Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն
20
Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Մանրամասներ Սևանի ավագանու անդամի սպանության դեպքից Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ) Օկուպացված Քարվաճառում ականներ են պայթել Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք. «Փաստ» Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին․ Տիգրան Աբրահամյան Oտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն Ագրարային համալսարանի վիճակը ողբերգական է ԵՄ դեսպանին էին փոխանցել քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը․ դեսպանը ոստիկանություն է դիմել Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել 7 վտանգավոր բան, որ կատարվեց մեկ օրում. «Կարճ ասած» (տեսանյութ) Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ Ողջ աշխարհում տեղի է ունեցել բանկերի ու ավիաընկերությունների աշխատանքի խափանում Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Հրազդանի կիրճում մեքենաներ են վնասվում քաղաքապետարանի ասֆալտապատում-փոսալցում չիրականացնելու հետևանքով․ ավագանու անդամ (տեսանյութ) Բաքուն ԼՂ-ում «մշակութային ջարդ» է իրականացնում․ ջնջում են հայկական ժառանգությունը Ասել են՝ պատերազմ է սպասվում, ու գնացել են «կայֆավատ» լինելու Ավինյանի «աղբի լճերը». Սամվել Հակոբյան (տեսանյութ) Կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում․ Գագիկ Սուրենյան «Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված Արմեն Խաչատրյանը 19 տարեկան էր»․ Արամ Գևորգյան Ագրոնոմիական ֆակուլտետ ընդունվել է ընդամենը 2 հոգի Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Հուլիսի 1-ն անցել է, ինչո՞ւ չկա համաձայնեցված կանոնակարգի նախագիծը․ Yerkir.am Հայաստանը գնում է ԱՄՆ-ի հերթական անդրծովյան գաղութ դառնալու ճանապարհով

Հայաստանը տանում են նույն շրջանով, ինչ Արցախը մինչև 2020 թվականին (տեսանյութ)

Ի՞նչ է իրականում ցույց տալիս Ֆրանսիայից զենք գնելը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի ընկերներ, նկատե՞լ եք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը Բաքվին առաջարկել է ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ։ «Մենք կարող ենք երկկողմանի մեխանիզմ օգտագործել հրադադարի խախտումները հետաքննելու համար։ Այսինքն՝ եթե կողմերից մեկը խախտում է արձանագրում, տեղում գործարկվում է հետաքննության մեխանիզմ։ Սա կարող է լինել կամ երկու երկրների զինդատախազությունները, կամ այլ մարմիններ»,- ասել է Փաշինյանը։

Ճիշտ եք, եթե այս տեղեկությունը կարդալուց հետո դուք նաև հավանաբար հիշեցիք 2018 թվականի իրավիճակը, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում ունեցած հանդիպման արդյունքում մի շարք պայմանավորվածություններ էր ձեռք բերել։

Փաշինյանը, ով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե էր մեկնել մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ներկայացրել էր Ալիևի հետ ունեցած քննարկումների արդյունքները։ Նա նշել էր, որ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ «Պարզապես համաձայնվել ենք՝ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել, որովհետև ամեն անգամ բանավեճ է տեղի ունենում՝ ով խախտեց զինադադարի ռեժիմը, ով առաջինը կրակեց, ով՝ երկրորդը և մենք հիմա խնդիր ունենք փորձել օպերատիվ կապի միջոց ունենալ», — հայտարարել էր նա:
Ավելին, պայմանավորվածություններից հետո Փաշինյանը երկար ժամանակ պարծենում էր, որ Ադրբեջանի և ԼՂՀ բանակների շփման գծում «խաղաղություն է տիրում»։ Արդեն 2020 թվականի պատերազմի ժամանակ պարզ պիտի դարնար, որ Ադրբեջանը օգտագործել էր անդորրը՝ արցախյան զորքերի հետ շփման գծում ինժեներական կառույցներ ստեղծելու համար, սակայն Փաշինյանին հաջողվել էր օգտագործել կարճաժամկետ քարոզչական բոնուսը մինչև 2020 թվականի սեպտեմբեր։

Հիշու՞մ եք, թե ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ Փաշինյանը ակտիվորեն գնում էր տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ ռուսական կործանիչներ (առանց դրանց համար մարտագլխիկների), հակաօդային պաշտպանության տարբեր համակարգեր, այդ թվում՝ շահագործումից հանված Հորդանանի «ОСА-АКМ» համակարգերը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես մանիպուլյատիվ էքստազի մեջ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործընկեր Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ, ի տարբերություն 2016-ի, 2020 թվականին «Արցախի երկինքը, Ստեփանակերտի երկինքը պաշտպանված են»։ Պատերազմից հետո պետք է ակնհայտ դառնար, որ զենքի բոլոր գնումները, Հարությունյանի նման հայտարարությունները և այլն՝ ամեն ինչ «քաղաքական ալիբիի» պատրաստում էր, որպեսզի հետո հայտարարվեր, թե «իշխանությունները ամեն ինչ արեցին, բայց գնված զենքը չբավարարեց, որ ղարաբաղցին հանձնեց ամեն ինչ, որ Ռուսաստանը խաբեց և այլն»։

Ինչո՞ւ հիշեցինք սա, ինչո՞ւ սկսեցինք սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու Նիկոլի առաջարկից։ Այն պարզ պատճառով, որ բոլոր հիմքերը կան ենթադրելու՝ Հայաստանը ներքաշվում է այն շրջանակի մեջ, որտեղ «ընդգրկված էր» Արցախը մինչև 2020 թվականը։ Նմանությունն ակնհայտ է ոչ միայն Փաշինյանի առաջարկի, այլև սպառազինությունների ոչ համակարգված գնումների համատեքստում։

Զենքեր, որոնք կարճաժամկետ PR էֆեկտ են տալիս, բայց մարտական պայմաններում որքանով հնարավոր կլինի սինխրոնիզացնել հնդկական և ֆրանսիական զենքերը, մեծ հարց է, որից կախված են բազմաթիվ կյանքեր և ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի « Caesar» ինքնագնաց հաուբիցներ, ինչը կավելացնի հայկական բանակում ֆրանսիական սպառազինության զինանոցը (ՀՀ-ն արդեն ունի ֆրանսիական Bastion զրահատեխնիկա, ինչպես նաև Ground Master 200 ռադիոտեղորոշիչ համակարգեր)։ Հասկանալի է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ղեկավարությունն ակնհայտորեն արդեն միլիոնավոր դոլարներ է ծախսել 2023 թվականին ֆրանսիական զենքի կիրառման հրահանգների թարգմանության վրա, պարզ է, որ առանց հրահանգիչների օգնության հայ զինվորականներին դժվար կլինի ճիշտ և արդյունավետորեն օգտագործել և՛ ֆրանսիական առկա զենքերը, և՛ գործարկել նորերը: Այս առումով տրամաբանական կլիներ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Ֆրանսիայից ռազմական հրահանգիչներ հայտնվեին Հայաստանում։

Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է թվում նախօրեին ռուսական տեղեկատվական տիրույթում տարածված այն տեղեկությունը, թե Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանի հետ զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ բանակցություններից։ «Այդ հարցն արդեն լուծված է: Թող գնեն այն, ինչ ուզում են Ֆրանսիայից, Բրիտանիայից, ԱՄՆ-ից, հավաքական Արևմուտքի այլ երկրներից, վերջ»,- բացատրում են իրազեկ աղբյուրները՝ հավելելով, որ համապատասխան որոշումը «վերևում արդեն համաձայնեցված է»։

Կոնկրետ այս լուրի շարունակությունը պետք է համարել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի կոշտ հայտարարությունը, թե «Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անցումը պարզապես անհնարին կդարձնեն Ռուսաստանի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում»։

Ռուսական կողմը փաստացի զգուշացնում է, որ Հայաստանը կարող է զրկվել ռուսական անվտանգության հովանոցից, և դրա պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ներկայիս իշխանությունները։

Մենք գնալով մոտենում ենք անվերադարձ կետին, որը կարող է հանգեցնել նրան՝ Հայաստանը կրկնի Արցախի ճակատագիրը, իսկ ՀՀ իշխանություններն ակնհայտորեն ալիբի են պատրաստում հենց նման սցենարի համար…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan