Արդյոք Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ նույնպես կխզվեն Հերթական պղծությունը թե՛ Արցախի դրոշի, և թե՛ ՌԴ դրոշի հանդեպ (տեսանյութ) Փաշինյանին պետք է, որ հայ հասարակության ներսում չլինեն գաղափարներ և ուժեր, որոնք կարող են փոխել իրավիճակը. Վասիլի Կոլտաշով (տեսանյութ)
12
Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա նռնակային հարձակումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել Փաշինյանական սատելիտները հերթական հակառուսական ակցիան են արել... Ֆրանսիայի հրապարակում Հեռուստացույցի գործարանից դեպի AI զավոդ կարելի է հասնել «Սեպուհ 1» ավտոմեքենայով․ ՔՊ-ական նախարարին ծաղրում են Մեծ շքախմբով Փաշինյանը մտնելու է Ավինյանի հետևից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ի դեպ, նկատել եք, որ նախաձեռնողների թիրախավորումից դուրս են մնացել ՔՊ պատգամավորներն ու «անկախները» ՆԱՏՕ–ն ոչ մի լավ բան չի խոստանում Հարավային Կովկասի անվտանգության համար․ Զախարովա (տեսանյութ) Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը` իմպիչմենթի հարցով քննարկումից հետո (տեսանյութ) Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպված հարձակումը Կաթողիկոսի և Եկեղեցու վրա․ Սինջար եզդիների ազգային միավորում Հավատում ենք՝ ձեզ հետ միասին, առանց ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը. Վեհափառ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արդյոք Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ նույնպես կխզվեն Դանակահարված 14-ամյա տղան վազելով մտել է դպրոց. առաջին օգնություն ցուցաբերել են ուսուցիչները. նոր մանրամասներ Հնդկական ինքնաթիռում գտնվող բոլոր 242 մարդիկ զոհվել են. ԶԼՄ-ներ Հերթական պղծությունը թե՛ Արցախի դրոշի, և թե՛ ՌԴ դրոշի հանդեպ (տեսանյութ) «Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»,-Լևոն Տեր-Պետրոսյան «Դեռևս ձեռնպահ եմ մնում այդ թեմայով խոսելուց. գործընթացը ձախողված չէ՝ վաղուց սկսված է». Սերժ Սարգսյան «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան «Ճամբարակում պայթյունից տուժած 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է»․ ԱՆ «Իրանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի»․ ԻՀՊԿ հրամանատար Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա նռնակային հարձակումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել Գրեթե բոլոր կենդանատեսակների գլխաքանակի անկում է արձանագրվել. «Փաստ» «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մաhացած 12-ամյա տղա Առաջիկայում հնարավոր է Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ հարձակում. Քաղաքագետ Փաշինյանական սատելիտները հերթական հակառուսական ակցիան են արել... Ֆրանսիայի հրապարակում Հեռուստացույցի գործարանից դեպի AI զավոդ կարելի է հասնել «Սեպուհ 1» ավտոմեքենայով․ ՔՊ-ական նախարարին ծաղրում են Անհամեմատելի «համեմատություն». «Փաստ» Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայում. Վարուժան Գեղամյան Ճամբարակում տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանին պետք է, որ հայ հասարակության ներսում չլինեն գաղափարներ և ուժեր, որոնք կարող են փոխել իրավիճակը. Վասիլի Կոլտաշով (տեսանյութ) Զգուշացեք` դռները փակվում են, հաջորդ կայարանը հերթական սին խոստում Հրահանգել է թեժացնել պայքարը «Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ». ՔՊ վարչությունում գլխավոր հարցը չի փոխվում Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել «Ռոսիա մոլի»՝ ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ Ավինյանի ասած թվերը կեղծ են (տեսանյութ) ՀՀ-ն Նարեկ Մանթաշյանին կվճարի փոխհատուցում․ Ալեքսանդր Կոչուբաև Փաշինյանը գիժ չի խաղում․ նա իրականում հոգեկան խնդիր ունի․ «գժի թուղթ» ունեցողը չպետք է պաշտոն զբաղեցնի

Սրանք այն գյուղերն են, որտեղ արցախցիներին առաջարկում են գնալ-ապրել. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Կիրակի օրն այցելել էի Արցախից բռնագաղթած երեք ընտանիքի, որոնք բնակվում են մայրաքաղաքից ոչ հեռու գյուղերում։ Տեսարանը, որ նրանցից երկուսում առկա էր, ուղղակի չի թողնում ուշքի գալ։ Մայրն է 4 երեխաների հետ, հայրը զոհվել է պատերազմում, ապրում են վարձով, հոլիկի մեջ, պայմաններն աննկարագրելի են, չեմ կարող թվարկել, թե ինչ ունեն տանը, որովհետև բան չկար։ Մայրը չի աշխատում, որովհետև տան միակ չափահաս մարդն է ու երեխաներին պետք է խնամի, բայց մարդավարի խնամելու համար անհրաժեշտ ոչինչ չունի։ Միակ բանը, որ ստանում են, 40+10 հազար դրամն է, դա էլ խառնել են էլ իրար որ ամիսն են ստացել, որը ոչ։

Հայաստանի կառավարությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, թե ամբողջ աշխարհում հպարտանում են, որ 120 հազար Արցախցի է բռնագաղթել ու վրանային ճամբար չեն ստեղծել, բոլորին տեղավորել են և այլն։ Դուք դա համարում եք նորմալ ապրե՞լ, նորմալ տեղավորե՞լ։

ԱՄՆ-ից օգնություն տվող տիկին է եկել․ ռեստորան գնալու ու ժինգյալով հաց պատրաստելու փոխարեն, տարեք ցույց տվեք ծայրագույն պայմաններում հայտնված արցախցիներին ու բացատրեք, պարզաբանեք, արդարացեք, թե իրենց տված գումարներն ուր են գնացել։ Ամեն տարի մի 150 մլրդ դրամի կարգի գումար Հայաստանը տրամադրում էր Արցախին․ բա եթե եկել են այստեղ, ուրեմն էդ գումարը ինչո՞ւ չեք հատկացնում։ ԱՄՆ-ն, եվրահանձնաժողովը, Ռուսաստանը, Կանադան ու այլ բազմաթիվ երկրներ հարյուր միլիոնավոր դոլարներ են ուղարկել․ ո՞ւր են էդ փողերը, ինչի՞ վրա եք ծախսել, թե՞ Համահայկական հիմնադրամի նման դա էլ եք մտցրել բյուջե ու ՔՊ-ին բաժանել պարգևավճար։ Եվրահանձնաժողովի նախագահն ասում էր՝ 30 մլն եվրոյից ավել տվել են Արցախից տեղահանվածներին։ Ո՞ւր են էդ գումարները։ Քա՞նի հոգի տակով արեց, հարստացավ, ի՞նչ եղավ։

Մարդիկ իրենց տանը ապրում էին իրենց համար, բերել-դարձրել ես գաղթական․ դո՛ւ ես բերել, դո՛ւ ես գաղթական դարձրել, դո՛ւ ես պարտավոր նրանց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով։ Խնդիրը մենակ ուտել-ապրելը, կոմունալ ու տան վարձ վճարելը չէ։ 4 երեխա ունեն, պետք է չէ՞ նրանց ուղարկել  դպրոց, անհրաժեշտ կրթության հնարավորություն տալ, որ վաղը պետությունը ունենա ոչ թե բեռ, այլ օգուտ տվող քաղաքացի։ Դու իրենց դարձրել ես գաղթական, դու պարտավոր ես իրենց մասին մտածել։

Էկոնոմիկայի նախարար Պապոյան Գևորգն ասում է՝ հա, մարդը Արցախում հյուրանոց է կորցրել, բայց հո Հայաստանում հյուրանոց չենք կառուցի տանք: Իսկ ինչո՞ւ պիտի չտաք, բա մարդու սարքածը հանձնելը էդքան հեշտ է՞ր։

Կառավարությունն ասում է, որ 120 հազար բռնագաղթածից ընդամենը 17 հազարն է գտել աշխատանք․ դա շատ փոքր թիվ է։ Փաստացի մենք ունենք վիճակ, որ Հայաստանի կառավարությունը ընդամենը ավելացրել է Հայաստանի աղքատ ու ծայրահեղ աղքատ բնակչության թիվը արցախցիների հաշվին, որոնք լավից-վատից նորմալ ապրում էին իրենց երկրում։ Հիմա դարձել են աղքատներ։  21-րդ դարի երկրում քաղաքացին վառարանի վրա էն հին, ծանր, նախնադարյան արդուկը տաքացնում է, որ արդուկ անի՞։

Հայաստանի այս իշխանությունն ամեն ինչ անում է տեղահանված արցախցիներից հնազանդ քաղաքացի ստանալու համար։ Բնականաբար, եթե տունը ունեցան, աշխատանքը ունեցան, արդեն սոցիալականի մասին քիչ են մտածելու, իսկ դա ձեռք չի տալիս։ Ուզում են կախման մեջ պահել, որ անընդհատ վախեցնեն՝ այ մի մասնակցեք ակցիայի, որ 40+10 հազարը չկտրենք, այ կգնաք վաղը կընտրեք, որ չկտրենք։ Թոշակի հարցը դժվարությամբ են լուծում, պարտադիր կուտակային թոշակի գումարների վերադարձի ճակատագիրն անհայտ է, քաղաքացիության պրոբլեմներ են ստեղծում, պասպորտսեղաններում անմարդկային հերթեր են, քաղաքացիություն չունեցան՝ աշխատանքի դժվար են անցնում ու հազար ու մի պրոբլեմ։ Դրա համար էլ 10 հազարից ավելի արցախցի արտագաղթել է արդեն։ Դա կազմում է գաղթածների 10 տոկոսը։ Ահավոր թիվ է։ Նիկոլն ասում էր՝ եթե նրանք չեն վերադառնալու Արցախ, պետք է ամեն ինչ անենք, որ մնան Հայաստանում։ Հա բայց գնում են, ձեր պատճառով։ Պարզվեց, որ կարելի է Ամերիկայից նիկոլականի բերել ու պաշտոն տալ, Արցախից նիկոլականների բերել ու բարձր պաշտոն տալ, բայց հականիկոլ արցախցին պետք է լաբիրինթոսով անցնի ու եթե դուրս եկավ՝ բանվորի աշխատանք գտնի։

Ասում էր՝ մեր կառավարության դիրքորոշումն է, որ մենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին չպետք է «second hand» հագուստներ կամ օգտագործված իրեր մատակարարենք։ Դա ասում էր 2023 թվականի հոկտեմբեին․ բա գնա իմ այցելած ընտանիքներն ու հարցրու՝ վերջին անգամ երբ են թազա շոր տեսել։ Մարդիկ իրենց շրջապատներից են օգնություններ հավաքում բաժանում, իշխանությունը ոնցոր մահացած լինի։

Կրկնում եմ, դուք հնարավորություն չեք տալիս մարդկանց ինտեգրվելու Հայաստանի կյանքին, դուրս գալու փախստականի կարգավիճակից, ոչ միայն մտածի գլխին ծածկ ու սնունդ ունենալու մասին, այլ նորմալ քաղաքացիների նման՝ գնալ աշխատանքի, սպորտի, հանգստի, կինոթատրոն, ազատորեն արտահայտել իր կարծիքը, մասնակցել ակցիաների՝ առանց վախենալու։ Բա ինտեգրումը էդ ա, ոչ թե ասես՝ այ հենց մասնակցեցիր ակցիայի, 40 հազարը կկտրեմ։

Էս վերջին ակցիաների ժամանակ անընդհատ կարդում էի ՔՊ-ականներին ու դրանց աջակիցներին, թե՝ սրբազանի միտինգներին շատ են արցախցիներ մասնակցում, խառնվում են մեր երկրի կյանքին։ Այ քեզ բան, բա ինչի՞ պտի չմասնակցեն։ Նրանք ՀՀ քաղաքացի են, ում ՀՀ ղեկավարը զրկել է ապրելու տեղից, հողից, տնից, ամեն ինչից, ինչի՞ պետք է ակցիա չանեն։ Դուք ձեր ոռոգման ջրի համար որ կառավարության դեմ ակցիա եք անում, ձկնաբուծարանի համար անում եք, ձուկ որսալու արգելքի դեմ անում եք ու ճիշտ եք անում, որովհետև Նիկոլը խաբել է․ բայց  արցախցին իր կորած տան, հողի, հայրենիքի համար ինչի՞ պետք է միտինգ չանի։ Բա իրենց տասնապատիկ ավել են խաբել։

Մարդկանց տները հանձնել ես, ինչի՞ նորը չես տալիս։ Ինչ-որ բան են առաջարկել, անունն էլ դրել են աջակցության ծրագիր՝ 3  մլն, սահմանի ծերին՝ 5 մլն, բայց չափահասները պետք է հետ տան գումարը ու էլի էսպիսի նախապայմաններ․ էդ ի՞նչ աբսուրդ ծրագիր է։ Գնա սահմանի բերան սարքի տունդ, որ 5 մլն տամ, բայց սահմանն էլ որոշված չէ, կարող է տուն սարքելուց հետո պարզվի՝ Ադրբեջանին ես հանձնելու․ Կիրանցում ու Շուռնուխում քա՞նի տուն մնաց ադրբեջանցիներին․ դպրոց ես սարքում, ասում ես ապահով չէ, բա որ տուն սարքես, ապահով է՞ լինելու։

Էկրանին երկու բնակավայրի ֆոտոներն են, որտեղ առաջարկում են արցախցիներին գնալ տուն սարքել։ Աջ կողմում Ախպրաձոր համայնքն է՝ Վարդենիսում, Գեղարքունիքի ամենաբարձր լեռնային գյուղը․ նշել են գյուղի առավելությունները, որ պետք է մարդուն ոգևորի տեղափոխվել այնտեղ․ ուշադրություն՝ գյուն ունի գիշերային լուսավորություն, ինտեռնետ, ասֆալտ ու ֆուտբոլի դաշտ։ Նկարի գյուղին նայում ես՝ լացդ գալիս է։ Ոնցոր էդ գյուղով թուրքերն անցած լինեն, ինչպես կասեր Հյուգոն։ Կամ Ձորավանք գյուղը, որը էլ ավելի վատ վիճակում է գտնվում ու պլյուս դրան՝ ադրբեջանցիներից հեռու է 2 կիլոմետր։ Ու էդպես 300-ից ավելի գյուղ։ ՔՊ-ական լիքը գյուղացիներ պաշտոն են ստացել, հավաքել են գերդաստանին, բերել են քաղաք, բիզնես դրել, տներ առել, իսկ Նիկոլը մարդկանց տները հանձնել է, նրանց ուղարկում է գյուղ՝ դեմոգրաֆիական վիճակ փրկելու, մայրաքաղաքից ու բողոքի ցուցերից հեռու պահելու համար։

Կարճ ասած՝ Արցախցիները Նիկոլի քաղաքական նպատակների պատանդն են 2018 թվականից ու դրանից առաջ էլ։ Իր սաղ հարցերը, հարաբերությունները՝ Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, Արևմուտքի հետ, Ռուսաստանի հետ, լավ ու վատ բոլոր հարաբերությունները լուծեց Արցախով, արցախցիներին օգտագործելով։ Արցախը նրան պետք է եղել զուտ շահարկման համար, փող ստանալու համար, քաղաքական առևտուր անելու համար։ Բայց էն վատ առևտրականներից էր, որ ջրի գնով սաղ ծախում են, փողն էլ կորցնում։

Կրկնում եմ՝ դուք եք պատասխանատու՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական իշխանությունը, դուք եք պատասխանատու մարդկանց էս վիճակի համար։ Հետևաբար, կա՛մ ապահովում եք էդ մարդկանց անվտանգ վերադարձն իրենց տներ, անկախ ու ազատ Արցախ, ոնց որ եղել է մինչև ձեր գալը, կա՛մ իրենց ապահովում եք նույն արժանապատիվ պայմաններով, ինչ ունեցել են Արցախում։ Դրանից հետո նոր դուք իրավունք կունենաք էստեղ հեփոթեքով տուն առնելու։ Թե չէ դուք ՔՊ-ականներովդ ձեր մեջ պարգևավճարները բաժանում եք, տներն առնում եք, էդ մարդկանց էլ հասցրել եք ծայրահեղ աղքատության»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan