Մեկը կար՝ թմրանյութերի գործով անցած, Արթուր Հովհաննիսյան է կարծեմ անունը, դատական գործընթաց ենք սկսելու նրա դեմ. Բագրատ Սրբազան

Հունիսի 12-ի արձանագրումով մենք մտել ենք պայքարի վերադասավորման փուլ, որն ավելի ներառական ու ավելի ընդգրկուն է դառնալու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը:
«Այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ մենք գործում ենք մի կեղտոտ համակարգի դեմ, որը բարձրացել է մինչև խորհրդարանի ամբիոն: Այս ամբողջ շարժման ժամանակահատածում խորհրդարանի ամբիոնը դարձել է կեղտոտ քարոզչության միջոց, որ մարդիկ ինքնադրսևորվեն այդ ամբիոնի վրա: Դրանցից մեկը, որն ինքն իրեն կյանքում շատ է երևակայել, ու տեղեկություներ կան, որ անցել է թմրանյութերի գործով, Արթուր Հովհաննիսյան է կարծեմ անունը, այս օրերին դատական գործընթաց ենք սկսելու նրա դեմ իր հայտարարությունների համար, մանավանդ՝ վերջին: Դատական գործընթաց էինք սկսել նաև մի լրագրողի հանդեպ, որը մեզ համարում էր գործակալ, դա էլ հերքվեց ԱԱԾ-ի կողմից: Պատգամավորների շարքից ինչ-որ մեն էլ ասել է, թե ԱԱԾ-ն այդպիսի տեղեկություն տալ չի կարող»:
Բագրատ սրբազանը հավելեց նաև, որ իրենց վերջնական նպատակը լինելու է իրավական ճանապարհով հրաժարականի հասնելը:
Աղբյուր՝ Hayeli.am