Պետք է ելնենք նրանից, որ մենք պատերազմում պարտվել ենք. սրանից չես կարող փախնել (տեսանյութ) Փաշինյանն ու ԱՄՆ-ը պատրաստում են նոր «կապիտուլյացիոն հոկտեմբերի 6», բայց արդեն Հայաստանի համար (տեսանյութ) Փաշինյանը Սաութգեյթի պես «հարիֆ» չէ․ ինչպես հեռացնել Նիկոլին մեր պետության վրայից
18
Փաշինյանն ու իր աջակիցները հասան այն բանին, որ Ռուսաստանը հրաժարվում է հայկական գյուղմթերքից Հրապարակվել է Թրամփի դեմ մահափորձի տեսավերլուծությունը Տոյվո Կլաարը թողնում է պաշտոնը, հայտնի է նրան փոխարինողը Լոնդոն է մեկնել նաև Իլհամ Ալիևը Շնորհավորում ենք՝ դուք շահել եք «երջանիկ երևանցի» մրցանակ Երկիրը թողել են անտեր. Փաշինյանը, ծանր աշխատանքից հետո, մեկնել է արձակուրդ. «Հրապարակ» Երկրաշարժ Վրաստանի՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ. այն զգացվել է Հայաստանի մարզերում ու Երեւանում «Սա հերթական քաղաքական շոուն է, արդեն՝ ԲԴԽ մասնակցությամբ». Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Փաշինյանի հետ ինքնաթիռում տասնյակ ՔՊ-ականներ և թիկնապահներ են եղել․ ո՞վ է վճարել նրանց համար ԱՄՆ-ն 16 մլն դոլար է հատկացրել մարդկանց հոշոտող ոստիկանությանը Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու իր աջակիցները հասան այն բանին, որ Ռուսաստանը հրաժարվում է հայկական գյուղմթերքից Նախորդ զիջումները փորձաշրջան էին, զիջումները նոր են սկսում․ «Կարճ ասած» (տեսանյութ) Հրապարակվել է Թրամփի դեմ մահափորձի տեսավերլուծությունը Քանի որ Փաշինյանը դավաճանություն է արել, ուստի ցանկացած իր դեմ հանդես եկողին ողջունում եմ Քաղաքային իշխանությունը պարտավոր է զգոն և աչալուրջ լինել ՌԴ 95 զինծառայող վերադարձել է ուկրաինական գերությունից Իշխանությունը փուռն է տալիս իրեն ծառայություն մատուցածներին. Երվանդ Վարոսյան (տեսանյութ) Պետք է ելնենք նրանից, որ մենք պատերազմում պարտվել ենք. սրանից չես կարող փախնել (տեսանյութ) Փաշինյանն ու ԱՄՆ-ը պատրաստում են նոր «կապիտուլյացիոն հոկտեմբերի 6», բայց արդեն Հայաստանի համար (տեսանյութ) Տոյվո Կլաարը թողնում է պաշտոնը, հայտնի է նրան փոխարինողը ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են 18+․ TikTok-ի օգտատերերը Փաշինյանի էջում նոր տեսանյութի տակ հայհոյանքներ են «ձոնում». Տեսանյութ Երկուսի համար էլ իրենց աթոռն ու պաշտոնն ավելի կարևոր են իրենց հայրենիքի ճակատագրից․ քաղաքագե Արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով. մանրամասներ Փաշինյանը Սաութգեյթի պես «հարիֆ» չէ․ ինչպես հեռացնել Նիկոլին մեր պետության վրայից Լոնդոն է մեկնել նաև Իլհամ Ալիևը Սա իշխանության անլրջության, անպատասխանատվության, անգործության, արկածախնդրության լավագույն ցուցիչն է․ պատգամավոր Արձագանքելով Զարիֆի գրքում նշված հանգամանքներին Շնորհավորում ենք՝ դուք շահել եք «երջանիկ երևանցի» մրցանակ 2022թ.֊ի մայիս ամսին փլուզվեց ու արդեն 2 տարի է այս ճանապարհը չի նորոգվում, չի կառուցվում, չի ընդլայնվում Սա իշխանության անլրջության, անպատասխանատվության, անգործության, արկածախնդրության լավագույն ցուցիչն է․ պատգամավոր Շիրակի փողոցում կտրել են ջուրը և ծառերն արդեն չորացման շեմին են (տեսանյութ) Ոչ ռուսական «սապոգից» են ազատվել, ոչ էլ շրջադարձ են կատարել դեպի Եվրոպա. Գևորգ Ղուկասյան (տեսանյութ) ԱԺ աշխատակազմի ծառայողները այս ամիս 2-րդ անգամ են պարգևատրվում Երկիրը թողել են անտեր. Փաշինյանը, ծանր աշխատանքից հետո, մեկնել է արձակուրդ. «Հրապարակ» Միլլերի ասածը ՀՀ-ին պարտադրվող նոր ծանր զիջումների մասին է․ Բորիս Մուրազի Ինչու է «Կիպրական ավիաուղիները» հեռացել հայկական ավիաշուկայից Երկրաշարժ Վրաստանի՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ. այն զգացվել է Հայաստանի մարզերում ու Երեւանում ԱՄՆ-ն ՀՀ-ին ստիպում է միջանցք տրամադրել․ Ստեփան Դանիելյան Նիկոլը «դուխ» է տվել հավատարիմներին

Տարիների իրենց ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մի առիթով նկատել է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը թշնամի է համարում Արցախը, Սփյուռքը, Հայ առաքելական եկեղեցին: Սկզբունքորեն դժվար է չհամաձայնել սրբազանի հետ: Մի վերապահումով՝ այս իշխանությունը ատում է նաև Հայաստանն ու հայերին ընդհանրապես: Դրա վկայությունն են նրանց ամենօրյա քայլերը, որոնք ուղղված են Հայաստանը թուլացնելուն, հայ ժողովրդի իմունիտետը զրոյացնելուն, նաև այն բոլոր արհամարհական արտահայտությունները, որ նրանք անում են իրենց ընդդիմացող հայ ժողովրդի հասցեին:

Այն, որ Փաշինյանն ատում է Արցախն ու արցախցիներին, նորություն չէ: Բայց հարցը նույնիսկ դա չէ, այլ դրա հետևանքները, այն է՝ նա մեծ հաճույքով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Երեկ նույնիսկ նշեց, թե իր մեղքն այն է, որ դա ավելի շուտ չի հայտարարել: Այնինչ, այս առումով ևս նրա դիրքորոշումը նորություն չէ. իրականում նա շատ վաղուց էր Արցախը հայտարարում ադրբեջանական և դրա մասին հրապարակավ արտահայտվում: Ահավասիկ մի նման նմուշ անցյալից, մասնավորապես, 1999 թվականից: Դեռևս թերթի խմբագիր Փաշինյանը հայտարարում էր, որ Ղարաբաղը ադրբեջանական է, իսկ ղարաբաղցիներն էլ Հայաստանում կարող են միայն փախստական համարվել:

Բայց վերադառնանք Շիրակի թեմի առաջնորդի տեսակետի հետ մեր փոքրիկ «վերապահմանը», այն է՝ Փաշինյանը և նրա շուրջ հավաքվածները ատում են ոչ միայն Արցախը, նրանք ատում են Հայաստանը, հայերին: Նրանք ոչ միայն Արցախը, Եկեղեցին կամ Սփյուռքն են թշնամի համարում ու ատում, այլև թշնամաբար են տրամադրված ամենայն հայկականի, ազգայինի հանդեպ: Ամեն հայկական, ազգային բան նրանց համար կա՛մ ծաղրի առարկա է, կա՛մ թունոտ թիրախավորումների, կա՛մ ուղղակի ոչնչացման: Ու հետևողականորեն ոչնչացնում են՝ լինի դա բանակ, կրթական համակարգ, արժեհամակարգ, պատմություն, երգ-երաժշտություն, բնակավայր, երկրամաս, մարդ, մասնագիտական խումբ:

Ու նկատենք. նրանք դա չեն էլ թաքցրել: Նրանք դա ցույց էին տալիս: Կհիշեք, նախաթավիշային ժամանակներում, մասնավորապես, 2010-2018-ի միջակայքում օտարերկրյա փողերով անցկացվող այն ակցիաները, որոնց ակտիվիստների պլակատներին գրված էր. «Ո՛չ ազգ, ո՛չ բանակ, ո՛չ պետություն, ո՛չ ընտանիք...»: Հենց նրանք էլ եկան իշխանության 2018-ին, ու 6 տարի անց ունենք ողնաշարը ջարդած բանակ, կանգնած ենք պետության կորստի շեմին, ընտանեկան, ազգային արժեքները ոտնահարվում են ամենօրյա ռեժիմով: Այ, այս հարցում նրանք սկզբունքային են՝ իրենց տարիների ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan