Զորամասում մահացած 19-ամյա Դավիթին այսօր զինվորական կարգով հուղարկավորեցին
Դիտել նաև
Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է
Արտակարգ դեպք Տավուշում․ 18-ամյա տղան էլեկտրահարվել և տեղափոխվել է հիվանդանոց
Մաhացած 25 օրական երեխային տեղափոխել են հիվանդանոց. ողբերգական դեպք՝ Երևանում
Հայտնի է Ալեքսանդր Մասլյակովի մահվան պատճառը
Մկրտության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել. 7 տարեկան տղան ջրահեղձ է եղել
Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում այսօր՝ հունիսի 27-ին, վերջին հրաժեշտը տվեցին զորամասում մահացած ժամկետային զինծառայող 19-ամյա Դավիթ Ներսիսյանին։ «Ամբողջ գյուղը սգում է մեր զինվորի մահը։
Հայրը Ռուսաստանում էր, եկավ, հասավ։ Հուղարկավորությանը նաև Դավիթի ծառայակից ընկերներն ու հրամանատարությունն էր ներկա։ Զինվորական կարգով հողին հանձնեցինք մեր զինվորին»,- «ՕրագիրՆյուզ»-ի հետ զրույցում ասել է Կարմիրգյուղի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը։
Անդրադառնալով զինվորի մահվան վերաբերյալ վարկածներին, գնշել է, որ այս պահին առաջ է տարվում թրոմբ ունենալու վարկածը, սակայն սպասում են դատաբժշկի եզրակացությանը։