Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն
20
Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Մանրամասներ Սևանի ավագանու անդամի սպանության դեպքից Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ) Օկուպացված Քարվաճառում ականներ են պայթել Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք. «Փաստ» Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին․ Տիգրան Աբրահամյան Oտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն Ագրարային համալսարանի վիճակը ողբերգական է ԵՄ դեսպանին էին փոխանցել քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը․ դեսպանը ոստիկանություն է դիմել Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել 7 վտանգավոր բան, որ կատարվեց մեկ օրում. «Կարճ ասած» (տեսանյութ) Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ Ողջ աշխարհում տեղի է ունեցել բանկերի ու ավիաընկերությունների աշխատանքի խափանում Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Հրազդանի կիրճում մեքենաներ են վնասվում քաղաքապետարանի ասֆալտապատում-փոսալցում չիրականացնելու հետևանքով․ ավագանու անդամ (տեսանյութ) Բաքուն ԼՂ-ում «մշակութային ջարդ» է իրականացնում․ ջնջում են հայկական ժառանգությունը Ասել են՝ պատերազմ է սպասվում, ու գնացել են «կայֆավատ» լինելու Ավինյանի «աղբի լճերը». Սամվել Հակոբյան (տեսանյութ) Կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում․ Գագիկ Սուրենյան «Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված Արմեն Խաչատրյանը 19 տարեկան էր»․ Արամ Գևորգյան Ագրոնոմիական ֆակուլտետ ընդունվել է ընդամենը 2 հոգի Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Հուլիսի 1-ն անցել է, ինչո՞ւ չկա համաձայնեցված կանոնակարգի նախագիծը․ Yerkir.am Հայաստանը գնում է ԱՄՆ-ի հերթական անդրծովյան գաղութ դառնալու ճանապարհով

Արյուն կթափվե՞ր Երևանում, եթե չլիներ Փաշինյանի իշխանության քաղաքական աջակցությունը ԱՄՆ-ից

Արյունը քիչ է, հիմա էլ նոր պատճառ է հորինվել ՀԱՊԿ-ից դուրս գալը հիմնավորելու համար:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ հունիսի 13-ի առավոտվա դրությամբ բուժհաստատություններ է տեղափոխվել / դիմել 101 մարդ՝ բուժօգնություն ստանալու համար։ Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բոլոր տուժածները տեղափոխվել են բուժհաստատություններ։ Դրանց թվում են ինչպես բողոքի ակցիայի մասնակիցներն, այնպես էլ ոստիկաններն ու լրագրողները: Մի կողմ թողնենք, որ այնպիսի «հեղինակավոր կազմակերպություններ», ինչպիսիք են Human Rights Watch-ը կամ Amnesty International-ը, կամ «մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկները», Հայաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանատները և այլն մինչ այժմ ձայն չեն հանել Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցածի վերաբերյալ, ու անդրադառնանք Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի հետ անմիջականորեն առնչվող 2 խնդրի.

1. Ցուցարարներին ուժով ցրելու փորձ կլինե՞ր, եթե նախօրեին Երևան չայցելեր «ամերիկյան դեսանտ»՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյմս Օ՛Բրայենի գլխավորությամբ, ով Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ «ԱՄՆ վարչակազմը կշարունակի աջակցել Հայաստանի կառավարությանը»,

2. Հայաստանի անվտանգության համակարգի լուծարման գործընթացը կտեղափոխվե՞ր նոր փուլ, ինչը դրսևորվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, թե ինքը Բելառուս չի այցելի, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես նաև ավելի հստակ մատնանշեց երկիրը ՀԱՊԿ-ից դուրս բերելու ցանկությունը, եթե նույն «ամերիկյան դեսանտը», միգուցե, անձնական անվտանգության երաշխիքներ չտար ՀՀ-ում իշխող խմբի ներկայացուցիչ անձանց։

Իհարկե, իշխանությունները ամսի 12-ին կատարվածի համար մեղադրելու են Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու այլոց: Ավելին, Փաշինյանի իշխանությանն անմիջականորեն սպասարկող տեղեկատվական ռեսուրսները մի քանի օր է, ինչ սպառնում են Կաթողիկոսին, ինչպես նաև «ալիբի է ստեղծում» իշխանության համար իրավիճակի սրման և հնարավոր նոր բախումների արդյունքում զոհեր հայտնվելու դեպքում՝ հայտարարելով, որ «Կաթողիկոսն ու Բագրատ Գալստանյանն իբր սադրանքներ են նախապատրաստում, որոնց արդյունքում կարող են լինել զոհեր»:

Իհարկե, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, «օրվա կուրսով» կարող է հայտարարել, որ Երևանը տեսականորեն կարող է փոխել իր վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ, եթե, օրինակ, Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության կամ այնպիսի խոսքեր ասի, որոնք Հայաստանի ժողովրդի համար կլինեն ընդունելի, որից կարող ենք տրամաբանական եզրակացություն անել, ու Փաշինյանը փաստորեն, ՀԱՊԿ-ի նկատմամբ իր իսկ պահանջները կարող է մոռանա՝ «Հայաստանում նշել Կազմակերպության պատասխանատվության հստակ գոտին», ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանը պարզապես պատճառ է փնտրում աշխարհաքաղաքական շրջադարձի, Հայաստանի անվտանգության համակարգի լուծարման համար, ինչը հնարավորություն է բացում Բաքվի և Անկարայի համար ռազմական գործողություններ իրականացնելու Հայաստանի Հանրապետության դեմ: Ինչպես և սպասվում էր, Փաշինյանին իրականում չի անհանգստացրել «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում»…

Ի դեպ, Փաշինյանը «ճնշված է Լուկաշենկոյի»՝ Շուշիում արած հայտարարություններից, բայց արդյոք նա «ճնշված» չէ երեկվա իր այն հայտարարությունից, որ «դեռ 2018 թվականին պետք է հայտարարեր, որ Արցախը Ադրբեջանի մաս է»։ Նա չի կարծո՞ւմ, որ այս հայտարարությունն առնվազն կարելի է մեկնաբանել այնպես, որ 2018 թվականից ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի ղեկավարը, երկիր որի անվանումը սկսվում է «Հ»-ով և վերջանում է «այաստան»-ով, իրապես նախապատրաստում էր Ղարաբաղ անկումը:

Ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ աշխարհաքաղաքական շրջադարձի արագացումը, ՀՀ անվտանգության համակարգի քայքայման արագացումը և Երևանում թափված արյունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Օ’Բրայենի մակարդակով աջակցություն հայտնեց Փաշինյանին։ Այդ իսկ պատճառով հարցն օրինաչափ է՝ արյուն կթափվե՞ր Երևանում, եթե չլիներ Փաշինյանի կառավարության քաղաքական աջակցությունը ԱՄՆ-ից:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan