Ձեր համար տեխ․ հսկողությունը ոչ թե որակի հսկողություն է, այլ կոռուպցիոն մեխանիզմ․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Ստվերային քաղաքական համակարգը (տեսանյութ) ՀՀ-ին՝ փշրանքներ, վրաններ, վիզաների ազատականացման խոստում, իսկ Բաքվին՝միլիարդներ ռուսական գազի դիմաց
25
Վտանգված է ՀՀ-ի պետականությունը. Վալդեմար Գերդտ (տեսանյութ) 35 հարց՝ կառավարության օրակարգում․ մեծ մասը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի. Ուղիղ Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» Իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ Պեսկով Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե Պատերազմ Արցախում
Մարտակերտի քաղաքապետն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան Վտանգված է ՀՀ-ի պետականությունը. Վալդեմար Գերդտ (տեսանյութ) Ցուցարարները թրթուրներ և ծղրիդներ են բաց թողել այն հյուրանոցում, որտեղ բնակվում է Նեթանյահուն (տեսանյութ) Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ) Ձեր համար տեխ․ հսկողությունը ոչ թե որակի հսկողություն է, այլ կոռուպցիոն մեխանիզմ․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) ՊՆ-ն հերքում է Իրանի հետ սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը Բագրատ Սրբազանն այսօր կայցելի Ավան վարչական շրջան. բնակիչների հետ քննարկում կլինի Կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը 2024-ի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը 35 հարց՝ կառավարության օրակարգում․ մեծ մասը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի. Ուղիղ Գևորգ Պապոյանը, հնարավոր է, լքի նախարարի պաշտոնը Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջեւ Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» Իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին Արձագանք չկա՞, այն էլ ինչպես կա․ «Փաստ» Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ Պեսկով Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Անտրամաբանական, անգամ միստիկ մահաբեր մթնոլորտի մասին․ «Կարճ ասած» 400 մլն հայաստանցիների դեմ և 10 մլն Ադրբեջանի կամ զորավարժություններ՝ ո՞ւմ դեմ Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ամեն ինչ կոորդինացվում է Ադրբեջանի կողմից. ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, ընդդեմ արշավ չի սկսելու. Տաթևիկ Հայրապետյան Աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ փոփոխվել է Կրակոցներ Իրան-Ադրբեջան սահմանին. Կան վիրավորներ ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Երևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել Երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ Սասունյան

«Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմնագիր Սևակ Հակոբյանի գրառումը․

«Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ. Հովհաննիսյանը վստահ է, որ համաներման տա՞կ կընկնի Ընդամենը մի քանի օր առաջ՝ հունիսի 3-ին, ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։ Եթե բաց եք թողել, դե բռնվե՛ք․ 2018-ի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում, իսկ ապրիլի 22-ին Արցախի պողոտայում ոստիկանությունը հեղափոխական նիկոլենց նկատմամբ կիրառել էր հատուկ միջոցներ՝ 8 հատ «Զարյա-2» տեսակի լուսաձայնային նռնակ։ Երանոսյանի վրա դրվեց իշխանությունը չարաշահելու հոդվածը։

Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, առաջացրել ծանր հետևանքներ։ Այս դատավճռի կայացումից ընդամենը 9 օր անց՝ 12․06․2024թ․, Բաղրամյան փողոցում խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների և իրենց գործն անող լրագրողների վրա ոստիկանությունը կիրառեց նույն լուսաձայնային նռնակներից՝ «Զարյա-3»։ Ասում են՝ ժամկետանց, ինչի նաև արդյունքում, ի տարբերություն 2018 թվականի, եղան շատ ավելի լուրջ վնասներ, ընդհուպ մինչև երկու քաղաքացի կորցրեց ձեռքը։ Ո՞վ էր հրաման տվողը․ տարածքում գտնվող ամենաբարձր պաշտոնյան ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ-ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն էր։

Արամ Հովհաննիսյանն այս որոշումը կայացնելուց առաջ ուներ թարմ դատավճիռ ու պետք է որ իմանար, որ այդ արարքը մի օր պատժվում է, նախադեպն էլ կա։ Լևոն Երանոսյանի՝ այդ միջոցը կիրառելու համար դատախազությունը պահանջում էր 11 տարվա ազատազրկում, իսկ Արամ Հովհաննիսյանի պարագայում դեռևս ծպտուն չի հանել։ Նշեմ, որ Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ: Կրկնեմ՝ շատ ավելի լուրջ վնասվածքներ են ստացել քաղաքացիները, լրագրողները, քան 2018-ին այդ երկու օրվա ընթացքում։ Ինչ-որ կասկած ունեմ, որ Աննա Վարդապետյանը ձայն է հանելու. ու Արամ Հովհաննիսյանը շարունակելու է նռնակներ կիրառել, երբ պետք լինի, որ Փաշինյանը մի դռնից դուրս գա ու ճողոպրի տուն, գործի և այլն: Վարդապետյանը բան չի անի, մինչև իշխանափոխություն, ու Հովհաննիսյանի դեմ քրգործը կհարուցվի լայն փաթեթով։ Սույն ոստիկանապետի գործը, սակայն, էականորեն տարբերվում է Երանոսյանի գործից, որովհետև եթե նա դատարանում արդարանում էր, թե մեղավոր չէ, քանի որ ոստիկանության գործողությունների արդյունքում հնարավոր է եղել իշխանությունն անցնցում փոխանցել, ապա Արամ Հովհաննիսյանը ցնցումներով պահել է իշխանությունը, հնարավոր է՝ նաև դրանով մասնակիցն է եղել մեր հայրենիքի հողերի դավաճանությամբ հանձնմանը թշնամուն։

Մի բան էլ՝ Լևոն Երանոսյանը ազատվեց պատժի կրումից համաներման ու վաղեմության ժամկետի հիմքով: Արամ Հովհաննիսյանը որքանո՞վ է վստահ, որ նույն կերպ Նիկոլը վաղը-մյուս օր չի հեռանա, կամ հեռացնեն, բայց ինքը համաներվելու է և իր պատասխան տալու ժամանակ անցած է լինելու վաղեմության ժամկետը։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ մեր ոստիկանությունը մաթեմի դասերին չի նստել, չի կարողանում հաշվել, որ առավելագույնը Փաշինյանի իշխանությանը մնացել է 2 տարի, մինչ 2026 թվականի հունիս։ Ու խնդրում եմ (ոստիկանապետին) քաղաքագիտական վերլուծություններ չանել, թե հնարավոր է վերարտադրվի, էլի մնա. ահավոր «կհիասթափվեմ» ձեզանից, մաթեմի մակարդակը լրիվ հերիք ա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan