Նման գործիչները, լինելով իշխանության ներկայացուցիչներ, ստորացնում են իրենց սեփական ժողովրդին. Զախարովա

Կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ առանց բժշկական կրթություն ունենալու: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին:
«Կարևորը այն է, որ նման գործիչները, լինելով իշխանության ներկայացուցիչներ, ստորացնում են իրենց սեփական ժողովրդին», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե՝ «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել»։