Ադրբեջանական գազը կփոխարինի՞ ռուսականին (տեսանյութ) Փաշինյանի «պատերազմի խաչմերուկը» և մեր անելիքը Անլույս ու անջուր Երևան․ քաոտիկ իրավիճակ է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
13
Մեծ մրցախաղ, ում է խանգարում Հայաստանը Սա կլինի ուղերձ Փաշինյանի բոլոր երկրպագուներին. Լրագրող Հակոբ Արշակյա՞նն է ուզում տարանջատվել Ալեն Սիմոնյանից, թե՞ նրա միջոցով՝ Նիկոլ Փաշինյանը Հակառուսական բանաձև ՄԱԿ-ում. Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Արևմուտքը ՀՀ–ում կարող է տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների մասին. Գալուզին Իշխանության չստացված հերթական բարեփոխումը (լուսանկար) ՏԿԵՆ-ը և Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագիր են կնքել Մենք պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների. Բագրատ սրբազան Բնակիչներ-կառուցապատող հերթական կոնֆլիկտը. քաղաքապետարանը չկա (տեսանյութ) Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, կա 2 զոհ Պատերազմ Արցախում
Մեծ մրցախաղ, ում է խանգարում Հայաստանը Սա կլինի ուղերձ Փաշինյանի բոլոր երկրպագուներին. Լրագրող Հայաստանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում. հայտարարություն ՔՊ-ականներն առաջարկում են ռուսական գազից հրաժարվել․ իսկ հացի՞ց. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանական գազը կփոխարինի՞ ռուսականին (տեսանյութ) 28 միլիոն 909 հազար ՀՀ դրամ է ծախսվել Երևանում հուշարձանների պահպանության, լվացման ու խնամքի համար (տեսանյութ) Հակոբ Արշակյա՞նն է ուզում տարանջատվել Ալեն Սիմոնյանից, թե՞ նրա միջոցով՝ Նիկոլ Փաշինյանը Փաշինյանի «պատերազմի խաչմերուկը» և մեր անելիքը Հակառուսական բանաձև ՄԱԿ-ում. Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Մոսկվայի պետական համալսարանում հայերեն կդասավանդվի ԱՄՆ-ի նպատակը Կովկասում կոնֆլիկտային իրավիճակ հրահրելն է. Անդրեյ Կլիմով (տեսանյութ) Ռուս կինը կոտրել է «Անի Պլազա» հյուրանոցի գույքը և հայհոյանքներ հնչեցրել Արևմուտքը ՀՀ–ում կարող է տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների մասին. Գալուզին Իշխանության չստացված հերթական բարեփոխումը (լուսանկար) Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության համաձայնագիր կկնքվի. Էրդողան Մակրոնն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Ադրբեջանում դատում են առևանգված Ռաշիդ Բեգլարյանին ՏԿԵՆ-ը և Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագիր են կնքել Անլույս ու անջուր Երևան․ քաոտիկ իրավիճակ է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավինյանը Նիկոլի ինադու բոլոր խնդրահարույց ծրագրերը հետաձգել է առնվազն մինչև տարեվերջ Պարզվում է` գերեւարված հայ ռազմաքաղաքական էլիտայի նկատմամբ խոշտանգումները ՄԻՊ-ի մանդատի շրջանակում չեն ԱԺ աշխատակազմի ղեկավարը անձամբ հետևել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում Ի՞նչ է կատարվում իշխանական կուլիսներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան այլևս չի դասավանդվի Ինտերնետն էլ հանձնե՞ց․ բա վա՞ղը ինչ կհանձնեն. «Կարճ ասած» (տեսանյութ) Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք է. Ուղիղ Մեկ օրում երկրորդ վթարը՝ զինծառայողներ տեղափոխող մեքենայի մասնակցությամբ Արցախցի բարձրաստիճան պաշտոնյան լրտեսություն է կատարել հօգուտ թշնամու. ՔԿ «Վթարից զոհված զինվորը տան միակ տղան էր»․ Ոսկան Սարգսյան Սա՛ է ՔՊԿ-ի կարկատան ասֆալտը

50.000 դոլլար կաշառք. ՊՆ պաշտոնատար անձինք են կալանավորվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Վ.-ն. զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային ստորաբաժանումներից մեկի զորակոչի բաժնի պետի պաշտոնը, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ի և ՊՆ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, զորակոչի ենթակա անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զորակոչը հետաձգելու համար նրանց հարազատներից պահանջել և ստացել են խոշոր ու առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 50.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Վ.-ն, վերը նշված  անձանց հետ նախնական համաձայնությամբ, ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկի զինվորական ծառայության մեկնելը 6 ամսով անխոչընդոտ հետաձգելու համար 2024 թվականի հունվարին վերջինիս ազգականից պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 25.000 ԱՄՆ դոլար կաշառք: Արդյունքում՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, զորակոչիկին տրամադրվել է տարկետում մեկ տարի ժամկետով:

Քրեական վարույթով կատարված ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ Ա. Վ.-ն և ՊՆ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ն, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ս. Հ.-ի և վերջինիս վարորդ Գ. Գ.-ի օժանդակությամբ, ևս մեկ զորակոչիկի զինվորական ծառայությունից անխոչընդոտ ազատելու համար վերջինիս հորից որպես կաշառք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 15.000 ԱՄՆ դոլար:  Արդյունքում՝ նշված զորակոչիկը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: 

Բացի այդ, Ա. Վ.-ն մեկ այլ զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից անխոչընդոտ ազատելու համար իր ծանոթից 2024 թվականի հունվարի 19-ին ընդունել է խոշոր չափերով՝ 5.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու առաջարկը, որից հետո նշված զորակոչիկը, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի  եզրակացության համաձայն, ճանաչվել է սահմափակ պիտանի և այդ հիմքով վերջինիս պարտադիր զինվորական ծառայության մեկնելը հետաձգվել է մինչև հաջորդ զորակոչ:

Պարզվել է նաև, որ  Ա. Վ.-ն Ա. Հ.-ի և ՊՆ տարածքային ստորաբաժանման ակնաբույժ Լ. Հ.-ի հետ, ձմեռային զորակոչի ենթակա մեկ այլ զորակոչիկի զինվորական ծառայությունից անխոչընդոտ վերջնական ազատելու համար, 2024 թվականի հունվարին զորակոչիկի հորից որպես կաշառք պահանջել և ստացել են 5.000 ԱՄՆ դոլար, որից հետո ՊՆ Կենտրոնական տարածքային հանձնաժողովի կողմից զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետ Ա. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /երկու դրվագ/, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Կաշառք ստանալու, տալու և կաշառք տալուն օժանդակելու համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել ևս 8 անձի, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Հ.-ին և Ս. Հ.-ին:

Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

9 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan