Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ)
24
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից Պատերազմ Արցախում
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Դատավոր մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել Փաշինյանը եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի 18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են «ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան «Կառավարությունը կռուտիտի նոր ռեկորդ է սահմանել». Ոսկան Սարգսյան ՔԿՀ-ում պատարագ կմատուցվի ՀՀ ՊՆ 4 ծառայող է վիրավորվել

Նախկին ոստիկանապետը հակակոռուպցիոն կոմիտե գալուց մեկ ամիս անց նոր բնակարան է ձեռք բերել Երևանում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտակ Պողոսյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել 2023 թվականի փետրվարին։ Նախկինում նա զբաղեցնում էր Երևանի ոստիկանապետի պաշտոնը:

Այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 22-ին. իսկ ավելի վաղ Արտակ Պողոսյանը զբաղեցրել է ոստիկանության՝ Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը։ Այժմ Արտակ Պողոսյանին վստահվել է ստուգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի թոշակառու մորը պատկանող 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանի գործը։

Այսպիսով՝ նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, հակակոռուպցիոն կոմիտե գալուց մեկ ամիս անց, նոր բնակարան է ձեռք բերել Երևան քաղաքում՝ բազմաբնակարան շենքում, 38 մլն 459 հազար դրամ արժողությամբ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է գրեթե նույնքան, հենց այստեղից էլ հասկանում ենք, որ բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով։ Պողոսյանը 2021 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 2020 թվականի արտադրության Lexus մակնիշի։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 հազար եվրո և 580 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 12 հազար եվրո։

Արտակ Պողոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 57 մլն 755 հազար դրամ, որից 21 մլն 275 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեից։ Պողոսյանը, եկամտահարկի վերադարձի օրենքի համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 906 հազար դրամ, որը հիփոթեքի մայր գումարը մարելու համար է, իսկ եկամտի 34 մլն 573 հազար դրամը վարկ է «ՎՏԲ-Հայաստան» բանկից։ Հաշվետու տարվա ընթացքում Պողոսյանը վարկերի մարմանն ուղղել է 3 մլն 480 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար կատարած ծախսերը կազմել են 11 մլն 550 հազար դրամ։

Հավելենք, որ Պողոսյանի կինը՝ Նաիրա Դարբինյանը, աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմում՝ որպես փորձագետ, որի համար հաշվետու տարում ստացել է 3 մլն 671 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Նրա կինը վարչապետի աշխատակազմից եկամուտ ստացել է 2022 թվականից սկսած։ Սա ևս մեկ ապացույց է, որ այս իշխանությունների օրոք «խնամի-ծանոթ-բարեկամ» թեզը խոշոր և պիրկ արմատներ է գցում պետության հիմքում։ Պաշտոնյաներն իրենց կանանց տեղավորում են պետական համակարգում աշխատանքի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan