Նույնիսկ Ալիևը այլևս չի հանդուրժում Փաշինյանի ստերը Նիկոլն Ալիևի «ատամի փերին» է (տեսանյութ) Հայաստանը հանելու ենք աշխարհաքաղաքական զnհի վիճակից. Սամվել Կարապետյան
23
Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Կաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող․ կարող է ընդամենը վարկաբեկել Կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը. ՀՅԴ Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում Հայաստանին՝ դադարեցնել հարձակումները Եկեղեցու դեմ Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը. Մայր Աթոռ Պատերազմ Արցախում
Արա Զոհրաբյան՝ դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին երկու առանձին հաղորդում Նիկոլ Փաշինյանի դեմ Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին․ Տեր Գաբրիելը՝ Ռուբինյանին Չկա ավելի ծանր երևույթ, քան զոհվածի հորը բանտում տեսակցելը. Վահան Հովհաննիսյան Նույնիսկ Ալիևը այլևս չի հանդուրժում Փաշինյանի ստերը 28 վարչապետի հրաժարական․ ո՞ր մեկի օրինակին կհետևի Նիկոլը ․ «Կարճ ասած» Նիկոլն Ալիևի «ատամի փերին» է (տեսանյութ) Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը և երկրպագությունը. Րաֆֆի Հովհաննիսյան Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել. նա հարցաքննվել է Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած երկու հարկադիր բուժվողներից մեկը հայտնաբերվել է Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Վրաստանն արտաքսել է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից 2 հոգի դիմել է փախուստի «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Թանկացված «աղբահանություն» ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Կաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող․ կարող է ընդամենը վարկաբեկել ԱՆպատասխանատուների իշխանություն Փաշինյանն ուզում է, որ իր հոգին «փառավորվի». «Փաստ» Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա. «Հրապարակ» ՀԷՑ-ում «թեժ» լինելու պարագայում՝ Պետրոսյանը երկար կմնա այդ պաշտոնում, իսկ ՊՎԾ-ն՝ առանց ղեկավարի Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ Ուզում են մարդկանց «աչքը վախեցնել». «Փաստ» Վստահեցնում եմ՝ ՀՅԴ-ն լինելու է Եկեղեցու կողքին ոչ միայն հայտարարություններով, այլև ֆիզիկապես՝ իր համակիրներով, իր շարքերով. ՀԱԵ-ն պետք է պաշտպանել երիտքպական արշավանքից. Իշխան Սաղաթելյան «Հայ Առաքելական եկեղեցին․ երեկ, այսօր, վաղը». զրույց առաջին Կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը. ՀՅԴ Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում Հայաստանին՝ դադարեցնել հարձակումները Եկեղեցու դեմ

Հակոբ Արշակյա՞նն է ուզում տարանջատվել Ալեն Սիմոնյանից, թե՞ նրա միջոցով՝ Նիկոլ Փաշինյանը

Հակոբ Արշակյանի այսօվա ասուլիսը հետաքրքիր է միայն որոշ շեշտադրումներով, մնացածում հետաքրքիր կամ նոր բան չկար:

Իր ասուլիսի ամենահետաքրքիր դրվագն  այն էր, որ հարցին, թե՝ ինչպե՞ս է վերաբերվում  Ալեն Սիմոնյանի որոշմանը՝ չմասնակցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, որը կայացել է այսօր, Հակոբ Արշակյանն ակնհայտ խուսափողական պատասխան տվեց, նշելով, որ լրագրողը այդ հարցադրումը պիտի տա հենց Սիմոնյանին:

Հիշեցնենք, որ Սիմոնյանի որոշումը՝  չմասնակցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, նրա օգնական Մոսվես Հարությունյանը բացատրել էր Հայաստանի ԱԺ արտահերթ նիստով, որտեղ, իբր, Սիմոնյանը շատ էր կարևորել իր ներկայությունը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահը  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարն է և մշտապես ղեկավարել է հայկական պատվիրակությունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մերժման իրական պատճառը,   Սիմոնյանի հակառուսական հայտարարություններն էին, որոնք խիստ բացասական արձագանք էին առաջացրել Մոսկվայում:

                                            Ի՞նչ էր հայտարարել Ալեն Սիմոնյանը

Այս տարվա ապրիլին, Եվրոպական միության խորհրդարանների ղեկավարների համաժողովում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել է Հայաստանի աջակցությունը «Ուկրաինայի, ինչպես նաև՝ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը»։ Նա նաև դատապարտել  էր Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի տարածք:

Ավելին, Սիմոնյանը նշել էր, թե իբր «...Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ Հայաստանի դեմ ապատեղեկատվական արշավ են սկսել...»  և նույնիսկ՝ «...ռուսական առանձին չինովնիկներ համարձակվում են թելադրել իրենց շահերը Հայաստանին...»:

Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունները   Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն  անվանեց  «հակառուսական և ռուսաֆոբ», և նրա հանձնարարությամբ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը նամակ էր  ուղարկել իր հայ գործընկերներին՝ խնդրելով հայտնել, թե որքանով են այդ գնահատականները  համապատասխանում իրենց կարծիքին և ինչքանով են դրանք համապատասխանում   Ռուսաստանի և Հայաստանի միջև   հաստատված դաշնակցային հարաբերություններին։

Ինչպես   հայտնի է Հայաստանի ԱԺ-ի կողմից (այդ թվում՝ նաև ընդդիմադիր ֆրակցիաներից) որևէ արձագանք չեղավ:

Որից հետո, Սիմոնյանի կարգադրությամբ, այդ հարցադրմանը պատասխան նամակ Մոսկվա ուղարկեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Իսկ Ալեն Սիմոնյանն էլ համարձակորեն հայտարարեց ռուսներին, որ իր այդ կարծիքը կիսում է Հայաստանի ողջ ԱԺ, ներառյալ  ընդդիմությունը, քանի որ, ըստ Սիմոնյանի «...Եթե ​​որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում իրենց ժողովրդին, դա իրենց խնդիրն է և դրանք իրենց պատկերացումներն են։ Հայաստանում իշխանություններն ու ընդդիմությունը ներկայացնում են իրենց ժողովրդին»:

Փաստացի  Ալեն Սիմոնյանը պատասխանեց ռուսներին հետևյալ ձևակերպամբ. «Ես արտահայտել եմ իմ ու նաև  հայաստանյան ընդդիմության տեսակետը: Իսկ քանի որ մենք, ի տարբերություն ձեզ, ժողովրդավարական երկիրն ենք, նշանակում է, որ ես ներկայացրել եմ ողջ հայ ժողովուրդի տեսակետը»:

Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի սկզբին հայտարարեց, որ իրենք «...մանրամասն կուսումնասիրեն, որից հետո պատասխան նամակով հանդես կգան...»:

Մոսկվայում  հույս ունեին, որ Երևանից գոնե ընդդիմության կողմից հայտարարություն կարվեր, որ չեն կիսում Սիմոնյանի այն ձևակերպումը, թե՝ «Ռուսաստանն է  ներխուժել  Ուկրաինա»:

Սակայն այդպես էլ որևէ արձագանք չստանալով, Մոսկվան որոշեց լռել, փաստացի ստացվեց, որ Սիմոնյանը իսկապես ողջ հայ ժողովուրդի տեսակետն է հայտնել, թե Մոսկվան է մեղավոր այս կոնֆլիկտում՝ ներխուժելով  Ուկրաինայի տարածք:

Եվ դա այն ժամանակ, երբ  նման տեսակետ չունեն ոչ Չինաստանը, ոչ  Հնդակաստանը, էլ չասած՝ մյուս ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրները:

Իհարկե, ոչ ոք չեր պահանջում, որ Հայաստանը ճանաչեր Ռուսաստանի նվաճումները Ուկրաինայում: Բելառուսը նույնիսկ չի ճանաչել Ղրիմը Ռուսաստանի մաս: Սակայն նաև ոչ ոք, բացի ԱՄՆ-ից և  ԵՄ երկրներից, չեն գնահատել այս կոնֆլիկտում Մոսկվային, որպես «մեղավոր կողմ»:

Նույնիսկ Ադրբեջանը, նշելով  որ  երբեք չի ճանաչի  Ուկրաինայից  օտարված տարածքները Մոսկվայի կողմից, այնուամենայնիվ չի հայտարարել, որ այս կոնֆլիկտում մեղավոր կողմը Ռուսաստանն է:

Ալեն Սիմոնյանի գնահատականները  ուղակի կրում էին թշնամական բնույթ: Հասկանալի է, որ դրանից հետո Մոսկվան պիտի խիստ վերանայեր իր մոտեցումները Հայաստանի նկատմամբ: Իսկ Ալեն Սիմոնյանը փաստացի դարձել է ռուսների համար չհայտարարված «ոչ ցանկալի անձ»:

Եվ երբ Սիմոնյանը հրաժարվում է մեկնել Մոսկվա, հասկանալի է:

Սակայն զարմանալին այն է, որ իր այս քայլը միանշանակ չի ընդունվել Փաշինյանի շրջապատում:

Հակոբ Արշակյանի այսօրվա հրաժարումը՝ գնահատական տալ Սիմոնյանի որոշմանը, ազդակ է այն մասին, որ ՔՊ-ում ոչ բոլորն են կիսում Սիմոնյանի մոտեցումները:

Մյուս  կողմից, ոչ ոք ռիսկ չէր անի ցույց տալ դա, եթե դրան դեմ լիներ անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Սիմոնյանը հունիսի 28-ին Լատվիայում շտապեց հայտարարել, որ Հայաստանում շուտով կանցկացվի հանրաքվե ԵՄ-ի հետ կապված, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը օրեր անց հայտարարեց, որ ինքը այդպիսի ծրագրեր չունի:

Իսկ դա նշանակում է, որ ՔՊ-ում առաջ է գալիս նոր ջրբաժան՝ կապված հանրաքվե անցկացնելու հետ:

Պայմանական ասած՝   ՔՊ-ի «թուրքական ֆրակցիան», Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, կողմ է այդ հանրաքվեի անցկացմանը, իսկ մյուսները տատանվում են:

Փաշինյանն այս պահին «թուրքական ֆրակցիայի»  կողմը չէ, քանի որ վստահ չէ, որ հանրաքվեն հաջող կանցնի:

Մյուս կողմից, ամերիկացիները «թուրքական ֆրակցիայի»  միջոցով փորձելու են մեծացնել ճնշումները Փաշինյանի վրա, որպեսզի նրան կոտրեն:

Կհաջողվի՞ արդյոք նրանց՝ կոտրել Փաշինյանին, ցույց կտան մոտ ժամանակները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan