Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ) Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ
25
Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Ինչ է պահանջել արտակարգ իրավիճակների արբիտր Հայաստանից ՀԷՑ-ի գործով. ամբողջական որոշում. «Հետք» «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
80 միլիոն ռուբլու ավшզшկությшն փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբшկшլվել, ապա կшլшնավորվել է Խաղաղությունը՝ Նիկոլի ձևով․ «Կարճ ասած» Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում «Ստախոս և անհայրենիք լինելուց զատ՝ դու նաև վախկոտ ես»,- ասում է Վահագն Չախալյանը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Այն պահին, երբ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի, Հայաստանը կվերագտնի իր ձայնը, արժեքներն ու տեսլականը. նոր պատերшզմի վտանգը կնվազի Փաշինյանը Ռուսաստանից շնորհավորել է Ուկրաինայի վարչապետին Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան «Տեղապահ» խամաճիկ-քահանայի ձևաչափը՝ դավադրություն պետականության դեմ. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Մի դեպքում «քաղաքական հայտարարություն» է, մյուս դեպքերում՝ «հանցա՞նք». «Փաստ» Փաշինյանի նպատակը Եկեղեցին գլխատելն ու ամբողջապես թուլացնելն է, իսկ ո՞րն է քաղաքական ուժերի նպատակն ու անելիքները. «Փաստ» Միքայել Սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ Ահավոր բարդակ, ծանրաբեռնված աղբավայր, հին մեքենաներ. ձախողված բարեփոխում՝ Երևանում (տեսանյութ) Ինչ է պահանջել արտակարգ իրավիճակների արբիտր Հայաստանից ՀԷՑ-ի գործով. ամբողջական որոշում. «Հետք» Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ) Վթարի ենթարկված Ан-24-ի հայ ուղևորուհին հրաժարվել էր թռիչքից «Կորյունի 14-ի նորակառույցի նախագծի շուրջ լուրջ մտահոգություններ կան»․ «Մայր Հայաստան» «ՀՀ-ն մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում»․ Օվերչուկ «Հանդիպում ունեցա Միխայիլ Միշուստինի հետ»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Դատավոր մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել Փաշինյանը եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի

Ինչպես ու ինչին եք խաբվել․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Սպորտում կա բացարձակ չեմպիոն հասկացությունը․ այն մարզիկն է, որը իր սպորտաձևում տարբեր կարգերում ամենաբարձր նիշերն է ստացել։ Կա նաև բացարձակ առաջատար հասկացությունը․ դա արդեն միայն սպորտին չի վերաբերում․ այն է, երբ մրցույթում մեկը զբաղեցնում է բարձր հորիզոնական ու հաջորդները իրենից շատ հետ են։ Օրերս մի ցուցանիշ հրապարակվեց, որ Հայաստանն առաջին տեղն է գրավում ԵԱՏՄ-ում գործազրկության ցուցանիշով։ Ամենացածրը պատերազմի մեջ ու սանկցիաների տակ գտնվող Ռուսաստանում է՝ 2,8 տոկոս։ Բելառուսում՝ 3,3 տոկոս։ Ղազախստանում՝ 4,7 տոկոս, Ղրղզստանում՝ 4,9 տոկոս։ Իսկ Հայաստանում՝ 15,5։ Ժողովուրդ ջան, մենք առաջին տեղը չենք գրավում, մենք բացարձակ առաջատար ենք․ որովհետև ԵԱՏՄ անդամ բոլոր մյուս երկրների գործազրկության տոկոսները միասին կազմում է այնքան, ինչքան Հայաստանին է։ Բայց զավեշտը գիտե՞ք որն է․ այն է, որ ԵՏՄ-ում մենք ունենք ամենաբարձր տնտեսական աճը․ երկնիշ տոկոսն են նկարում, աննախադեպ աճ և այլն։ 3 տոկոսանոց տնտեսական աճ ունեցող Ռուսաստանում գործազրկությունը 2,8 տոկոս է, երկնիշ տնտեսական աճ ունեցող Հայաստանում երկրում 15 տոկոս։ Դա ի՞նչ աճ է, ո՞վ է դրանից օգտվում, ո՞ւմ գրպանն է գնում, եթե ոչ ժողովրդի։

Բազմաթիվ թվերից ընդամենը մեկը ասեմ, թե ինչպես են ձեզ թվեր ցույց տալիս, բայց իրականում ինչ է կատարվում։ Սրանք ասում են՝ Հայաստանից արտահանումը աննախադեպ է, առևտրաշրջանառությունն աննախադեպ է։ Բացում եմ վիճակագրական թվերը ու ի՞նչ․ այո, ճիշտ են ասում, միայն հունվար-ապրիլ ամիսներին ունեցել ենք 6 մլրդ դոլարի արտահանում, որը իրոք աննախադեպ է․ կարդում ենք արտահանվող ապրանքացանկը՝ կաշի, բուսական յուղ, փայտ և այլն, բոլորը՝ նախկինի թվերին մոտ է։ Մեկ էլ հասնում ենք ոսկուն ու հոպ՝ 9 անգամ աճել է։ 900 տոկոսանոց աճել է ոսկու արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։ 6 մլրդ դոլարանոց արտահանման մոտավորապես 4,6 միլիարդը ոսկու արտահանումն է։ 2023 թվականին արտահանել են ամբողջ տարվա համար 508 մլն դոլարի, իսկ 2024 թվականի առաջին 4 ամիսներին՝ մոտ 4,6 մլրդ դոլարի։ Լավ, իսկ ի՞նչ ոսկի է, Ամուլսարի՞նը։ Բացում ենք ներմուծումը ու պարզում ենք, որ էլի աննախադեպ է՝ 4 մլրդ 870 միլիոնի ոսկի են ներմուծել, ԱՄԷ-ից։

Ստացվեց՝ ոսկին բերել են, թղթաբանություն են արել, տեղափոխել են Ռուսաստան, Նիկոլս թիվ ա նկարել, թե առևտրաշրջանառությունը աննախադեպ է։ Հ1-ով աճը ցույց են տվել, ուրախացել ենք, ոգևորվել ենք, բայց էդ աննախադեպը եղել է թղթի վրա, բյուջեում ու ժողովրդի գրպանին՝ զրո։ Բա եթե դու 4 ամսում 12 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունես, էդքան մեծ թվերի հետ ես խաղում, բա էդքան «մանր»՝ 70 մլն, 50 մլն եվրո վարկեր ինչի՞ ես վերցնում։ Է որովհետև նկարած թվեր են, իրականությունը պարտքն է, որ վերցվում է թոշակի համար։ Դրա համար էլ մեր երկրում աղքատությունը այնքան է, ինչքան էն ժամանակ, երբ Նիկոլը աղքատությունը դրոշակ սարքած եկավ իշխանության։ Ասում էր՝ եկել եմ, որ բեռը թեթևացնեմ։ Իրոք թեթևացրել է, բայց ո՞ւմ բեռը։ 

5 հատ հաղորդում եմ նվիրել նրան, թե ոնց են ՔՊ-ականները՝ Նիկոլից սկսած, Աննա Հակոբյանով, Աղազարյան Հովիկով, Կոնջորյան-բանով իրենց ախպերներին, հարազատներին, մորքուր-հորքուրի տղերքին, կանանց, բաջանաղնեին, քավոր-սանիկին, երեխաներին նշանակել պաշտոնների։ Հայաստանում խոսք կա չէ՞, որ ասում են տնից մեկը պետք է էդ գործին լինի։ Չէ, ՔՊ-ի մոտ էդպես չէ, կարող է մարդը նախարար լինի, կինը՝ նախարարությունում վարչության պետ, մարդը դեպուտատ, կինը՝ ևս։ Նիկոլը բարեկամներից, ընկերներից, դասընկերներից պրծել է, հիմա մտածում են պաշտոնները հավասարեցնելու մասին։ Քավորը մի մարզի մարզպետն ա, սանիկը՝ մեկ այլ մարզի։ Կարդում եմ՝ ԱԺ նախագահը քավորին, թե՝ երեխաների քավորին պաշտոն է տվել ԱԺ-ում, որ Շենգեն վիզա ստանա։

Ով էլ պաշտոնի չէ ՔՊ-ականներից, հիմնականում բիզնեսմեն է դարձել ու պետական տենդեր է շահում։ Ամեն տեղ իրենք են, դրա համար էլ բնակչության 15,5 տոկոսը գործազուրկ է։ Նիկոլն ասում էր՝ Հայաստանում աշխատատեղերի աննախադեպ թվեր է, մենք ավելի շատ աշխատատեղ ունենք, քան աշխատող։ Սա Նիկոլի խոսքերն է։ Էդ ո՞նց է էդ տոկոսները չափել։ Շատ պարզ ու հասարակ, երևի նայել է ՔՊ-ականներին, իր մոտիկ կուսակցականներին, տեսել է, որ սաղ պաշտոնի են, հարազատները պաշտոնի են, ասել է՝ գործազուրկ չունենք։ Պաշտոնները վերցրել են իրենց, իսկ սիրելի ժողովրդին մնացել է տակը մնացած բանվորի գործը․ Նիկոլ ընտրողներ, գնացեք բանվոր աշխատեք ձեր բերած ՔՊ-ականների թազա կառուցվող տների վրա։ Այո, ՔՊ-ականների ու նրաց բարեկամների շրջանում 100 տոկոսանոց անկում կա գործազրկության, իսկ ՔՊ ընտրողների մոտ գործազրկության աճ։

Թազա օրենք է՝ գործազուրկին, որ նպաստ է ստանում, կառաջարկեն աշխատանք, մերժեց՝ կկտրեն նպաստից։ Ասենք՝ 2 դիպլոմ ունի, ուսուցիչ է, բայց աշխատանք չճունի հիմա, դպրոցը լուծարել են․ կառաջարկեն դպրոցում հավաքարարի աշխատանք, մերժեց՝ կկտրեն նպաստից։ Լավ մասնագետին կառաջարկի աղբատարի, բանվորի գործ, իսկ կենսագրություն չունեցող ՔՊ-ականներին՝ զամմինիստրի աշխատանք։ ՔՊ-ական դեպուտատին հարցնում ենք՝ ինչի՞ համալսարան չես սովորել, ասում է՝ չեմ հասցրել։ Երևի ոչ թե չի հասցրել, այլ՝ դժվար ա եղել, ասել ա դե լավ, ինչիս ա պետք, շատ-շատ գնամ հացի փռում աշխատեմ, էն էլ պատահաբար դարձել է  հացթուխ, այլ պատգամավոր։ Հա ի՞նչ, մի օր մի տեղից երևի մի դիպլոմ կհանի․ չհանեց էլ, ոչինչ․ որ Փաշինյանն անդիպլոմ վարչապետ է աշխատում, ի՞նչ է լինում։ Որ Վահագն Հովակիմյանը առանց դիպլոմի սահմանադրության մեջ փոփոխություն էր անում, պակա՞ս ընդունվեց։ Քա՞նի ՔՊ-ականի անուն եք ուզում տամ, կլինի թաղապետ, փոխնախարար կամ դեպուտատ կամ այլ պաշտոնյա, որ իրենց կյանքում առաջին աշխատանքը եղել է իրենց այդ պաշտոնը։ Քա՞նի ՔՊ-ականի անուն եք ուզում տամ, որ կրթություն չունեն բարձրագույն, բայց ունեն բարձր պաշտոն։ Իսկ կրթված, բայց Նիկոլին ընտրած ժողովուրդը լրացնում է գործազուրկների շարքերը։

Ի՞նչ եք կարծում, գործազրոկությունը քա՞նի տոկոս կլիներ, եթե ինչ խոստացել էր Նիկոլը, աներ։ 100 հատ զավոդի անուն է տվել՝ սամալյոտի գործարան, օդային տրամվայի գործարան, Սեպուհ ավտոներ, լիֆտեր, սառնարանի գործարան, ինքը խոստացել է, դուք ծափ եք տվել ու ընտրել եք, խաբել է՝ ընտրել եք․ ու էսօր ունես գործազրկության մակարդակով էն ցուցանիշը, որի հրապարակելուց հետո ամաչում ես։ 

Ու էս խայտառակ ցուցանիշն անցկացրած երկրի վարչապետը մի ամիս արձակուրդ է վերցնում ու ինչ ուզում է լինի, ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով վայելում դրսերում։ Ընդ որում, ոչ թե արձակուրդ է վերցրել-գնացել, այլ գնացել է երկրից, հետո ասել է երևի դե լավ ինչ հետ գամ, մնամ մի քիչ ու ձևակերպել է արձակուրդ մի ամսով։ Հայաստանում ղեկավար չի եղել, որ ամբողջ տարին իրար գումարած էդքան արձակուրդ գնա, ինչքան սա միանգամից։ Էս ցուցանիշներն ունեցած երկրում, ամեն պահի վտանգի սպասող երկրում, մի երկրում, որի մասին հենց էսօր Ամերիկայից «ընկերները» հայտարարել են, որ պետք է ցավոտ զիջումների գնաս, մի երկրում, որտեղ շուրջ 25 տոկոս պաշտոնապես, դրա կրկնակին՝ ոչ պաշտոնապես աղքատություն կա, երկրի վարչապետը գնում է հանգստի ու հանգստի մասին տեսանյութեր ուղարկում ժողովրդի՞ն։ Նիկոլին ընտրած քաղաքացի, դու ո՞րտեղ ես հանգիստդ անցկացնում․ ասեմ՝ մի քանի տոկոսը երկրից դուրս է գալիս, մի քիչ ավելի շատը՝ երկրի ներսում է մի երկու տեղ գնում է, առանց գիշերակացի․ իսկ մեծամասնությունը տանը՝ ամառ-ձմեռ։ Բայց ձեր բերած վարչապետը աշխարհն է ոտատակ տալիս, վայելում է ու ձեզ բոլոր հնարավոր սոցցանցերով ցուցադրում, որ տրաքվեք։

Կարճ ասած՝ ՔՊ ընտրած ու հույսով ապրող ժողովուրդ, 6 տարին շատ երկար ժամանակ էր հասկանալու համար, որ քո բերածները քեզ վաղուց մոռացել են։ Նրանք իրենց խոստումների ու ձեր վիճակի վրա թքած ունեն աշխարհի ամենահեռու ու ամենաճոխ հանգստավայրից։ Ձեզ ուղղակի, կներեք ճիշտն ասելու համար, հիմարացրել են։ Էն որ հեռվում մի բան է փայլում, երկու կլոմետր վազում ես, որ վերցնես, տեսնում ես ժեշտի կտոր է, որն արևի տակ փայլում է, այ էդպես ոսկու փոխարեն պլպլան ժեշտին եք խաբվել։ Նիկոլն ասում է՝ քաղաքացու ձգտումը պետք է լինի լավ ապրելը։ Ճիշտ է ասում․ իսկ կառավարությունը ինչ-որ բան պե՞տք է անի դրա համար։ Կառավարությունը հլը որ մենակ ՔՊ-ականների ձգտումներն է իրականացնում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan