Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետի հրաժարականը
Դիտել նաև
Մակրոնի՝ Հայաստան գալու հեռանկարը երեկվանից ավելի մշուշոտ դարձավ
Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևը հաստատվել է
«Մինչև Մակրոնի գալը, ՀՀ իշխանությունները բաց են թողնում բոլոր քաղբանտարկյալներին»․ Կարեն Քոչարյան
Մակրոնն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ընտրություններում Մակրոնը պարտվեց, սակայն գերադասեց զիջել «ձախերին», այլ ոչ թե՝ «աջերին»
Էմանուել Մակրոնը երեքշաբթի՝ հուլիսի 16-ին վերջապես ընդունել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականը։ Գաբրիել Աթալը «կառավարության անդամների հետ միասին ապահորվում է, որ ընթացիկ գործերը լուծվեն մինչև նոր կառավարության նշանակումը», - ճշտել են Ելիսեյան պալատում:
«Որպեսզի այս շրջանը հնարավորինս արագ ավարտվի, հանրապետական ուժերը պետք է միասին աշխատեն՝ ֆրանսիացի ժողովրդին ծառայող նախագծերի և գործողությունների շուրջ միասնություն կառուցելու համար», - հավելել է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահն ավելի վաղ հրաժարվել էր Աթալի հրաժարականից օրենսդրական ընտրությունների հաջորդ օրը։ Նախագահական ճամբարը, ըստ էության, Նոր ժողովրդական ճակատից հետո զբաղեցնում էր երկրորդ տեղը: