Պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ. Իշխան Սաղաթելյան Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞...
17
Սյունիքի հարցում Փաշինյանը վարում է «բաց հետույքի» քաղաքականություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Պատերազմ Արցախում
Հուսով եմ՝ կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը․ Մամիկոն Ասլանյան Հուսով եմ՝ կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը․ Մամիկոն Ասլանյան Պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ. Իշխան Սաղաթելյան Սյունիքի հարցում Փաշինյանը վարում է «բաց հետույքի» քաղաքականություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ո՞րն էր չորսուկես ժամանոց ասուլիսի հիմնական իմաստը․ «Կարճ ասած» Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերը Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում․ Տեր Արարատ քահանա Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞... Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Արսեն Ջուլֆալակյան ՀՀ տարածքի վրա խաղադրույք են անում. Գրիգոր Բալասանյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Չագուչը յուղած, պատրաստ դրած է իմ աշխատանքային սեղանին. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին «Մեղրու միջանցքը» կյանքի կոչելու դեպքում հաշված տարիների ընթացքում առնվազն Սյունիքում ունենալու ենք ավելի վատթար պատկեր, քան, օրինակ, Բաթումիում. Դանիելյան Եթե դա «վարչապետի շարասյունն էր», հապա դու ո՞վ ես... Չէ՜, աժժ ջան, էդ ԻՄԵՆՆԸ քո՛ շարասյունն էր Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Այո, ես ճանաչել եմ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Փաշինյան Ինչո՞ւ են քննիչները մտել «Ֆլորենս» ռեստորան Սրանց խաղաղություն պետք չէ, պատրաստվում են պատերազմի, բանակցություններն իմիտացիա են․ Վարդան Բալյան Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Մարզահամերգային համալիրում (ուղիղ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Դատապարտյալ է ինքնասպան եղել Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ) Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը

Թուրքիան պահանջում է ամեն ինչ զիջել առանց անվտանգության երաշխիքների թե՛ Փաշինյանի, թե՛ ՀՀ-ի համար

Ի՞նչ ցնցումների առաջ են կանգնեցրել երկիրը Փաշինյանն ու «ՔՊ»-ն:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Անձնական անվտանգություն: Սա խնդիր է, որը հուզում է ցանկացած քաղաքական գործչի, ով հասել է քիչ թե շատ բարձր քաղաքական կարգավիճակի։ Այս խնդիրն ավելի է սրվում այն գործիչների համար, որոնք «պետության հետ վիճակախաղ են խաղացել»։ Հայկական իրականության պարագայում մենք ոչ միայն ունենք «վիճակախաղի» փաստ, որի արդյունքում ընկավ հայկական Արցախը, այլ ունենք մի իրավիճակ, որում, ըստ ամենայնի, մեզ «նոր քաղաքական վիճակախաղ» է սպասվում։

Ինչի՞ մասին է խոսքը:

Հայ փորձագիտական հանրությունում աճում է գիտակցությունն այն բանի, որ «2018 թվականի հեղափոխության» ռազմավարական նպատակը տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերափոխումն էր՝ Ռուսաստանի տոտալ դուրսբերումը տարածաշրջանից և հայ-իրանական սահմանի բոլոր հատվածներում վերահսկողության փոխանցումը երրորդ կողմին: Իրանական սահմանը (որը գտնվում էր և՛ Հայաստանի, և՛ ԼՂՀ-ի վերահսկողության տակ) արդեն մասամբ կորսվել է հայկական կողմից։ Մնում է ավարտին հասցնել սահմանային վերահսկողության փոխանցումը մեր տարածաշրջանի Արևմուտքի գործընկերներին։ Մեր տարածաշրջանում Թուրքիան Արևմուտքի դաշնակիցն է և «ՆԱՏՕ-ի օպերատորը» և, համապատասխանաբար, հենց նա պետք է վերահսկի հայ-իրանական սահմանի ողջ պարագիծը։
Պլանի առաջին մասը իրականացվել է՝ չկա Արցախ, ԼՂՀ-ում չկա ռուսական զորքեր, մնում է նույն «հնարքն» իրականացնել Հայաստանի հետ։ Բայց ի՞նչ է պետք դրա համար։

Անհրաժեշտ է փոփոխել ՀՀ Սահմանադրությունը՝ Հայաստանը դարձնել ոչ դաշնակցային պետություն (որը ենթադրում է երկրի դուրս գալը ՀԱՊԿ-ից և ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի դուրսբերումը), Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագրային հարաբերությունների խզում (առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը.): Սրանից հետո Հայաստանի անվտանգության գմբեթն ամբողջությամբ կքանդվի, ինչը հնարավորություն կբացի Իրանի հետ Հայաստանի ընդհանուր ցամաքային սահմանը քանդելու։

Մեր զրույցի հենց սկզբում մատնանշված անվտանգության խնդրի համատեքստում Փաշինյանը մտահոգված է, թե ինչ կլինի այս իրադարձություններից ՀԵՏՈ: Իսկ դրանից հետո Ադրբեջանը ոչ միայն կրկին կհրաժարվի խաղաղության պայմանագիր ստորագրելուց, այլև կարող է փորձել օգտվել տասնամյակներ շարունակ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ապահոված անվտանգության գմբեթի ոչնչացումից, ու կփորձի վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Իրանի միջև ընդհանուր ցամաքային սահմանը:

Հասկանալի է, որ ԱՄՆ-ը (որի հետ Փաշինյանը ցանկանում է հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու փաստաթուղթ ստորագրել, ու գուցե անել դա արդեն 2024թ.) այս հարցում չեն օգնի, իսկ Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանը (ելնելով սեփական շահերից) դեռևս կարող են փորձել պահպանել Հայաստանի և Իրանի միջև սահմանը (կարդացեք Մոսկվայի և Թեհրանի 16 հունիսի համատեղ հայտարարությունը): Այստեղ է, որ առաջանում է Փաշինյանին հուզող հարցը՝ ի՞նչ կլինի, եթե նա գնա վաբանկ, իսկ «խաղադրույքը չաշխատի»։ Այստեղ է, որ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ հենց այս իրավիճակի համար: Եվ այս երաշխիքները ստանալու համար նա փորձում է շանտաժի ենթարկել Արևմուտքին, փորձում է համոզել Արևմուտքին, որ կարող է վերադառնալ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը։ Հենց դրանով են պայմանավորված Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերը, որոնք ոմանք անվանել են «ռուսամետ»՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի այցերը Բելգորոդ և Կուրսկ, Փաշինյանի՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անտեղի լինելու մասին հայտարարությունը, և այլն։

Փաշինյանը սակարկում է արևմտյան երկրների հետ: Ավելին, նա դա անում է մի իրավիճակում, երբ դժվար է ասել, թե Մոսկվան պատրա՞ստ է «հետ վերցնել նրան», ինչպես նաև մի իրավիճակում, երբ Թուրքիան հստակ մեսիջներ է տալիս, որ Արևմուտքը ոչ միայն չի կարող անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին, այլև նույնպես իրավունք էլ չունի դա անելու: Հենց սրա մասին էր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունը, ով ընդգծեց, որ Թուրքիան դժգոհ է հայ-ադրբեջանական գործընթացում արևմտյան երկրների դիրքորոշումից։

Փաշինյանը հանրաքվեից չի վախենում, գիտի, որ անկախ քվեարկության փաստացի արդյունքներից, «հաշվելու են ըստ անհրաժեշտության» (2021-ին արդեն հաշվել են նույն կերպ), գիտի, որ եթե նույնիսկ հանրաքվեի օրը ընտրատեղամասերում սկսեն մարդկանց ուտել, Արևմուտքում կասեն, որ «կերել են Կրեմլի գործակալներին, հետևաբար ամեն ինչ կարգին է»։ Նա երաշխիքներ է ուզում…
Կլինեն այդ երաշխիքները, թե ոչ, ժամանակը ցույց կտա, կարևորը միայն այն է, որ նման իրավիճակներում առաջիկայում Հայաստանին միայն ցնցումներ են սպասվում…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan