Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին
24
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս եղանակային պայմաններում ժողովրդի ներկայությունն ուղերձ է ամբողջ աշխարհին․ Իշխան Սաղաթելյան Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Որպեսզի Փաշինյանը մենակ ու թիկնազորքով կարողանա գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, քաղաքացիների մուտքը փակ կլինի մինչև 10:00-ն Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս Ջահերով երթը ցույց է տալու, որ դեմ ենք թուրքական օրակարգին. Սևակ Նազարյան Նիկո՛լ Փաշինյան, սա՞ է իրականացրածդ բարեփոխումը. հերթեր, հերթեր, էլի՛ հերթեր Դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ֆրանցիսկոս Պապը, միջկրոնական համերաշխությունը Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում Ապրիլի 24-ին որ արգելոցներն ու արգելոց-թանգարաններն են աշխատելու Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է… մեր մասին մի՛ մտածեք» (ձայնագրություն) Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն ակցիա է անում կառավարական շենքերի դիմաց Ուղիղ «Ավետյաց լեռը». ֆիլմ–բողոք՝ հայոց խորհրդանիշները մոռացության մատնելու ջանքերի դեմ Կառավարությունը «Սպայկա»-ին շուրջ 10 մլն դոլարի արտոնություն տվեց «Ջահերով երթն ինչո՞ւ է այսպես թիրախավորվում»․ Քրիստինե Վարդանյան 49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս «Ջահերով երթը մեր հայ լինելու մասին է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ

Ի՞նչ են նախազգուշացնում ամերիկացիները Փաշինյանին՝ իտալական շների և Սաքունցի միջոցով

Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես անցյալ տարի Իտալիայի մաքսային ծառայության շները իտալական Ջոյա Տաուրո քաղաքում, որը գտնվում է Կալաբրիայի հարավային շրջանում,  հայտնաբերել էին  է  2,7  տոննա կոկաին, որը նախատեսվում էր Հայաստան տեղափոխել վրացական Բաթումի նավահանգստով։ 
Փորձագետների կարծիքով՝ սկաներների և Ջոել անունով շան միջոցով հայտնաբերված բեռը կարող էր արժենալ մոտ 800 միլիոն եվրո։

Զարմանալիորեն այդ փաստից մեկ օր անց, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր  ևս մեկ խոշոր խմբաքանակ՝ 1 տոննա կոկաին, որը հանրապետություն էր  ներմուծվել Էկվադորից՝ միրգ ներկրող ընկերության կողմից։ Նշվում էր, որ թմրամիջոցների հսկա խմբաքանակը հանրապետություն էր  մուտք գործել նույն ճանապարհով՝ տարանցիկ, Իտալիայով և Վրաստանով։ 

Այդ իրադարձություններից անցել է արդեն մեկ տարի, սակայն ավելի քան 1 մլրդ եվրոյի չափ կոկաինի բացահայտման փաստից հետո ոչ մեկին մեղադրանք չէր առաջադրվել:

Նույնիսկ հանրության ամենաթերզարգացածներին է պարզ, որ այդչափ թմրամիջոցի ներկրման փորձը չէր կարող լինել՝ առանց Հայաստանի բարձրագույն իշխանության իմացության:

Ավելին, իտալական շունը  կարող և պատահական չէր  հայտնաբերել  այդ թմրամիջոցների թվաքանակը: Համենայնդեպս, դրանից հետո, Փաշինյանը կտրուկ սկսեց ուժեղացնել իր հակառուսական հռետորաբանությունը, իսկ ընդամենը ամիսներ անց կատարվեց ղարաբղցիների արտագաղթը իրենց սեփական  Հայրենիքից:

Նիկոլ Փաշինյանի  այս քայլերի հետևանքով ռուսները զրկվեցին Արցախում զորք ունենալու հնարավորությունից, իսկ ամերիկացիները «ազատեցին» Ադրբեջանին ռուսական վերահսկողությունից:

«Չար լեզուները»  գիտեն, որ ամերիկացիները նույնպես գիտեն, թե այս 1 մլրդ-ի թմրամիջոցները իրականում ում էին պատկանում Հայաստանում:

Եվ ահա, մեկ տարի անց, այսինքն այս օրերին, երբ ամերիկացիները շտապեցնում են Փաշինյանին ճակատագրական որոշումներ կայացնել Ռուսաստանի մասով, իրենց վեցնորցների միջոցով «խորհուրդ»  տվեցին Փաշինյանին, հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու հարցով, որպեսզի մի կողմից բավարարի Ադրբեջանի պահանջները, իսկ մյուս կողմից հրաժեշտ տա Մոսկվայի հետ բոլոր բնագավառների մասով: 

Թեև Փաշինյանի թիմակիցները պատրաստ են կատարել իրենց տերերի պահանջները, սակայն Փաշինյանը տատանվում է: Ի վերջո Հայաստանին դնել զոհասեղանի վրա, ցեղասպանության հետևանքով, այդքան էլ դյուրին գործ չէ: Եվ ահա, որպեսզի ամերիկացիները կրկին «արագացնեն»  Փաշինյանի որոշումը, այս անգամ գործի դրեցին, ոչ թե իտալական շներին, այլ հայկական Սաքունցին, ով անսպասելիորեն հիշեցրեց Փաշինյանին այդ թմրամիջոցների պատմության մասին:

Իբր  «մարդու իրավունքների պաշտպան»  Սաքունցը, ով ձայն անգամ չհանեց փաշինյանական իրավապահների բռնաճնշումների հետ կապված, անսպասելիորեն հիշելով թմրամիջոցների պատմությունը հետևյալ գրառմամբ է հանդես եկել. «Ինչ եղա՞վ երկու տոննա հերոինի (առհասարակ, կոկաին էր, բայց եթե Սաքունցի մակարդակի իրավապաշտպանը գրում է՝ հերոին, ուրեմն, միգուցե նաև հերոին է եղել: Ամեն դեպքում, հաշվի առնելով Սաքունցի կապերն իշխանական վերին էշելոնների հետ, պետք է ենթադրել, որ միգուցե կոկաինից բացի, նաև հերոինի գործ է եղել, ու կա մի բան, որ մյուսները չգիտեն- խմբ.) պատմությունը, ով էր ուղարկողը, ով էր ընդունողը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, ՀՀ գլխավոր դատախազությունը,  ՀՀ վարչապետը դեռ որևէ պատասխան չունեն տալու  հանրությանը և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային կազմակերպությանը: Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներից կախվածությունից տուժող քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը որևէ մեկին չի հետաքրքրու՞մ.!!! Սա պետական մակարդակով մարդու կյանքի, արժանապատվության հանդեպ անգործության ցայտուն օրինակ է և պետության անվտանգության դեմ գլխավոր մարտահրավերներից առաջնայինը»:

Ինչպես տեսնում ենք, ամերիկացիները անցել են Փաշինյանի  նկատմամբ բաց շանտաժի: Եթե  մեկ տարի առաջ օգտագործում էին իտալական շներին, ապա այսօր այդ ֆունկցիան կատարում է Սաքունցը և ավելի կոպիտ ձևերով:

Պարզ է որ իշխանափոխությունից հետո բոլոր ամերիկյան շներն ու կատուները, մարդիկ և նման էակները խոստովանելու են, քանի որ այդ չափ «գրին քարտեր», սովորաբար ամերիկացիները չեն բաժանում:

Վկան, երկու տարի առաջ ամերիկացիների փախուստի դեպքերն էին Աֆղանստանից, որտեղ նրանց դրածոները, չունենալով «գրին քարտեր», գերադասում էին ինքնաթիռի «ոտքերից» բռնվել, միայն թե՝ չհայտնվեն իրենց ժողովուրդի արդար դատի առաջ, սեփական ժողովուրդի դեմ հանցագործություններ կատարելու համար  պատասխանատվության ենթարկվելու հեռանկարով:

Ինչ վերաբերվում է  Փաշինյանին, ապա Սաքունցի այս գրառումը ևս մեկ ապացույց է, որ ամերիկացիներից կառչելով գնալ սեփական ժողովուրդի դեմ, նշանակում է՝ գնալ դեպի անդունդ: Քանզի այդ ճանապարհով գնացած դեռ ոչ մի գործիչ դրախտի մեջ չի հայտնվել:

Սա է իրականությունը: 

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan