Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները
13
Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) Պատերազմ Արցախում
7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան Նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրքիան Հաջո՞րդը ում եք արդարացնելու, Ա՛րծրուն, Թալեաթի՞ն․ «Կարճ ասած» Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ ՀՀ իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել. հետազոտություն Երեկ փոշու պարունակությունը օդում 3,9 անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հովիվը հոսանքահարվել ու մահացել է. մի քանի խոշոր եղջերավորներ սատկել են Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ Երկակի ստանդարտներ եք իրագործում․ Աննա Գրիգորյանը օրինակներ բերեց «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». նոր մանրամասներ՝ Արմավիրի ոստիկանությունում բռնության դեպքից Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է 2 անգամ զանգահարել են Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել Թուրքիայում՝ Ամասիայում, 5 րոպեում 2 երկրաշարժ է գրանցվել Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Երեկվա ուժեղ քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ)

«А так можно было?»․ Երկիրը վարի տամ, գնամ ֆուտբոլ նայելու․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Արթուրը դաշտից խոտը բերել էր, հողամասը ջրել էր, 3 համագյուղացիներին օգնել էր խոտը բերել՝ փողով, տան մի քանի մանր-մունր գործերն արել էր, երեկոյան էլ գարեջուր առել էր ու ֆուտբոլի եզրափակիչ խաղն էր նայում։ Տան միակ ֆուտբոլասերն է, բայց ո՛չ հայրը, ո՛չ մայրը, ո՛չ կինը ձայն չեն հանում․ ի՞նչ ասեն՝ մարդը սաղ գործերն արել է, ինչ իրենից կախված էր ու իրավունք ունի ֆուտբոլը վայելել իր ձևով։ 4 տուն էն կողմ ապրող Արշավիրը, որ պարտքերը վրան, կինը հիվանդ, հողամասը չխնամած, աղջիկը վարձի պատճառով համալսարան չի գնում, իրիկունը արդեն հարբած, հեռուստացույցը շոգ տանից հանել դրել էր հով բակում ու մինչև վերջ ձայնը բարձրացրած նայում էր նույն ֆուտբոլը, որը այդպես հանգիստ նայելու արժանի չէր։

Հարբեցող ու անգյալ Արշավիրից ոչ մեկ ոչինչ չի սպասում, ո՛չ կախում ունեն նրանից, ո՛չ ակնկալիք ունեն նրանից, ո՛չ էլ մարդատեղ են դնում, թեկուզ ընտանիքի անդամները․ բայց Արշավիրից բեթար էլի մարդ կա, որ սաղ պռավալ է տվել, ինչ իրենից կախված է, բան չի արել, տապալել է, բայց էդ Արշավիրից բեթար աղմուկով նայեց իր ֆուտբոլը, այն էլ՝ մարզադաշտից։

Հուլիսի 14-ին՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղից առաջ, տեսանյութ էր հրապարակել՝ գրելով, որ գնացել է Գերմանիա՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղը տեսնելու։ Ընտանիքի անդամներին էլ էր տարել։ Հիմա նայենք՝ էս մարդը ի՞նչ էր արել դրանից առաջ, որ գնար «վաստակած հանգիստը» վայելելու։

Օր առաջ՝ 30-ից ավելի ավտոյով գնացել է գյուղ այցի, ոստիկաններ, թիկնապահներ, ԱԱԾ, դիպուկահարներ, շներ և այլն։ Մի ղեկավար կասե՞ք, սովետից սկսած, անկախ 30 տարիով վերջացած, որ 30 ավտոյից կազմված շարասյունով է ման եկել։ Չի եղել որևէ մեկը։ Թրամփի դեմ մահափորձից հետո երևի 30-ը սարքի 60։ Դիպուկահարներով գնացել է դպրոց բացելու, պատկերացնում ե՞ք։ Դիպուկահարներով։ Հետո գնում է գոմ։ Դրանից առաջ գնում է հարսանիք։ Դրանից առաջ գնում է հեծանիվ քշելու․ ոչ մի քայլ, որով երկրի, ժողովրդի մատից մի փուշ կհաներ։

Հպարտ-հպարտ էլ ֆոտոն ինքը իր հերթին, կինը վիդեոն իր հերթին դրել են ֆեյսբուքյան էջերին, թե տեսեք՝ մենք ինչով ենք զբաղված․ ոնցոր ձեռք առնեն։ Ու բնակնաբար, հարյուրավոր մեկնաբանություններ կան, հայհոյանքներ, նախատինքներ։ Մեկը շատ դիպուկ գրել էր՝ «Կյանքը ուրախ, ապրուստը՝ ձրի»։ Այո, հենց էդ ա, վայելում է․ մեր հաշվին, ձեր հաշվին, մեր պետության սահմանների հաշվին, հեղինակության հաշվին նա քեֆերի մեջ է։ Գյուղացի Արթուրին իզուր տեղը չհիշեցի, մարդը իրենից կախված ամեն ինչը արել էր, հանգիստ նստած վայելում էր․ դու քեզնից կախված ի՞նչ ես արել։

Հուլիսի 12-ին Բաքվի դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց Ռաշիդ Բեգլարյանին: Թշնամին առևանգել էր, դատեց։ Մեղադրանքը՝ «Խոջալուի ցեղասպանություն»։ Նրան իրականում գիտե՞ք ինչի համար են դատել․ նրա, որ մեր երկրի վարչապետը Փաշինյանն է։ Էդ Խոջալուն դրանք 20 տարի ստեր են փչում ու փչում, բայց չէին կարողանում սուտ խոսելուց այն կողմ բան անել։ Իսկ հիմա Նիկոլը հնարավորություն է տվել ինչ ուզեն անեն։ Անում են։

Հային, Հայաստանի քաղաքացուն թշնամի պետությունը դատում է․ ի՞նչ է անում Նիկոլը, նույն օրով․ առավոտյան գնում է 8-րդ հեծանվային զբոսանքին ու ասում է, որ ինչ-որ տեղը ցավացել է։ Ցերեկը գնում է Արագածոտն ու հետևում երեխաների ֆուտբոլի խաղին։ Հետո գնում ա գոմ՝ որոշելու, թե կովը ինչքան կաթ տա։ Ոչ մի ծպտուն էն մասին, որ իր քաղաքացուն, իր երաշխավորության, իր կառավարության երաշխավորության տակ գտնվողին Ադրբեջանում 15 տարի են տվել, որը հավասար է ցմահի։ Լավ, ասենք թե քեզ չի հետաքրքրում քաղաքացու կյանքը։ Ասում էիր ՀՀ քաղաքացին գերագույն արժեք է, էս պահին պաշտոնական թվերով 23 գերագույն արժեք Բաքվի բանտերում են, ի՞նչ ես անում դու․ հելնում գնում ես հարսանիքի, գնում ես երեխաների ֆուտբոլ նայելու, գնում ես հեծանիվ քշելու։ Ու քեզ հարց չե՞ս տալիս՝ ես արդեն 3 տարի մեռա խաղաղության մասին կտեր տալով․ բայց ո՞նց եմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքում, եթե գերի է պահում իմ քաղաքացիներին։ Ինչքան ժեստ ասես՝ արիր․ պատերազմը կրվար, տարածքները տվիր, քարտեզները տվիր, ինքը քեզ պատասխանում ա քո քաղաքացուն 15 տարի բանտարկելով ու դու գնում ես ֆուտբոլ նայելո՞ւ։

Քո գրառման տակ մարդիկ գրում են, որ սոված են․ դու ի՞նչ ես արել, որ արժանի ես շրջագայության՝ ժողովրդի հաշվին։ Ասում էիր՝ ես եկել եմ, որ դուք լավ ապրեք։ 71 տարեկան տատիկի տան մոտ բուդկա կա, մի քիչ էն կողմ՝ սուպերմարկետ․ բուդկայում հացը 20 դրամով թանկ ա, բայց բուդկայից ա առնում ու ասում ա սուպերմարկետում նիսյա չկա, դրա համար եմ ստեղից առնում։ Ամսի 3-ին թոշակ եք տվել, ամսի 14-ին արդեն թոշակառուն պարտքով է ապրում, ու դու իր չբարձրացված թոշակի փողերով գնում ես ընտանյոք հանդերձ հանգստանալո՞ւ։ Ու մեզ վրա մի ծախի, թե դու գնացել ես սովորական ինքնաթիռով․ հետո՞ ինչ, ինչի՞ պետք է գնայիր։ Եկել էիր իշխանության, խոստանում էիր պարտք չանել, բայց կրկնապատկել ես, Արցախի ինքնորոշման ճանաչման հասնել, հանձնել ես, գործարաններ բացեյիր, աշխատատեղեր, բարձրացումներ՝ խաբել ես։ Լարսին այլընտրանք էիր խոստանում, անցել է 6 տարի, էս մի շաբաթ ա, էլի բեռնատարները կուտակված են․ էդ չէ՞ քո արածը։ Ֆուտբոլ նայողիս տեսեք․ է ժողովորդն էլ ասում է՝ էդ քա՞նիսս ենք կարողանում քո պես գնալ հեծանիվ քշելու՝ «անդարդ Բդոյի» պես ու քա՞նիսս են կարողանում գնալ Գերմանիա ֆուտբոլ նայելու։ Դու մարդկանց խոստացել ես հոգսերը թեթևացնել, բայց էլ ավելի շատ են հոգսերի մեջ ճկռել, քան առաջ էր ու դու հեծանիվ ես քշու՞մ։

Էսօր կարդում եմ՝ որ որ երկրում պետք ա սպորտային առաջնություն լինի, հատկապես ֆուտբոլ, այդ օրերին պարտադիր ՔՊ-ականները գործուղումներ են ձևակերպում ու ժողովրդի, պետության հաշվին մեկնում այդ երկիր։ Ասենք առաջնությունը պետք է տևի տասը օր, 3 օրվա հաջորդականությամբ մի քանի պատվիրակություն գնում-գալիս է։ Բա պետության, ժողովրդի փողերն են, էս ի՞նչ նվերներ եք իրար անում։

Նիկոլն ասում է՝ այգի ենք կառուցում, վեց ամիս հետո այն մոլախոտով է պատվում, ճանապարհ ենք գծանշում, առաջին անձրևից հետո պարզվում է՝ այդտեղ ճանապարհ չկա։ Բյուջեն դատարկում են ոնց կարողանում են՝ անորակ ասֆալտի վրա, թքած-կպցրած կամուրջների վրա, գործուղումների ու հազար ու մի բաների վրա ու հանգիստ գնում ֆուտբոլ նայելու, ինչպես ոչինչ չի էլ եղել։

Բայց մյուս կողմից էլ, մտածում ես՝ իսկ իրո՞ք Փաշինյանը ինչ իրենից կախված էր չի արել։ Ով նրան աջակցում է, նրա հետ հույսեր է կապում, արդյո՞ք նրա ասածները չի արել։ Չէ, խոսքը ժողովրդի, իրեն ձայն տվածների մասին չէ, նրանց ինչ խոսք է տվել, հաստատ ա որ չի արել, դա չի էլ քննարկվում։ Դե հիմա ինձ ասեք էս 6 տարվա ընթացքում մի դեպք, մի արած բան, որ Թուրքիայի ու Ադրբեջանի սրտով չի արել։ Հլը մտածեք։ 25-30 տարվա թուրքերի ատելի բանակցությունները տապալե՞լ է՝ տապալել է, պատերազմը դադարեցնելու առաջարկները մերժե՞լ է՝ մերժել է, այդ մերժելու արդյունքում, ադրբեջանցիներն ավելիին են հասե՞լ, միանշանակ ավելիին, պատերազմից հետո, ինչ էլ արել է, էլի նրանց սրտով էր, իր դեմ ելած ընդդիմադիր ժողովրդին ծեծո՞ւմ է ու բանտարկում, միանշանակ, հետո, Ադրբեջանին հանձնել է երկրի բարձրադիր դիրքերը՝ տեղը ոչինչ չուզելով։ Թուրքիան ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն իրենով է ուզում անել, արդեն վստահ են, որ Հայաստանը քվեարկելու է իրենց օգտին, իսկ ինչու վստահ չլինեն, մե՛նք ենք վստահ։

Կարճ ասած՝ նորմալ երկրում, նորմալ վարչապետը էս խնդիրները չէր կարող ունենալ, հազար ու մի ձև կար խոսափելու։ Բայց, ունենալու դեպքում էլ, հաստատ, իրեն թույլ չէր տա շրջագայություն։ Ես հաճախ եմ ասում, որ ամեն անգամ փնտրում ենք, պատասխաններ ման գալիս, թե ոնց եղավ, որ եկանք-հասանք էս օրին։ Ժողովուրդ ջան, էս որակի իշխանությամբ, էլի եմ ասում, ուղղակի զարմանալի կլիներ, որ էս օրին չլինեինի։ Նայեք աշխարհում էլ ինչ երկիր կա, որ մեր վիճակում է․ եթե գտնեք, նայեք՝ ղեկավարը որքանով է տարբերվում Նիկոլից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan