Մենք մեր ձևով մնալու ենք էստեղ. Դավիթ Ղազինյանը` ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի, ՀԷՑ-ի դեմ քայլերի մասին Բոլորին չի կարող բանտերը լցնել. վախի մթնոլորտ են սերմանում, որ մարդիկ ծպտուն չհանեն. Արծվիկ Մինասյան Սյունիքը կարող է կրկնել ուկրաինական տարածքների ճակատագիրը
19
Քաղաքական դաշտում, հանրային տրամադրություններում իրավիճակը լրջորեն փոխվել է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիան և Ադրբեջանը փորձում են լուծարել Հայաստանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Եթե կա իշխանություն, որը ոտքերը մաքրում է սեփական պետության անվտանգության և Սահմանադրության վրա, ապա պետք է ազատվել նման իշխանությունից․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ռուբեն Հակոբյանը կալանավորվեց երկու ամսով Դատարանը քննում է Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցի հարցը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ռեժիմի քաղաքական հետապնդման «գործի» լսումը՝ «մասիվի» տխրահռչակ դատարանում Ռուբեն Հակոբյանին ձերբակալել են իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին ՀԷՑ-ում մամուլից են իմացել իրենց դեմ վարչական վարույթի ու հնարավոր նոր կառավարչի մասին Հայենակիցներ, մոմեր և նավթի լամպեր գնեք. Փաշինյանի Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Պատերազմ Արցախում
Այս ռեպրեսիվ գործելակերպը երկար կյանք չունի Քաղաքական դաշտում, հանրային տրամադրություններում իրավիճակը լրջորեն փոխվել է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեшթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանը «Սրանք քրիստոնյա՞ են, թե՞ աբորիգեն»․ Նիկողոս Հովհաննիսյան Դաժան հետապնդումների են ենթարկում արցախցիներին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է Սրբազանին մասունք էի տարել. ՔԿԾ պետը համարել է զանցանք ու դիմել Պալատին. Արա Զոհրաբյան Մենք մեր ձևով մնալու ենք էստեղ. Դավիթ Ղազինյանը` ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի, ՀԷՑ-ի դեմ քայլերի մասին Հրահանգ է. Փաշինյանը ընդդիմությանը ԱԺ-ում ահաբեկում էր` սաղիդ կքցեմ ԱԱԾ պադվալները. Լիլիթ Գալստյան Բոլորին չի կարող բանտերը լցնել. վախի մթնոլորտ են սերմանում, որ մարդիկ ծպտուն չհանեն. Արծվիկ Մինասյան Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար Թուրքիան և Ադրբեջանը փորձում են լուծարել Հայաստանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Եթե կա իշխանություն, որը ոտքերը մաքրում է սեփական պետության անվտանգության և Սահմանադրության վրա, ապա պետք է ազատվել նման իշխանությունից․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ռուբեն Հակոբյանը կալանավորվեց երկու ամսով Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է. հայտարարություն Դատարանը քննում է Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցի հարցը Եկեղեցին քաղաքական կազմակերպություն կամ կառույց չէ, որի նպատակը կարող է լինել «իշխանություն նվաճելը»․ Տեր Արարատ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ռեժիմի քաղաքական հետապնդման «գործի» լսումը՝ «մասիվի» տխրահռչակ դատարանում ՔՊ-ականների հետ ամեն օր են նման բաներ կատարվում, ամաչում են բարձրաձայնել․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանի փաստաբանները կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացրել Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի դեմ Սիրիայում թեժ մարտեր են ընթանում իշխանամետ խմբերի և դրուզների միջև. գյուղեր են այրվում (տեսանյութ) Անպատկառ խոսք հնչեցնելն իշխանության լեգիտիմության կորստի սկիզբն է․ Հրայր Կամենդատյան Ռուբեն Հակոբյանին ձերբակալել են իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին Հայաստանի զրոյական կետը. հիշողության զոհաբերումը խաղաղության պատրանքի համար․ Արա Այվազյան Գյումրիում տեղի կունանա Ուխտերթ՝ Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Սիքայել սրբազանի «գործում» առկա են այնպիսի հանգամանքներ, որոնց հաշվառմամբ՝ դատարանը կարող է բողոքարկման վարույթն իրականացնել բանավոր ընթացակարգով. պաշտպաններ ՀԷՑ-ում մամուլից են իմացել իրենց դեմ վարչական վարույթի ու հնարավոր նոր կառավարչի մասին Սյունիքը կարող է կրկնել ուկրաինական տարածքների ճակատագիրը «Ինչպե՞ս պահպանել առողջությունը շոգ եղանակին»․ ՀՀ ԱՆ

Վրաստանի իշխանությունները պատրաստվում են սենսացիայի՞. արմատապես փոխե՞լ իրենց հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

Վրացական քաղաքական դաշտում հերթական ռումբը պայթեց, այդ երկրի իշխանությանը մոտ կանգնած    «Ժողովուրդի ուժը»  կուսակցությունը հայտարարել է, որ «ժամանակն է եկել վերանայելու Վրաստանի և ԱՄՆ-ի  փոխհարաբերությունները»:

Հիշեցնենք, որ այս կուսակցությունը հիմնվել է Սոզար Սուբարիի գլխավորությամբ, 2022-ի օգոստոսին, մի շարք գործիչների կողմից, որոնք դուրս եկան իշխող «Վրացական երազանք»  կուսակցությունից, որպեսզի կարողանան հայտարարել այն, ինչ դեռ չեն հայտարարում Իվանիշվիլու թիմակիցները: Այդ տեսանկյունից Սոզար Սուբարիին համեմատում են Ռուսաստանի օրինակով Ժիրինովսկու հետ, ով երբեմն հայտարարում են այն, ինչ մտածում, բայց չէին հայտարարում ռուսաստանյան իշխանությունները:

Ի դեպ, նշենք, որ Սուբարին, Վրաստանի ազդեցիկ գործիչներից է, ով զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Սաակաշվիլու կառավարման ժամանակ զբաղվել է վրացի փախստականների օգնությամբ, հետո եղել այդ երկրի մարդու իրավունքների պաշտպանը: Իդեպ, նրա մայրը հայուհի է:

2022-ի օգոստոսիին այս թիմը դուրս եկավ «Վրացական երազանքից», որպեսզի կարողանա համարձակորեն ասել այն, ինչ մտածում է Իվանիշվիլու թիմը, բայց հրապարակավ դեռ չի արտահայտվում:

Եվ ահա,  երկու օր առաջ, այս  ուժը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Եկել է ժամանակը, երբ  Վրաստանը պիտի վերանայի իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ով միջամտում է երկրի ներքին գործերին»:

Մասնավորապես,  «Ժողովրդի ուժը» կարծում է, որ «…Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը շոշափել է թեմաներ, որոնք ուղղակիորեն կապված են Վրաստանի ինքնիշխանության և անկախության հետ…»:

ԱՄՆ-ը դեսպանը դժգոհել էր   Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների  խորացումից,  նշելով, թե իբր   Չինաստանը ֆինանսավորում է Ռուսաստանին, Ռուսաստանը  Վրաստանի   տարածքների օկուպանտ է, ինչպես կարելի է խորացնել տնտեսական կապերը  այդպիսի երկրի հետ:

Վրացական այս կուսակցությունը հետևյալ ձևով է պատասխանել ԱՄՆ դեսպանի այս քննադատությանը. «Եթե Չինաստանը ֆինանսավորում է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն այժմ պատերազմ է վարում Ուկրաինայում և գրավում նրա տարածքները, ինչո՞ւ է ԱՄՆ-ն ամեն տարի խորացնում տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ։ Եթե ​​Չինաստանի հետ հարաբերությունները վտանգավոր են ու սպառնալից, ապա ինչո՞ւ է Եվրամիությունը ստեղծում ու խորացնում իր տնտեսական ու քաղաքական շփումները, իսկ ԵՄ երկրները նույնն անում են ինքնուրույն՝ միությունից դուրս»։

Սակայն դա քիչ էր, Սոզար Սուբարիի քաղաքական ուժը հետևյալմեղադրանքով է հանդես գալիս ամերիկացիների հարցեին.«…Այսօր Վրաստանում նույնիսկ փոքրիկ երեխան գիտի, որ Սահակաշվիլին և նրա գործակալների բանդան Վրաստանի դեմ ամենաբարդ առաջադրանքներն են կատարել՝ օկուպացիան հրահրելու համար։ 2008-ի օգոստոսյան այս իրադարձություններից հետո էր, որ Ռուսաստանը կոչվեց «օկուպանտ», իսկ ԱՄՆ-ն՝ ռազմավարական գործընկեր, որը հետագա տարիներին քիչ թե շատ հաջողությամբ օգտագործվեց քարոզչության և հասարակական կարծիքի սարսափ ստեղծելու համար…»։

Սուբարիի կուսակցության կարծիքով 2008-ի  պատերազմը հրահրել էին ամերիկացիները, որպեսզի դրանից հետո  ԱՄՆ-ն հավերժորեն իր վերահսկողության տակ վերցներ Վրաստանը, երկիրը փորձելով դարձնել  «մանրադրամ»  Մոսկվայի հետ հարաբերություններում: Ամենից էականն այն է, որ այսօր դրա մասին արդեն հրապարակայնորեն է հայտարարվում:

Եվ ամենակարևորը, վերջում այդ քաղաքական ուժը կոչով դիմում է Վրաստանի իշխանություններին՝ վերանայել Վաշինգտոնի հետ հարաբերությունները, «ռազմավարական հարաբերությունների»  մակարդակը իջեցնելով, «ռազմավարական երկխոսության»  մակարդակի:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Կարծում ենք, հայ քաղաքական գործիչները պիտի դասընթացներ անցնեն Սոզար Սուբարիի մոտ, թե ինչպես կառուցել սեփական երկրի հարաբերությունները այլ երկրների հետ, որպեսզի դրանից չտուժի պետության շահը: Մանավանդ, որ Փաշինյանի իշխանությունը այս տարվա նոյեմբերին, պատրաստվում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, «ռազմավարական երկխոսությունից», բարձրացնել մինջև «ռազմավարական հարաբերության», այսինքն, Հայաստանում Փաշինյանը պատրաստվում է անել այն, ինչից վրացիները փորձում են հրաժարվել, քանի որ ըստ իրենց՝ դրանից առավելապես  տուժեց իրենց երկիրը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan