրբ եկեղեցու դեմ. Արշակ Սրբազան Չենք կարծում, որ իշխանությունները կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը. Նարեկ Կարապետյան Ավանի Բաբաջանյան փողոցն արդեն 4-րդ անգամ են քանդում․ 240 մլն դրամը լցրին փոսը (տեսանյութ) Իրավունքի պաշտպանության երկրորդ ամառային դպրոցի ընդունելությունն ավարտվել է Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել քաղցկեղով հիվանդ Աղվան Արշակյանին Ատելության խոսքը երբեք չի կարող լինել կառուցողական. Տեր Արիստակես վարդապետ Այվազյան Հայրապետներն իրենց ողջ գործունեության ընթացքում եղել են հավատքի քաջ վկաներ, հույսի լուսատուներ մութ ու խավար ժամանակների մեջ, այլև արիության ու հաստատակամության օրինակ հայ ժողովրդի համար

Արձագանքելով Զարիֆի գրքում նշված հանգամանքներին

«Հրապարակը» գրում է. «Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի երկարամյա նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր գրքում Հայաստանի, Փաշինյանի ու 44-օրյա պատերազմի վերաբերյալ ուշագրավ դրվագներ է ներառել։ Նրա հուշերում Հայաստանի մասին հիշատակություն կա 5-րդ գլխում եւ վերջաբանում։ Նա փաստում է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Իրանի օգնությունից` պատերազմը վաղաժամ դադարեցնելու հետ կապված:
Զարիֆը, «Կովկասյան առնչություններ» բաժնում (էջ 281-292) խոսելով Արցախի 44-օրյա պատերազմի եւ ԻԻՀ միջնորդության մասին, գրում է․ «Հարձակումից երկու ամիս առաջ ԱԳՆ-ի Եվրասիայի եւ Կովկասի մեր բաժինների տպավորությունն այն էր, որ սպասվում է Ադրբեջանի հարձակումը եւ Հայաստանի կատարյալ պարտությունը։ Ռուսաստանը, թերեւս, պրն Փաշինյանի արեւմտամետ հայացքները եւ երկրի ներսում ռուսամետ ուժերին հալածելու ջանքերը նկատի ունենալով՝ որոշեց այս պատերազմում չմիջամտել։ Կարող է այդ որոշման մեջ, Պուտին-Էրդողան կապի նման, դեր ունեին նաեւ Պուտին-Ալիեւ անձնական կապերը։ Չի բացառվում, որ Ռուսաստանը Հայաստանին այլեւս ռազմավարական գործընկեր չէր դիտարկում եւ Ադրբեջանի ռեսուրսները նկատի ունենալով՝ դեպի այդ կողմ էր հակվել։ Ռուսաստանն այն պահին սկսեց իր միջնորդությունը, երբ ազատագրվել էին ադրբեջանական գրավված տարածքները, վտանգվել էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եւ եթե պատերազմը մի քանի օր էլ շարունակվեր, Հայաստանի իշխանությունը կտապալվեր։ Այդ ժամանակ էր, որ ռուսները միջամտեցին եւ մոսկովյան բանակցություններում երկաթյա բռունցքով վերջ տվեցին պատերազմին»:

Զարիֆը պատմում է, որ այդ օրերին իր տեղակալ դոկտոր Արաղչիին՝ որպես նախագահի լիազոր ներկայացուցչի, ուղարկել են Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան եւ Թուրքիա, որպեսզի ներկայացնի Թեհրանի առաջարկը։
«Դոկտոր Արաղչին մեր առաջարկը քննարկեց չորս կողմի հետ․ ազերիներն ու թուրքերն ընդունեցին մեր առաջարկը, հայերը մերժեցին, իսկ ռուսները ջերմ չվերաբերվեցին։ Մենք առաջարկում էինք կողմերին՝ ազատել միմյանց տարածքները, պահպանել փոքրամասնությունների իրավունքները, բացել բոլոր ճանապարհները, Իրանն օգնի Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքային կապի ստեղծմանը, աշխատի Հայաստան-Ղարաբաղ միջանցքը։ Մենք առաջարկում էինք նաեւ Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ հանդիպում՝ Ղարաբաղի օրակարգով։ Այս ձեւաչափն առաջին անգամ Լավրովն էր առաջարկել, բայց մեր հետեւողական լինելուց հետո ռուսները չընդառաջեցին, ապա մեզ անտեսելով՝ Թուրքիային առաջ մղեցին։ Հրադադարի հսկման կետում եւս միայն Թուրքիան ու Ռուսաստանն էին, իսկ խաղաղապահները միայն ռուս էին։ Մենք եւս շեշտում էինք Իրանի ներկայության անհրաժեշտության մասին, ազերիներն ու հայերը համաձայն էին, թուրքերը դեմ չէին, բայց Ռուսաստանը մեր ներկայությունն անհրաժեշտ չէր համարում։ Իմ կարծիքով՝ Իրանի ներկայությունը համահունչ էր Ռուսաստանի Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա եռյակում ունեցած ռազմավարական դիրքին, բայց թերեւս Ռուսաստանի լայնամասշտաբ գնահատման ծիրում Իրանի դիրքի հետ հակոտնյա էր։ Դոկտոր Արաղչիի կողմից Իրանի ներկայացրած առաջին առաջարկի իրագործման գլխավոր արգելքը Հայաստանն էր։ Հայերն այն ժամանակ, որ դեռ պատերազմում չէին պարտվել, ռազմավարական սխալ թույլ տվեցին եւ հրադադարի պատվաբեր առաջարկը մերժեցին։ Պրն Փաշինյանի վերաբերմունքը դոկտոր Արաղչիի հանդեպ ամեն ինչն ի ցույց դրեց․ նա իր անփորձությամբ նրան ասել էր. «Դուք ուզում եք Հայաստանին ստիպել, որ իր պարտությունն ընդունի» (տեքստում անփորձությունը բառը խամ է գրված` հում, խակ, անփորձ)։ Անշուշտ, դոկտոր Արաղչին իր գերազանց դիվանագիտությամբ կարողացել էր պրն Փաշինյանին հանգստացնել, որ առաջարկն այդպես չընկալի»,- պատմում է Զարիֆը:

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Զարիֆի՝ Հայաստանի հետ կապված հուշերին, ասաց. «Մենք գիտենք, որ ռուսական կողմը ե՛ւ հոկտեմբերի 3-ի դրությամբ, ե՛ւ հոկտեմբերի 15-ի դրությամբ զինադադարի առաջարկներ է արել, ու չմոռանանք, որ այդ ժամանակ Մինսկի խումբն իր համանախագահներով, հերթով՝ շաբաթը մեկ, հանդիպում էր կազմակերպում, առաջարկներ հնչեցնում»: Զարիֆի մեկնաբանություններն իրենց՝ իրանական տեսանկյունից է: «Կարծում եմ, որ որոշակի կողմնապահություն կա այս դիտարկումների մեջ, եւ իրականությանն ու այդ ժամանակահատվածի զարգացումներին չի համապատասխանում ակնկալիքը, որ ռուսական կողմը պիտի ներգրավվեր ռազմական գործողությունների մեջ։ Չմոռանանք, որ ռուսական կողմը դեռ միջնորդ էր, Մինսկի խումբը դեռ գործում էր, Մինսկի խմբի համանախագահությունն իր տարբեր ձեւաչափերով փորձ էր անում պարբերաբար կանգնեցնել պատերազմը, եւ անգամ որոշակի պարբերականությամբ մենք տեղեկություն ունենք, որ ե՛ւ հոկտեմբերի 3-ի դրությամբ առաջարկ ենք ունեցել, ե՛ւ հոկտեմբերի 10-ի դրությամբ ենք առաջարկ ունեցել, եւ սա՝ ես միայն ռուսական կողմի առաջարկների մասին եմ խոսում: Ես կարծում եմ, որ Զարիֆը փորձում է որոշակիորեն Իրանի դիրքն ավելի ամրագրել թե՛ տարածաշրջանում, թե՛ հակամարտության կարգավորման գործում իբրեւ դերակատարի… Մինսկի խմբի համանախագահություն ներս թողել Իրանին, բայց դա կնշանակեր լրացուցիչ բարդություններ առաջացնել՝ հաշվի առնելով, որ համանախագահության կազմում էին Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան: Եվ այստեղ արդեն Զարիֆը, այսօրվա իրավիճակից դիտարկելով, փորձում է ինչ-որ ակնարկներ անել, որը չի համապատասխանում այն ժամանակվա իրականությանը եւ դրվածքին։ Ենթատեքստով մեղադրանքի տոնը, որ հնչում է ռուսական կողմի հանդեպ, ինձ թվում է՝ արդարացված չէ հետպատերազմյան շրջանի տեղեկատվության արտահոսքի պատճառով նաեւ, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում օգոստոսի վերջին համապատասխան փաստաթուղթ է ուղարկվել Անվտանգության խորհրդի քարտուղարին, որը չի մերժել, որ նման փաստաթուղթ է ինքը ստացել, որտեղ հստակ նկարագրված են եղել առաջիկա սպասվող պատերազմը, իրադարձությունները, եւ առաջարկվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում զորավարժություններ անցկացնել ի աջակցություն Հայաստանի եւ ի կանխարգելումն հնարավոր ռազմական գործողությունների, ինչին հայկական կողմը չի գնացել»,- նկատում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Այսօր փորձ է արվում հետահայաց միավորներ վերագրել իրանական կողմին՝ կարծում է դիվանագետը: Չենք կարող ժխտել, որ իրանական կողմը մի շարք պատվիրակություններ է ուղարկել, մի շարք առաջարկություններ են արվել, եւ հայկական կողմից այդ առաջարկները մերժվել եմ: Ըստ որոշ տեղեկատվության, 2023 թվականին` Արցախի վրա հարձակման մասով, երբ Շոյգուն գտնվում էր Իրանում, եւ կրկին ռուս-իրանական կողմից առաջարկություն է եղել, հայկական կողմը հրաժարվել է ընդունել: «Եվ այդ առումով իրանական կողմից հնչեցվող մեղադրանքները որոշակի արդարացում ունեն, սակայն այդ ժամանակվա իրադարձություններն այսօրվա համատեքստում դիտարկելը, ինձ թվում է, որոշակիորեն սխալ է, որովհետեւ այն ժամանակ որեւէ մեկը չէր ակնկալում, որ համանախագահության մեխանիզմը կարելի է ոչնչացնել, եւ, հետեւաբար, Ռուսաստանը չէր կարող միջնորդի իր դիրքերից զատ այլ կարգավիճակով հանդես գալ»,- եզրափակեց Ձյունիկ Աղաջանյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan