Քո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն Քոչարյան Կյանքից հեռացել է Հովհաննես Հարությունյանը Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ
21
Թշնամին ապատեղեկատվություն է տարածել «Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ չպետք է լինեն։ Այն պետք է փոխվի»,– Հաջիև Ավերակների վերածված Մանկական երկաթուղին․ ՄՀ ավագանու անդամն անդրադարձել է խնդրին (տեսանյութ) Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Մանրամասներ Սևանի ավագանու անդամի սպանության դեպքից Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Աբովյանի ոստիկանապետն է կրակահերթ արձակել, 2-րդ կարգի հաշմանդամին ավտոմատի խզակոթով հարվածել. ահազանգ․ Armlur.am Թշնամին ապատեղեկատվություն է տարածել Քո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն Քոչարյան «Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ չպետք է լինեն։ Այն պետք է փոխվի»,– Հաջիև Էթնիկ զտումների անխուսափելիությունը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կյանքից հեռացել է Հովհաննես Հարությունյանը Ավերակների վերածված Մանկական երկաթուղին․ ՄՀ ավագանու անդամն անդրադարձել է խնդրին (տեսանյութ) Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ) Օկուպացված Քարվաճառում ականներ են պայթել Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք. «Փաստ» Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին․ Տիգրան Աբրահամյան Oտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն Ագրարային համալսարանի վիճակը ողբերգական է ԵՄ դեսպանին էին փոխանցել քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը․ դեսպանը ոստիկանություն է դիմել Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել 7 վտանգավոր բան, որ կատարվեց մեկ օրում. «Կարճ ասած» (տեսանյութ) Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ Ողջ աշխարհում տեղի է ունեցել բանկերի ու ավիաընկերությունների աշխատանքի խափանում Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Հրազդանի կիրճում մեքենաներ են վնասվում քաղաքապետարանի ասֆալտապատում-փոսալցում չիրականացնելու հետևանքով․ ավագանու անդամ (տեսանյութ) Բաքուն ԼՂ-ում «մշակութային ջարդ» է իրականացնում․ ջնջում են հայկական ժառանգությունը Ասել են՝ պատերազմ է սպասվում, ու գնացել են «կայֆավատ» լինելու

Առաջ գրեչկա էիք ուտում, իսկ հիմա՝ երևի սև իկրա. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Բազմիցս ասել ենք, որ Նիկոլ Փաշինյանն այժմ դիմադրում է հեռանալուն և առաջին հերթին իր անվտանգությունից ելնելով․ մոտավորապես հասկանում է՝ դատվելու է։ Ազգային ժողովը համարյա ամբողջությամբ ՔՊ-ականներից է կազմված, ոչ միայն պատգամավորները, այլև աշխատակիցները մեծամասամբ իշխանականներն են։ Ազգային ժողովում կառավարության կողքի շարքերում ՔՊ-ականներ են նստում, Աժ նիստերի դահլիճ մտնելու համար պատգամավորները բազմակի ստուգում են անցնում, այնքան, որ անգամ մանրադրամ չեն կարողանում մոտները պահել, որ չծնգա ստուգող սարքը։ Բայց նույնիսկ էդ ստուգման պարագայում Նիկոլ Փաշինյանը վախենում է խորհրդարան գնալ, անգամ ՔՊ-ականների հարևանությամբ նստելուց։ Անգամ նրանց է կասկածում։ Տեսաք երևի, թե ոնց էր Փաշինյանի ախռանան աթոռը, սեղանը, դրանց տակ ստուգում մանրակրկիտ։ Սենց բան, երբևէ չի եղել, որևէ ղեկավարի ժամանակ, անգամ հոկտեմբեր 27-ից հետո, սենց բաներ չեն արել։ Փաշինյանն անգամ Ալեն Սիմոնյանին, մյուս թիմակիցներին է կասկածում։ Եվ ուրեմն, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանութունից զրկվելու հարցում առաջինը մտածում է իր անձնապես անվտանգության մասին, ապա ՔՊ-ականները, իմ կարծիքով ավելի շատ՝ իրենց դիզած փողերի անվտանգության մասին։ Ատամներով իշխանությունը պահելու միակ մոտիվացիան նրանց մոտ, իմ համոզմունքով, փողն է։

Հայաստանի հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար (որը ստացել է ասֆալտի նախարար անունը) Գնել Սանոսյանի ընտանիքը դղյակ է կառուցում 230 հազար դոլարի չհիմնավորված արժեքով։ Ինչու չհիմնավորված, որովհետև հիմնավորողը ինքն է եղել, տվել է կասկածելի հիմնավորում, ու դատախազությունը, հակակոռուպցիոնը, էն մյուս դեպքերում որ արժանահավատ չեն համարել, այս դեպքում՝ արժանահավատ են համարել, ըստ երևույթին։ Գնել Սանոսյանին հարցնում էին, թե ո՞րտեղից ձեզ 230 հազար դոլար գումար՝ դղյակ սարքելու համար, ասում էր՝ եղբայրներս են խոպանում աշխատում, չեք ուզո՞ւմ։ Ավելացնում է՝ հլը էդ մեկով չենք բավարարվի, էլի կսարքենք, մնում է ասի՝ ձեր ինադու, ժողովրդի ինադու։ «Հետքն» ուսումնասիրում են եղբոր աշխատածը ու պարզում, որ հազիվ դա կազմել է մի 20 հազար դոլարի կարգի գումար։ Հիմա հարցը մնում է օդում կախված՝ մինչև հեղափոխությունը կոոպերատիվ համալսարանում դասախոս աշխատած Գնել Սանոսյանի ընտանիքին որտեղից էդքան գումար դղյակ կառուցելու համար և արդյո՞ք նրանք կկառուցեին 230 հազար դոլարանոց տուն, եթե Սանոսյանը չլիներ աշխարհում մենաարագը քանդվող ասֆալտի նախարարը։ Այս հարցը, բնականաբար, հիմա պատասխան չի ստանա։ Ինչպես որ պատասխան չստացավ հարցը, թե Սուրեն Պապիկյանը ինչպես էժան գնով էլիտար թաղամասում տուն գնեց ու ինչ փողերով։ Նիկոլն արդարացրեց, թե՝ դե երիտասարդ ընտանիք է, չե՞ք ուզում։ Բան չասի, թող ունենան, բայց նրանք հո գիտեն, որ իշխանությունից հեռանալու դեպքում Սանոսյանն էլ, Պապիկյանն էլ, Ալենն էլ, Արարատն էլ իրենց դղյակների համար պետք է երկար-բարակ բացատրություն տան։ Սանոսյան Գնելը կուզենա, չէ՞, որ իշխանափոխություն չլինի մի քանի տարի, որ կարողանա դղյակը հանել գլուխ ու գոնե վայելել մի քանի տարի։ 

Այսօր կարդացինք, որ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի տղան արդեն բաժնի պետ է պետական հիմնարկում, աշխատավարձն արդեն ավելացել է միլիոնով։ Կարդացինք, որ Հայկ Կոնջորյանի կնոջ տարեկան աշխատավարձը 21 թվին 6.8 միլիոն դրամ էր, 2023-ին՝ արդեն 10.5 միլիոն դրամ։ Կարդացինք, որ ԿԸՀ նախագահը մի տարում 4 գույք է նվիրատվություն ստացել։ Մինչ ԿԸՀ նախագահ լինելը, ու Վահագ Հովակիմյանի՝ սովորական, առանց կրթության լրագրող լինելը, ոչ մեկ անգամ մի շիշ վիսկի չէր նվիրում, հիմա պարզվում ա՝ միանգամից 4 գույք նվեր ստացող ազնվագույն չինովնիկ ա դարձել։ Բա իրենք կուզենա՞ն իշխանափոխություն, իհարկե ոչ։ Ոչ միայն չեն ուզենա, այլ ամեն ինչ կանեն, որ չլինի․ դրա համար, որ պետք լինի, Կոնջորյանը մի 8 անգամ էլ ճամբարափոխ կլինի, ցանկացած հանձնարարույթուն պատրաստ է կատարել, որ սա չպակասի։ Կենտրոնական ընտրական հանձնաժղովի նախագահն ամեն ինչ կանի չէ՞, որ Նիկոլը մնա, որ հաջորդ տարի 4 տունը դառնա 8 տուն։ Նիկոլի թերթում էր աշխատում կոպեկներով, իսկ հիմա տարեկան եկամտում հայտարարգրել է 38 մլն դրամ։ Չէ, չէ, ազնիվ ա ամեն բան, բա Արցախ հանձնած իշխանության ներկայացուցիչը, եթե չի պատժվում, ուրեմն, մարսելուց հետո մեծ փող է դիզելու։

Կարդացինք, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի աշխատավարձը տարեկան կազմում է 22․5 մլն դրամ։ Պետությունից ամեն տարի ստանում է մոտ 58 հազար դոլար աշխատավարձ։ 2018 թվականին ստանում էր տարեկան ընդամենը 680 հազար դրամ, այսինքն՝ նպաստառուի մակարդակի, հիմա՝ 22,5 մլն դրամ, էնքան շատ, որ դժվար կարողանաք առանց կալկուլյատրի հաշվել, թե քանի անգամ է աճել։ Նա եկել է ժողովրդի համար, էն փայտը ձեռքին եկել է ժողովրդի վիճակը թեթևացնելու, ժողովուրդը էլ ավելի խրված է աղքատության մեջ, սա տարին մենակ մի լավ բնակարանի փող աշխատավարձ է ստանում։ Մամուլը գրում է, որ զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ ազատման դիմում են գրում, քանի որ առավոտից իրիկուն ծանրաբեռնված աշխատում են, էն էլ մշտական հավաքների պայմաններում ու ստանում են 108 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ տարեկան 1 մլն 200 հազար դրամ։ Արայիկ Հարությունյանը, որ բանակում չի ծառայել, 22,5 միլիոն է ստանում։ Արայիկ Հարությունյանը կուզենա՞ իշխանափոխություն․ բնականաբար՝ ոչ, իսկ վայենկոմատի աշխատողները կուզենա՞ն։ Բնականաբար՝ այո։ Արայիկ Հարությունյանենք, սակայն, մի քանի հոգի են, իսկ վայենկոմատներում աշխատողները՝ հազարներ։

Է՛ս են պաշտպանում սրանք։ Ընդամենը մի քանի օր առաջ կարճվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի վերաբերյալ կոռուպցիոն գործը։ Ինչի՞ կարճվեց։ Անմե՞ղ էր։ Իհարկե՝ ոչ։ Զղջացել էր։ Նրա հետ միասին կարճվեց քրգործը էկոնոմիկայի նախարարության մի քանի աշխատողների վերաբերյալ։ Նրանք էլ էին ընդունել մեղքը և զղջացել։ 240 միլիոնի կարգի հափշտակություն-խարդախություն էին արել։ Հարյուրավոր միլիոնների խարդախության գործով անցնողին ասում են լավ գնա, ազատ ես, քո տեգրը ԱԺ նախագահ ա, կառավարական ամառանոցներում է ապրում։ Այսինքն, եթե կոռուպցիոն գործով ես անցնում, բայց ՔՊ-ական ես, ՔՊ-ականների քույր-եղբայր-զոքանչ կամ փեսա, հանցանքը դառնում է օրենքի թեթև խախտում՝ չիմացությամբ։ Քա՞նի ՔՊ-ական կա կալանքի տակ․ դժվար էլ գտնեք։ Իսկ քա՞նի կոռուպցիոն գործ կա մեր երկրում՝ բազմաթիվ։ Բացում ես ազգային վիճակագրական կոմիտեի կայքը, եթե 2007 թվականին գրանցվել է մեր երկրում 252 կոռուպցիոն հանցագործություն, 2023 թվականին՝ 1404։ Կրկնում եմ՝ էն ժամանակ 252, հիմա՝ 1404։ Հիմա դրանց քա՞նիսն են ՔՊ-ական ու կարճվելու ելքով։ Հիմա Ալեն Սիմոնյանն ու այլ ՔՊ-ականներ կարո՞ղ են մտավխություն ունենալ, որ իշխանափոխությունից հետո գործերը կվերաբացվեն։ Իհարկե կունենան։ Ու դա ստիպում է կառչել աթոռներին։

Սուրեն Պապիկյանը հարյուր հազար դոլարի կարգի գումար է նվիրատվություն ստանում, չես իմանում որտեղի՞ց, ումից է։ Պատմության դասատու, այ էս Պապիկյանին, ոչ մեկ նվիրատվություն չէր անի, չէ՞ 100 հազար դոլարի, բայց Պաշտպանության նախարար Պապիկյանին, որի իշխանավոր լինելու ժամանակ, կորցրել ենք հազարավոր զինվորներ ու հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր, նվիրատվություն են արել, կարող ենք ենթադրել որտեղից։ Պաշտպանության նախարարի կինն էլ նվիրատվություն է ստանում մի 25 հազար դոլարի կարգի ու չի էլ հայտարարագրում։ Բա կուզենա՞ն նրանք իշխանափոխություն։

Ձեզ մոտ հարց կառաջանա՝ բայց եթե էս մարդիկ սենց աստղաբաշխական տեմպերով հարստանում են, տներ են առնում, բարեկամները կոռուպցիայի ու թալանի մեջ բռնվում են և այլն, դա կողքի վրա դրված փող չէ, չէ՞, դա մարդկանց հաշվին է, պետության հաշվին է։ Բա ի՞նչ է լինում էդ մարդկանց հետ։ Ի՞նչ պետք է լինի, հայտնվում էն էն մարդու օրին, որոնք ՔՊ-ականները նկարել ու ծաղրում էին, որը տնանկ էր ու արտաքնապես նմանություն ուներ Բագրատ սրբազանին։ Կարծում են բոլորդ էլ տեսել եք նրա լուսանկարը։ Սրանք խոստացել են ծայրահեղ աղքատության վերացում, մարդկանց դարձրել են ծայրահեղ աղքատ ու վրան ծիծաղում են։ Երեկ ինձ ֆեյսբուքով արցախցի կին էր գրել, որը 3 երեխայի հետ մի շաբաթից հայտնվելու է դրսում, քանի որ ամուսինը զոհված է, տունը Նիկոլը հանձնել է, ապրելու գումար չունի։ Վաղը եթե նրանց օգնող չլինի, հայտնվելու են դրսում, ու ՔՊ-ականները, որոնց պատճառով է էդ ամենը եղել, փողոցում քնող մորն ու երեք երեխային նկարեն ու կղժան նրանց վրա։ Ինչքա՜ն պետք է իշխանության անդամը բարոյականությունը կորցնի, որ մարդուն հասցնի կներեք արտահայտությանս, բոմժի կարգավիճակի ու ղժա նրա վրա իր լրատվամնիջոցներով։     

Բացեք ՔՊ-ականների հայտարարագրերը, նայեք ՔՊ-ականների հագուկապը հեղափոխությունից առաջ ու հիմա, անճանաչելի փոխվել են։ Տեսեք, թե նրանք ումից ինչ են դարձել և նաև տեսնում եք, թե ինչ են դարձրել քաղաքացիներին։

Կարճ ասած՝ սա Հայաստանի այսօրվա վիճակն է, այսօրվա Հայաստնն է այս մարդը, որը դարձել է տնանկ, բախտի քմահաճույքին մատնված։ Ու այսօրվա Հայաստանն են այն աղքատ ու սովածները, որ դարձել են միլիոնատեր, որոշները՝ դոլարային, բայց մնացել են նույն սովածն ու աղքատը, բայց արդեն՝ հոգեբանությամբ։ Դուք՝ ժողովուրդ ջան, դուրս եք եկել պայքարի հայրենիքը չկորցնելու համար․ իսկ իրենց հայրենիքը ես չգիտեմ՝ կա՞ ու եթե կա՝ որն է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan