Անդրանիկ Թևանյանի ելույթը «Հացօրհնեք»-ի փառատոնին (տեսանյութ) COP29-ին Հայաստանի մասնակցությունը քաղաքական մակարդակով չպետք է լինի. Ձյունիկ Աղաջանյան Երևանի ժամանակավոր «իշխանության» հերթական ֆանտաստիկ ձեռքբերումը
7
«Հացօրհնեք»- ի շքեղ համերգը՝ Հատիսի լանջին Անդրանիկ Թևանյանն ու Բորիս Մուրազին պատմում են, թե ինչու էին մեկնել Իրաք Մեկնարկել է «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար) Այսօր «Հացօրհնեք» համահայկական փառատոնն է (տեսանյութ) Իրաքյան օրագիր․ Միրզան իսկական իրավապաշտպան է, քաղաքացիական արժեքների իրական կրող և մեծ մարդասեր Փաշինյանն իր հերթական սադրիչ քայլը կատարեց անձամբ Պուտինի դեմ «Մայր Հայաստան» խմբակցությունը փողոցների, դպրոցի անվանակոչության և քաղաքային տրանսպորտի սակագինը չթանկացնելու նախագծեր է ներկայացրել ԱՄՆ զինվորականները այցելել են Ադրբեջան Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Քրդական ինքնավարության Վիճելի տարածքների գլխավոր խորհրդի նախարարի հետ (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Հայաստան-Լատվիա 4-1 «Հացօրհնեք»- ի շքեղ համերգը՝ Հատիսի լանջին Անդրանիկ Թևանյանի ելույթը «Հացօրհնեք»-ի փառատոնին (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանն ու Բորիս Մուրազին պատմում են, թե ինչու էին մեկնել Իրաք Թուրքիան և Ադրբեջանն այլևս մեկ միավոր են, կա թուրքական օրակարգի ավելացում. Ռուբեն Մելքոնյան Շատ լուրջ խնդիրներ գոյություն ունեն այս իշխանության լեգիտիմության հետ կապված․ Բագրատ Սրբազան COP29-ին Հայաստանի մասնակցությունը քաղաքական մակարդակով չպետք է լինի. Ձյունիկ Աղաջանյան Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է. «Փաստ» Երևանի ժամանակավոր «իշխանության» հերթական ֆանտաստիկ ձեռքբերումը Մեկնարկել է «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար) Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ» Հանձնում են․ սա ՀՀ-ի սուվերենության աստիճանի իջեցում է Իրանը վճռական պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքի» ցանկացած փոփոխության. Իրանի խորհրդարանի հանձնաժողովի ղեկավար Այսօր «Հացօրհնեք» համահայկական փառատոնն է (տեսանյութ) Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի Թովմասյան Փաշինյանը որոշել է «քցե՞լ» Արեւմուտքին Վարչապետն դասեր է տվել, դեսպաններն էլ աշակերտի նման լսել են Նոր ռեպրեսիաներ՝ «թեժ աշնանն» ընդառաջ Սրբազան շարժումը կրկին ակտիվ փուլ է մտնում Աննա Հակոբյանի «սվիտան» Սոթքի դաշտերում հրդեհ է բռնկվել «Ձերոնց հարսանիքներին առաջարկի այդ կենացը»․ Գագիկ Համբարյան ՔՊ-ականները կգործուղվեն Բեռլին Ու՞մ և ինչո՞ւ է պետք Փաշինյանի՝ «Մոսկվայի գիրկը վերադառնալու» մասին քաղաքական միֆը Խաղաղության պայմանագի՞ր է, թե «ղազագիր»․ Խաղաղություն բառին չխաբվեք. «Կարճ ասած» Իրաքյան օրագիր․ Միրզան իսկական իրավապաշտպան է, քաղաքացիական արժեքների իրական կրող և մեծ մարդասեր «Սա դեռ աշնան գալուստը չէ»․ Գագիկ Սուրենյան Փաշինյանն իր հերթական սադրիչ քայլը կատարեց անձամբ Պուտինի դեմ Կինը փորձել է ինքնահրկիզվել դատախազության շենքի դիմաց

Մանկական երկաթուղին խիստ անմխիթար վիճակում է․ «Մայր Հայաստանի» անդամները տեղում արձանագրել են խնդիրները

«Մայր Հայաստանի» անդամներն այցելել են Երևանի մանկական երկաթուղի և տեղում արձանագրել այգում առկա խնդիրներն ու խիստ անմխիթար վիճակը։

Այդ կապակցությամբ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․

«Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության իմ գործընկերների հետ այցելել էինք Երևանի մանկական երկաթուղի։ Այգու, մեղմ ասած, անբարեկարգ վիճակը մտահոգիչ է։ Ամեն րոպե կոտրվելու ենթակա փտած ծառերը, խիստ աղտոտված տարածքը և մանկական այգուն ոչ բնորոշ այլ տեսարանները ցույց են տալիս, որ քաղաքային իշխանությունը ոչինչ չի անում խնամված, գեղեցիկ միջավայր ապահովելու և այգին իր նպատակին ծառայեցնելու համար։

Փոխարենը Մանկական երկաթուղին կարող էր հրաշալի վայր դառնալ թե‘ երեխաների, թե‘ մեծահասակների համար` մանավանդ ամռանն իրենց հագիստը կազմակերպելու առումով։

Ուրախալին միայն այն է, որ այգու առողջ ծառերը, ըստ իրենց սովորության, դեռ չեն կտրել»։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանն էլ նշել է․

«Երևանի մանկական երկաթուղին աղբի մեջ կորած է։ Քաղաքային իշխանության անգործության հետևանքով այգին ծայրահեղ անմխիթար վիճակում է, երեխաների համար՝ վտանգավոր, երկաթգիծը՝ քանդված։

«Մայր Հայաստանի» գործընկերներիս հետ տեղում արձանագրել ենք այդ բոլոր խնդիրները և հետևողական ենք լինելու դրանց լուծման ուղղությամբ։

Պահանջում ենք քաղաքային իշխանությունից շատ արագ վերացնել առկա թերությունները և երեխաներին ու երևանցիներին վերադարձնել իրենց այգին»։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը տեղեկացրել է․

««Մայր Հայաստան» խմբակցության մի քանի անդամներով այսօր Երևանի մանկական երկաթուղում էինք։ Իրականությունն այնտեղ ահավոր է ու սարսափելի․ թե ո՞ւր է ուղղված քաղաքային իշխանության հայացքը, անհասկանալի է։

Մանկական կոչվող այս երկաթուղում ոչինչ չկա այլևս մանկական, այն լեցուն է աչքին, մեղմ ասած, ոչ հաճո իրողություններով՝ աղբ, ավեր, քարուքանդ, այլասերված բարքեր, մնացյալը չթվարկեմ, պատկերացրեք ինքներդ․․․

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, օգտագործելով Երևանի քաղաքապետին վերահսկելու իր լիազորությունները, հնարավորինս հետևողական է լինելու՝ Երևանի մանկական երկաթուղին մեր մանուկներին վերադարձելու հարցում»։
Տեսանյութերը՝ ակտիվ հղումներով: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan