Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն
21
«Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում (ուղիղ) Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի. Իգոր Տիտով Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը. Ուղիղ «Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին» Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է նոր քննության Պատերազմ Արցախում
«Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը Ծառատունկին զուգահեռ խոչընդոտում են ծառերի բիզնեսին. Արմեն Քոչարյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Փաշինյանն ուզում է Ալիևի հագով Սահմանադրություն գրել. Քրիստինե Վարդանյան Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Արցախի էջը եկեղեցու համար փակված չէ. Արշակ Սրբազան Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Ճիվաղների դավադրությունը… Արթուր Խաչատրյան Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել Երեւան. Սուրբ Հարության ավանդական կանթեղներով երթը դեպի Հանրապետության հրապարակ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը Հանձին Փաշինյանի՝ ունենք ադրբեջանական գործիչ Ռասուլզադե. Հրանտ Բագրատյան Ջահերով երթի վերաբերյալ իրազեկման ակցիա՝ Ծիծեռնակաբերդում Հաջորդ իշխանության հայտը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում (ուղիղ) Ֆոտոցուցահանդես՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը և Արցախից բռնագաղթին՝ էթնիկ զտմանը Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի. Իգոր Տիտով Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ» Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կիրանցում ցուցարարներին ջարդող քրեական ոստիկանության պետին Փաշինյանը պարգևատրել է Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը (տեսանյութ) «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը. Ուղիղ ՊՆ հերթական հերքումը ՔՊ-ն որոշել է, որ պետք է մասնակցեն Գյումրու ավագանու հաջորդ նիստերին Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի խայտռակությունը Գարիկ Գալեյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ

Պարզվում է՝ ՔՊ-ի «ուսապարկ» ու «համր» պատգամավորները նույնիսկ խոսել գիտեն

Երեկ ԱԺ-ում հանրությունը  ականատես եղավ, թե ինչպես էին խոսում նախկինում չխոսկան ՔՊ-ական պատգամավորները:

Դրանիցից մեկը անհայտ Լիլիթ Ստեփանյանն էր, ով երեք տարի չէր խոսել, բայց երեկ խոսեց, այն էլ ինչպես. «...շարժումը առաջնորդում է ինչ-որ հոգևորական, բայց շարժման մասնակիցների մեծ մասը հեթանոսներ են...»,- ասաց  ՔՊ-ական նախկինում համր ձևացած պատգամավորուհին:

Պարզվում է, նա այդ մտքին է հանգել,  երբ տեսել է, թե ինչպես են շարժման մասնակիցները Աստղիկ և Անահիտ անունները շատ  օգտագործում:

Իսկապես, ամո՛թ շարժման մասնակիցներին, ովքեր վիրավորել են Լիլիթ Ստեփանյանի զգացմունքները, ով ցանկացել էր տեսնել շարժման մեջ քրիստոնեական անուններ, սակայն նկատել է, որ մեծամասնությունը մնացել է հեթանոս:

Տիկին Ստեփանյանը նաև վիրավորված է շարժման այն անդամներից, ովքեր իշխանությանը պիտակավորում  են «դավաճան», «թուրք»,  «այլանդակ» ձևակերպումներով: Տիկին Ստեփանյանը այստեղ էլ է նեղված, քանի որ գիտի, որ «...իշխանությունն օր ու գիշեր միայն ժողովուրդի շահերով է տոգորված...»:

Մենք փորձեցինք հասկանալ, թե այս «համր» պատգամավորուհին է՛լ երբ է խոսել, պարզվեց՝ խոսել է երեք տարի առաջ, նշելով, որ այս իշխանությունը խնամի-ծանոթ-բարեկամ ակտիվորեն աշխատեցնում է, քանի որ իրենք էլ են ՀՀ քաղաքացի, և... ի՜նչ վատ բան կա դրա մեջ:   «Օրինակ իմ շատ բարեկամներ 2018-ից հետո նույնպես տարբեր պաշտոններ են զբաղեցնում, դրա մեջ ի՞նչ վատ բան կա»,- զարմացած ասում էր տիկինը՝ լրագրողի այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այն փաստին, որ Սասուն Միքաելյանի դուստրը տարբեր պետական պաշտոններ է զբաղեցնում:

Լիլիթ Ստեփանյանը հավանաբար չէր լսել Փաշինյանի այն ճառերը 2018-ին, որտեղ նա մեղադրում էր նախկիններին ԽԾԲ-ները պետական համակարգում լայնորեն օգտագործելու մեջ:

Լիլիթ Ստեփանյանը Փաշինյանի այն «ռեզերվից է», ով պատրաստ է ցանկացած բան արդարացնել:

Հավանաբար այսօր եկել է այդ պահը, որ բոլոր «համր»  ՔՊ-ական պատգամավորները պիտի խոսեն, որպեսզի շեֆը չմտածի, որ իրեն կարող են քցել: Հենց դրա համար էլ երեկ  խոսեց տիկին պատգամավորուհին, նույնիսկ հիշելով, որ շարժման ներկայացուցիչները շատ են  օգտագործում հեթանոսական Աստղիկ և Անահիտ անունները:

Ա՛յ, ա՛յ, ա՛յ, կասեր դասականը: Փաստորեն ի՜նչ ծանր վիճակում է հայտնվել Փաշինյանը, որ ստիպված սկսել է օգտագործել իր վերջին «ռեզերվը»:

Բայց արդյոք այդ «ռեզերվը» կփրկի շեֆին, ով նույնիսկ սկսել է կրկին հեծանիվ վարել, որ գոնե մի քանի տասնյակ մարդկանց մեջ կարողանա նկարվել, ցույց տալու համար, որ կա մի «ժողովուրդ», որ դեռ իրեն սիրում է:

Դրա համար Փաշինյանին պետք էր ոչ թե իր ԱԺ «ռեզերվն» օգտագործել, այլ տարբեր գյուղական շրջաններից և սարերի վրայից այնպիսի մարդկանց հավաքել, որ 2018-ից հետո ոչ հեռուստացույց էին դիտել, ոչ էլ լուրեր էին կարդացել:

Այդպիսի մարդիկ այսօրվա Փաշինյանին ավելի շատ օգուտ կտային, քան այսպիսի «ռեզերվայինները», որոնց իրական դեմքից արհեստական և կեղծ մտքեր են հնչում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan