Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն
20
Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Մանրամասներ Սևանի ավագանու անդամի սպանության դեպքից Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ) Օկուպացված Քարվաճառում ականներ են պայթել Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք. «Փաստ» Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին․ Տիգրան Աբրահամյան Oտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն Ագրարային համալսարանի վիճակը ողբերգական է ԵՄ դեսպանին էին փոխանցել քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը․ դեսպանը ոստիկանություն է դիմել Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել 7 վտանգավոր բան, որ կատարվեց մեկ օրում. «Կարճ ասած» (տեսանյութ) Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ Ողջ աշխարհում տեղի է ունեցել բանկերի ու ավիաընկերությունների աշխատանքի խափանում Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Հրազդանի կիրճում մեքենաներ են վնասվում քաղաքապետարանի ասֆալտապատում-փոսալցում չիրականացնելու հետևանքով․ ավագանու անդամ (տեսանյութ) Բաքուն ԼՂ-ում «մշակութային ջարդ» է իրականացնում․ ջնջում են հայկական ժառանգությունը Ասել են՝ պատերազմ է սպասվում, ու գնացել են «կայֆավատ» լինելու Ավինյանի «աղբի լճերը». Սամվել Հակոբյան (տեսանյութ) Կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում․ Գագիկ Սուրենյան «Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված Արմեն Խաչատրյանը 19 տարեկան էր»․ Արամ Գևորգյան Ագրոնոմիական ֆակուլտետ ընդունվել է ընդամենը 2 հոգի Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Հուլիսի 1-ն անցել է, ինչո՞ւ չկա համաձայնեցված կանոնակարգի նախագիծը․ Yerkir.am Հայաստանը գնում է ԱՄՆ-ի հերթական անդրծովյան գաղութ դառնալու ճանապարհով

Վա՞յր դնել մանդատները, թե՝ ոչ. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հայաստանում վերջին 4 տարիներին ամեն տարի տեղի են ունենում ընդդիմադիր շարժումներ, որոնք, ի դժբախտություն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի՝ հայտարարված նպատակին չեն հասնում։ Դա, շեշտում եմ, դա իշխանության հաղթանակը չէ ընդդիմության նկատմամբ, դա ՔՊ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի հաղթանակն է հայ ժողովրդի նկատմամբ, որովհետև այս իշխանությունից այս երեքն են որ շահած են դուրս գալիս և ոչմի դեպքում՝ հայ ազգը, կամ 2 հայկական պետությունները։ Ու ամեն շարժման ավարտից, կամ դանդաղելուց հետո հատկապես, ընդդիմադիր դաշտում, իսկ քանի որ դաշտը շատ մեծ է, ով ասես կարող է հայտնվել այնտեղ, լատենտ նիկոլականներից սկսած, ձևավորվում են հայտարարություններ, ըհը, դե որ տենց ա, թող ընդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները։ Դե հասկանում ենք, ոչմեկ ընդհանուր հո կոչ չի անում, բոլոր խորհրդարանականներին, գիտեն դա նրանց՝ ՔՊ-ի կյանքի իմաստն է, կոչ են անում ընդիմադիրներին։ Այսօր ևս այդ հարցը քանի որ շատ է շրջնառվում, ուզում եմ հենց դրան անդրադառնանք՝ լավ իրոք, կարողա՞ պետք է վայր դնեն մանդատները, թե՝ ոչ և՝ ի՞նչ կլինի դրա արդյունքում։ Եկեք հասկանանք։

Թիվ 1 հիմնավորումն է, որ մանդատները վայր դնելու արդյունքում կստեղծվի սահմանադրական ճգնաժամ, ու դրա արդյունքում գուցե լինի արտահերթ ընտրություն, գոնե պայքարելու նոր դաշտ կձևավորվի։ Եկեք հասկանանք, ինչ է իրենից ներկայացնում այդ սահմանադրական ճգնաժամ կոչվածը, որի արդյունքում պետք է ինքնալուծարվի խորհրդարանը։ Սահմանադրությունը, պարզվում է, նման բան չի նախատեսում, քանի որ այսօր խորհրդարանական մեծամասնությունը առանց ընդդիմության կարողանում է անգամ սահմանադրական օրենքներ անցկացնել։ Հետևաբար խորհրդարանի համար, ըստ էության ճգնաժամ չի ստեղծվում։ Սահմանադրությունը նախատեսում է ԱԺ արձակում, եթե խորհրդարանը չի կարողանում վարչապետ ընտրել, և հավանություն չի տալիս կառավարության ծրագրին։ Այսքանը։

Բայց անգամ եթե ԱԺ աշխատանքը, այդ քանակների մասով իրոք պարալիզացվեր, ի՞նչն էր խանգարելու այս իշխանությանը հերթական անգամ խախտել սահմանադրությունը և անցկացնել այն օրենքները, որ ուզում է, ոնց ուզում է։ Քա՞նի նման դեպք եք հիշում, որ ինչ օրենք ուզել փոխել են, Սահմանադրությւոնը ոնց ուզել, մեկնաբանել են, փոխել են։

Ժողովուրդ ջան, իրոք որ, այս մարդիկ, իրենց իշխանությունը չզիջելու համար Արցախ են հանձնել, մնանցել են, մեր երկրից տարածքներ են հանձնում ու մնում․ մեր երկրից՝ Կիրանցից, տարածք են հանձնել՝ առանց հանրաքվեի, խորհրդարանի հաստատման և այլ, շատ բարդ պրոցեդուրաներով, այդ ամենը խախտելով սահմանադրությունը, ինչի՞ մասին ենք խոսում մենք։

Չէ, ասում են՝ եթե մանդատները վայր դնեն կլինի ճգնաժամ։ Այ ձեր ցավը տանեմ, այս մարդիկ հանձնել են Արցախի Հանրապետությունը՝ լինելով, որպես իշխանություն այդ երկրի տարածքային ու ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Դրանից ավելի ուժգին ճգնաժամ էլ ի՞նչ պիտի լինի․ ավելի մեծ ճգնաժամ քան հիմա է, էլ ոնց լինի։ 2020 թվականից մինչ այսօր մենք խորը ճգնաժամի մեջ չե՞նք։ 21 թվին, որ Հայաստանից 40 քառակուսի կիլոմետր օկուպացրեցին, ճգնաժամ չէ՞։ Դե լավ, կասեք, հենա դրանից հետո արտահերթ ընտրություն եղավ։ Բա 2022 թվականին, որ օկուպացրին 200 քառակուսի կիլոմետր, բա 23 թվականին, որ Արցախը հանձնեցին, հայաթափեցին, սահմանադրական ճգնաժամ չէ՞ր։ Հեռու չգնանք, որ 24 թվականին, հանձնեց հայկական տարածքներ Կիրանցից ու հիմա անցնում է Տիգրանաշենին, ճգնաժամ չէ՞։ 2 օր առաջ ոստիկանությունը 30 հատ ռումբ նետեց իր քաղաքացիների վրա, մարդկանց առողջությունը խեղեց, ճգնաժամ չէ՞ր։ Սրանցից ո՞ր մեկի դեպքում խորհրդարան կոչվածը լուծարվեց, ո՞ր մեկը հրաժարակն տվեց, որմեկն ընդունեց որ տապալել է, սահմանադրությանը հակասող բան է արել, ոչմեկ։ Իրոք, որ առնվազն միամտություն կլինի, կարծել, որ այդ 35 ընդիմադիրներն մանդատ վայր դնեն, ինչոր ահավոր ճգնաժամ կստեղծվի ու իշխանությունը ուզած, չուզած կգնա արտահերթի։

Մյուս կողմից էլ ասում են, դրսից կպարտադրեն, որ գնան արտահերթ ընտրության, որովհետև առանց ընդդիմություն չի լինի, գոնե ֆորմալ ժողովրդավար ԱԺ։ Ո՞վ պետք է պարտադրի, ԵՄ-ն՞։ Ամերիկա՞ն։ Հունիսի 12-ին իշխանությունը մարդկանց ձեռք է կտրել փողոցի մեջտեղը, ԵՄ դեսպանը կենդանության նշան ցույց տվել է՞։ ԱՄՆ ջանքերով, իբր բարեփոխած ոստիկանությունը քաղաքացիներին ջարդեց, նռնակներ գցեց խիտ կանգնած քաղաքացիների մեջ, արյուն թափեց, սովորական մարդիկ, իրենց գործն անող լրագրողներ, այ ձեր ցավը տանեմ՝ դեսպանատունը ավելի շատ ցուցարարների գործողությունները դատապարտող հայտարարություն էր տարածել, քան ուժայինի ու իշխանությանը առհասարակ, չնայած, որ հայտնի է՝ ով ինչ անի, իշխանությունն է մեղավոր, չպիտի թույլ տա, որ խնդիրը հասնի դրան։ Խնդրում եմ, հլը հանեք, նույնանման հայտարարությունները նայեք, օրինակ 2016 թվականի, տարբերությունը միանգամից կտեսնեք։ Ավելին։ Ոստիկանության վայրենություններից մեկ օր առաջ ԱՄՆ դեսպանը Ալեն Սիմոնյանի հետ ձեռքսեմման արարողություն էր անում, հաջորդ իսկ օրը ոստիկանները ԱԺ դիմաց 30 նռնակ նետեցին ժողովրդի վրա։ Ինձ համար ակնհայտ է, այս իշխանությունը ունի բացառիկ աջակցություն, այդ ժողովրդավար արժեքների հետևից գնացող երկրների կողմից, որոնք ամեն բանի առաջ աչք են փակում, միայն թե այստեղ իշխանություն չփոխվի, ինչ գնով ուզում է լինի, դժվար թե նրանք նկատեն, առանց ընդդիմության ԱԺ աշխատանքը, կամ որակեն մի այնպիսի ճգնաժամ, որ իշխանությունը ստիպված, չուզենալով, գնա արտահերթ ընտրության։

Ես հասկանում եմ, բոլորս ենք հասկանում, որ խորհրդարանում ընդդիմությունը լուրջ հաջողություն չունի, ընդդիմության նախագծերը չեն անցնում, ընդդիմության թեկնածուները չեն ընտրվում պաշտոններում, ընդդիմությունը մշտապես քաշքշուկների մեջ է, բայց որովհետև դիմացը ժողովրդավարության հետ կապ չունեցող, քաղաքական ոչ դիմագիծ, ոչ հետագիծ ունեցող, ոչ նորմալ անցյալ, ոչ ապագա ունեցող, երկիր հանձնող, ժառգոնով ասեմ՝ «կանցավիկ» իշխանություն է․․․ այդ պարագայում, ու այդ իմաստով հաջողության դժվար էլ կլիներ հասնել։ Սակայն, խորհրդարանականի կարգավիճակը նրանց տալիս է ինչոր իմաստով անձեռնմխելիություն, որ անհրաժեշտ պահին լինում են ակցիաների առաջին գծում, բաց դռան հնարավորություն է շատ տեղերում, որը այդ ակտիվ օրերին ուրիշ ոչմեկ չունի ու որը առավելություն է։ Այս օրերին ինչո՞վ են զբաղված ընդդիմադիր պատգամավորները գիշեր-ցերկ, գիտե՞ք․ այցելում են բերման ենթարկվածներին, ոստիկանություններ, ձերբակալվածների պահման վայրեր, մամուլին, հարազատներին, ակցիաների մյուս մասնակիցներին, տեղեկություն են տրամադրում, գնում, հասնում, տեր են կանգնում փաստացի։ Ամեն ընդդիմադիր շարժման ընթացքում, օրեկան մի քանի հարյուր ցուցարար հայտնվում է ՁՊՎ-ում, լինում է ծեծում են, խախտում իրավունքները, արգելում են տեսակցությւոնները ընտանիքի անդամների հետ, անգամ՝ փաստաբանների հետ։ Պատգամավորները կարողանում են հանդիպել, զրուցել, խախտված իրավուքները հնարավորին չափով վերականգնել, ո՞ր մեկս ենք կարող դա անել։ Այս պահին, երբ ՀՀ մարդու իրավունքների ՔՊ-ական պաշտպանի գոյությունը չի հաստատվել, դուրս է գալիս, պատգամավորները կատարում են նաև օմբուդսմենի դերը։

Դրա համար, ես զարմանում եմ, այն մարդիկ որոնք պահանջում են մանդատ վայր դնել, այս ընթացքում, ո՞նց ու եթե կարելիա, քա՞նի անգամ են տեսակցել ձերբակալվածներին։ Էս ընթացքում մարդկանց էին բերման ենթարկում, որոնց տեղը ոչ մեկ չգիտեր, դա գնում էին, պարզում էին այդ նույն պատգամավորները, որոնց մանդատը դեռ շուտվանից պետք է վայր դրած լիներ։ Էդմոնը չէր գնում, ասեր՝ ես նախկին Նիկոլի ընկերն եմ, պատգամավոր եմ, հիմա դեսպանն եմ, դուռը բացեք, տենամ հո չեք նեղացնում էն երիտասարդներին, կամ զոհված հերոսի մորը։ Էդմոնը, ի միջի այլոց, անգամ չգիտեմ՝ պատգամավոր եղած ժամանակ գնում էր, թե չէ, դա էլ այլ հարց է։ Չէ՞, որ քաղաքացիները, որ գնում են ոստիկանության դիմաց պահանջում բաց թողնել, լրատվամիջոցներս ուղիղով ցուցադրում ենք, բայց նրանք, ովքեր պետք է մանդատները վայր դնեին, դեռ վաղուց, ներս են մտնում, իրավունքների նվազագույն հարց լուծում։ Ես գիտեմ, որ նաև ու հատկապես կարծում եմ, այցելում են էն մտահոգ մարդկանց, որոնք մինչ այդ պահանջում էին մանդատներ վայր դնել, ու երբ իրենց ձերբակալեցին, փաստաբան չէին թողնում մոտները, իսկ էդ պատգամավորներն այցելել են, հենց էդ մանդատների շնորհիվ։ Մտածում եմ, հեչ որ չէ, հարազատներին արժանահավատ ինֆորմացիա էին փոխանցում։

Բայց հիմա եկ այլ հարց՝ իսկ մանդատ վայր դնելը որևէ ձևով ազդում է՞ ընդդիմադիր գործիչների պայքարի որակի վրա, ինչոր կերպ սահմանաձակու՞մ է, թե՞ առավելություն տալիս։ Կարծում եմ, ակնհայտ է, որ առավելություն է տալիս։ Դրա համար, որ ինձ մարդիկ ասում են, ինչու կոչ չես անում դու էլ, թող մանդատները վայր դնեն, ես միշտ հարցնում եմ, դա ի՞նչ է փոխելու, մեկ էլ, որ մանդատ վայր դնեն, այդ պարագայում ավելի՞ են ուժեղանալու, որպես ընդդիմադիր, թե թուլանալու։ Միշտ հարցնում եմ, այդ պայքարին խանգարո՞ւմ է այն, որ օրինակ, Աննա Գրիգորյանը մանդատ ունի, թե օգնում է։ Չէ, ընդունում եմ, որ որոշ դեպքերում ներվայնացնում է․ գուցե ինչոր մարդիկ քաղաքական հաշվարկներ ունեն, գուցե նախանձ է։ Բայց դա, այլ կատեգորիաների մասին է, եկեք պրագմատիկ նայենք, ինչն է գործին օգուտ և ինչը անկապ, անիմաստ գործողություն, էլ չասեմ ՔՊ-ի սրտով, չէ՞ որ իրենք էլ խոստովանեցին, որ մանդատ վայր դնելով, ոչինչ էլ չի փոխվի, ոչ մի բան էլ տեղի չի ունենա, գուցե ԱԺ-ն մի փոքր հանդարտվի։ Իրենք են ասել, իրենց բառերն են։

Ասենք թե վաղը ունեցաք 35 հոգի, որ մանդատները վայր դրեցին ու սկսեցին որպես ազատ քաղաքացի գրառումներ անել ֆեյսբուքում, իմաստը ո՞րն է դրա։ Առանց նեղանալու, 2021 թվականից մինչ օրս բազմաթիվ պատգամավորներ են մանդատ վայր դրել, ավելի ազդեցիկ է՞ հիմա նրանց ձայնը, ավելի արդյունավե՞տ են պայքարում։ 2021 թվականից ամեն շարժումից հետո ասում են մանդատները թող վայր դնեն, մարդիկ կան վայր են դրել, ի՞նչ են կարողանում անել, ավելին։ Չէ՞, որ որևէ գործընթաց չպետք է լինի ինքնանպատակ, ինչոր մեկի կապրիզով՝ կհմաձայնեք։ Եթե պետք է պատգամավորական մանդատները վայր դնեն, որպեսզի այլ մարդիկ ինքնաբավարարում ստանան, իմաստը ո՞րն է։ Մարդիկ կան, որ հիմա ԱԺ պատգամավորներից պահանջում են մանդատ վայր դնել ու վիրավորում են, բայց 2020 թվականի պատերազմից հետո, պինդ պինդ պահեցին իրենց մայնդատները, բա դնեյիք, էն ժամանակ դնեիք, հիմա որ կարողանայիք, խոսել։

Սա մի իշխանություն է, որը պետություն է հանձնել ու հետևանք չի եղել։ Արցախ է հանձնել ու մնացել է իշխանությոսն՝ ստերով, բերետներով, ընդդիմության մեջ մտած լատենտ նիկոլականների աջակցությամբ։ Արևմուտքն ասում է սա ժողովրդավար իշխանություն է, եթե անգամ նռնակներ են գցում ժողովրդի մեջ, անգամ եթե մարդու ձեռքը կտրում են հանրահավաքի վայրում, անգամ եթե բերման ենթարկելու ճանապարհին խոշտանգում են, կամ մեքենայի մեջ 5 հոգով մի հոգու վրա հարձակվում են, 50 հոգով պատգամավորին են պոլով տալիս, ուրեմն նույն արևմուտքը կարող է և ողջունել առանց ընդդիմության ԱԺ-ի առկայությունը, եթե իրեն պետք է։ Ես, որ 100 տոկոս վստահ եմ, որ ԱԺ պատգամավորի վկայականները դնելը չի ունենա հետևանք, ուղղակի ՔՊ-ն կմնա մենակ, ինչ ուզի կանի, լուռ ու խախանդ, էլ չասեմ ընտրությունների հանձնաժողովների անդամների մասը, որը ուղղակի կմնա ՔՊ-ի հայեցողությանը։

Կարճ ասած՝ արհեստական օրակարգերը պետք է թարգել, ոչ թե ինչոր բան վայր դնել, այլ բազմապատկել ուժերը, ավելի մեծ ջանքով աշխատել։ Մանդատ դնելը նահանջ է, ես ընդդիմությունից նահանջ չեմ ակնկալում։ Ես նրանց ընտրել եմ իշխանություն ձևավորելու համար, եթե չի ստացվել, ուրեմն ուժեղ ընդդիմություն լինելու, պայքարելու համար, ոչ թե մանդատը դնել-փախչելու։ Իսկ անել քայլ, որը ընդամենը լայք հավաքողների, պառակտիչ ստատուսչիների, անձնական ամբիցիա ունեցողների բավարարման համար է, կամ չեմ բացառում, անգամ մտահոգ ու ազնիվ մղումներով է, բայց լավ չմտածված՝ բոլորովին արդարացված չէ»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan