Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ Սրբազան Քո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն Քոչարյան Կյանքից հեռացել է Հովհաննես Հարությունյանը
22
Արցախի հետ պատահածը բացառապես իշխանության ու կառավարության պատասխանատվությունն է. Բագրատ սրբազան Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը. «Հայաստան» խմբակցություն Թշնամին ապատեղեկատվություն է տարածել «Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ չպետք է լինեն։ Այն պետք է փոխվի»,– Հաջիև Ավերակների վերածված Մանկական երկաթուղին․ ՄՀ ավագանու անդամն անդրադարձել է խնդրին (տեսանյութ) Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Պատերազմ Արցախում
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին Բայդենը հայտարարել է նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ Սրբազան Արցախի հետ պատահածը բացառապես իշխանության ու կառավարության պատասխանատվությունն է. Բագրատ սրբազան Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին Սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ. Գառնիկ Դանիելյան Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը. «Հայաստան» խմբակցություն Աբովյանի ոստիկանապետն է կրակահերթ արձակել, 2-րդ կարգի հաշմանդամին ավտոմատի խզակոթով հարվածել. ահազանգ․ Armlur.am Թշնամին ապատեղեկատվություն է տարածել Քո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն Քոչարյան «Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ չպետք է լինեն։ Այն պետք է փոխվի»,– Հաջիև Էթնիկ զտումների անխուսափելիությունը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կյանքից հեռացել է Հովհաննես Հարությունյանը Ավերակների վերածված Մանկական երկաթուղին․ ՄՀ ավագանու անդամն անդրադարձել է խնդրին (տեսանյութ) Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ) Օկուպացված Քարվաճառում ականներ են պայթել Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք. «Փաստ» Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին․ Տիգրան Աբրահամյան Oտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն Ագրարային համալսարանի վիճակը ողբերգական է ԵՄ դեսպանին էին փոխանցել քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը․ դեսպանը ոստիկանություն է դիմել Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել

Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168»

168.am-ը հեղինակային ուշագրավ հրապարակմամբ անդրադարձել է վերջին շրջանում Փաշինյանի կողմից ակտիվորեն «կյանքից հաճույք ստանալու» թեզի քարոզչությանը.
«2018թ․ իշխանության գալուց/իշխանությունը զավթելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ չի դավանում որևէ «իզմ»-ի։ Դա ճիշտ էր միայն դասական քաղաքականության իմաստով․ նրա իշխանության 6 տարիները ցույց տվեցին, որ իսկապես չի դավանում քաղաքական որևէ սկզբունքի, գաղափարախոսության, և պետական քաղաքականությունն իրականացնում է՝ ըստ իրավիճակի, հանգամանքների՝ այդ ճանապարհին չունենալով որևէ արգելակ։

Դասական քաղաքականության տեսանկյունից չդավանելով որևէ «իզմ»-ի, Փաշինյանի իշխանությունը, այդուհանդերձ, հիմնված է «իզմ»-երից ամենաարատավորի՝ պոպուլիզմի վրա։ Բայց քանի որ պոպուլիզմը որպես պետական քաղաքականություն՝ չի կարող անվերջ շարունակվել, հիմա Նիկոլ Փաշինյանն ընտրել է մարդկանց ուղեղների լվացման տեսանկյունից գուցե ավելի արդյունավետ, կրկին դասական քաղաքականության հետ աղերս չունեցող մեկ այլ «իզմ», որի քարոզչությամբ հետևողականորեն զբաղվում է արդեն տևական ժամանակ։ Խոսքը հեդոնիզմի՝ մարդու վարքագիծը բոլոր հնարավոր միջոցներով հաճույքի ձգտմամբ պայմանավորելու հայեցակարգի մասին է։

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր հնարավոր ամբիոններից խոսում է «կյանքից հաճույք ստանալու», «կյանքը վայելելու», «տառապանքին վերջ դնելու» մասին՝ ավելացնելով, որ դրա համար չպետք է ամաչել որևէ մեկից, այդ թվում՝ հազարավոր նահատակներից, որովհետև, ըստ նրա, այդ մարդիկ զոհվել են հենց նրա համար, որպեսզի ապրողները ոչ թե տառապեն, այլ կյանքից հաճույք ստանան։

Կյանքը վայելելը, կյանքից հաճույք ստանալը ոչ միայն դատապարտելի չեն, այլ ցանկացած բանական մարդու առողջ ցանկություններն են։ Հեդոնիզմը, սակայն, որպես հայեցակարգ՝ հիմնված է միայն ու առավելապես հաճույքի ցանկության վրա, որին հասնելու համար ընդունելի/խրախուսելի է համարվում դրան խանգարող ցանկացած խոչընդոտի վերացումը։ Հենց սա է հեդոնիզմը որպես պետական քաղաքականություն ընտրելու՝ Փաշինյանի հիմնական դրդապատճառը։ Նրա անձնական և համակարգային քարոզչությունը հիմնված է այն մոտեցման վրա, որ պետք է վերացնել ամենայնը, ինչը խանգարում է հաճույք ստանալուն։ Իսկ դրան, ըստ փաշինյանական հեդոնիզմի, խանգարում են ազգային ինքնությունը, պատմական հիշողությունը, հայրենիքի գաղափարը, Հայ Առաքելական եկեղեցին, արդեն նաև խաչքարերը, այսինքն՝ ընդհանուր առմամբ այն, ինչը մարդուն/քաղաքացուն, բացի մարմնականից, նաև որոշակի հոգևոր հատկություններով է օժտում։

Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, Փաշինյանի հեդոնիստական հակումներն առավել ցայտուն դրսևորվեցին հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանում հակաիշխանական շարժման հիմքում դրվեցին հոգևոր արժեքներ, երբ այդ շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը, շարժման բոլոր թերություններով, այդուհանդերձ մարդկանց հետ խոսում է հոգևոր արժեքների մասին։

Փաշինյանը, ահա, հոգևորին հակադրում է մարմնականը՝ այդպիսով իր իշխանության հիմքում դրված պոպուլիզմը վերաֆորմատավորելով հեդոնիզմի՝ հաճույքապաշտության։ Եվ եթե հաշվի առնենք, որ հենց նրա իշխանության տարիներին Հայաստանում աննախադեպ ծավալի են հասել թմրամոլությունը, խաղամոլությունը, մարմնական հաճույքների հետ այս կամ այն կերպ կապված բազմաթիվ այլ երևույթներ, ապա կարելի է չբացառել, որ Փաշինյանի հեդոնիստական պոռթկումը ոչ թե իրավիճակային արձագանք է, այլ նախապես պլանավորված ռազմավարություն, որը ծառայելու է նրա կողմից իրականացվող քաղաքականությանը, որի արդյունքում Հայաստանը վերածվելու է հաճույքապետության՝ վերջնականապես զրկվելով պետականությունից»։

Հարություն Ավետիսյան

 

    

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan