Մերկապար խորհրդարանում․ Հայաստանի ուկրաինացումը և հին/նոր թուրքամետ հաճախորդների դերը

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Հայաստանի խորհրդարանում այսօր խմբակային լյուստրացիա է։ ԵՄ–ին անդամակցելու անվան տակ հավաքվել են իրենց արևմտամետ հռչակածները, որոնք իրականում թուրքական 5–րդ շարասյան գործառույթ են իրականացնում՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար։
Հայաստանի խորհրդարանում հավաքվել են նախկին իշխանությունների մոտ հաճախորդ աշխատող շատերը (դրանց մյուս մասն այսօր իշխանության մեջ է հայտնվել, երրորդ մասը՝ ընդդիմության), որոնք այժմ փաշինյանական իշխանության հաճախորդներն են (Փաշինյանն իր կարգավիճակը փոխեց 2018–ից հետո՝ հաճախորդից վերածվելով իշխանության և մնալով միայն դրսի հաճախորդ)՝ սեփական եղբոր անունը պղծողը, սեփական մոր դեմ ցուցմունք տվողը, սեփական հորը դատի տվողը և այլք։
Հանուն արդարության ասենք, որ այս հաճախորդները նախկին իշխանության մոտ վարձակալությամբ էին աշխատում, քանզի սրանց իրական տերերը դրսում են։ Տարբեր են սրանց անցած ճանապարհները, բայց մեկ հարցում ընդհանուր գծի մեջ են՝ Հայաստանը տանում են դեպի ոչնչացում, բայց դա հրամցնում են «եվրաինտեգրացիայի» կեղծ լոզունգով (դրանցից առավել թուրքամետն այսօր ԵՄ դրոշով մերկապար էր ցույց տալիս խորհրդարանում)։ Ուզում են քաղքենիական զանգվածին համոզել, թե, իբր, ԵՄ–ում մեզ սպասում են և մնում է միայն հանրաքվե անել ու հայտնվել այնտեղ։
Իրականությունն այն է, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն այս իշխանությունները, նրանց դրսի տերերն ուզում են կազմակերպել Ալիևի պահանջով, բայց որպեսզի դա աչք ու ականջ չծակի, փաթեթավորում են ԵՄ–ական բլեֆով։
Ինչ մնում է ԵՄ անդամակցության մասին խոսակցություններին, ապա դա Հայաստանի ուկրաինացման ճանապարհն է՝ շատ ավելի վատ վերջաբանով։