Տրանսպորտի ուղեվարձը նորից 100 դրամ դարձնելու նախաձեռնություն. ստորագրել է 17 հազար երևանցի (տեսանյութ) Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին Գյումրու ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ
16
«Գյումրեցին հստակ գիտի, որ պիտի միանանք, որ փոխենք»,- Կարեն Սիմոնյան Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛, գյումրեցիներին ներկայացի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի նախընտրական հավաքը Գյումրիում (ուղիղ) «Մայր Հայաստան»-ի հոլովակը՝ նվիրված Գյումրիին․ Գյումրին Սեր է Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ուզում են արագ տեմպերով Հայաստանը Սիրիա դարձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Գյումրեցին հստակ գիտի, որ պիտի միանանք, որ փոխենք»,- Կարեն Սիմոնյան 10.000 մարդ ապրում է տնակում, իսկ ասում են՝ փակել ենք աղետի գոտու էջը. Գյումրիի ավագանու թեկնածու (տեսանյութ) Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛, գյումրեցիներին ներկայացի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը նաև ներկա է Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքին (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի նախընտրական հավաքը Գյումրիում (ուղիղ) Տրանսպորտի ուղեվարձը նորից 100 դրամ դարձնելու նախաձեռնություն. ստորագրել է 17 հազար երևանցի (տեսանյութ) Գյումրիի էմանսիպացիան, կրոնական համայնքները․ քննարկում (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի հոլովակը՝ նվիրված Գյումրիին․ Գյումրին Սեր է Ժողովուրդ, կռիվը ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի համար է. Գյումրիի մոտ նոր Ջարդի ձորեր չեն լինելու. Ռուբեն Մխիթարյան Թրամփը կարգադրել է լուծարել «Ամերիկայի ձայնը», «Ազատություն» ռադիոկայանը և ևս 7 գործակալություն․ NYTimes Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Միջազգային դատական հայցերից փոխադարձաբար հրաժարվելով՝ Ադրբեջանը մեկ հիմնական նպատակ է հետապնդում․ Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ալիևի տեղապահը ժողովրդին շանտաժի է ենթարկում. Աննա Գրիգորյան «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Շատ մտահոգ եմ քաղաքիս ու երկրիս ներկա իրավիճակով, օր առաջ պետք է ուղղել այն սխալը, որը կատարել ենք 2018-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին․ հայտարարություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ցավը մենք՝ գյումրեցիներս, շատ լավ ենք հասկանում․ Դերենիկ Մալխասյան (լուսանկար) Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Մեկ փորձից գուշակեք, թե ո՞վ է 750 միլիոն դոլար «ներարկել» «խաղաղասեր» Փաշինյանի իշխանությանը Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մասնակցության մասին որոշումս էլ, դաշինքի ընտրությունն էլ պայմանավորված են մեկ գործոնով՝ քաղաքս տեսնել բարելավված ու զարգացած Գյումրու ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ Արդյունավետ համագործակցություն, որը ստեղծեց բաց հարթակ գյումրեցի կանանց զարգացման, տեղեկացվածության և փորձի փոխանակման համար (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ծննդատուն է տեղափոխվել 40 օրական տղայի մարմին Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ» Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ» «Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ»․ ԱԱԾ

Ի՞նչ կապ ունեն հանցագործությունների շատացման հետ էկրանի մարդիկ. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «2023 թվականին գրանցվել է Հայաստանի պատմության մեջ ամենաշատ հանցագործությունների թիվը․ ուղղակի աննախադեպ է՝ 40 հազար 666 հանցագործության դեպք։ Որպեսզի պատկերացնեք չափը, ասեմ, որ 2018 թվականին գրանցվել է 24 հազար 678 հանցագործություն։ Այսինքն, այս իշխանության օրոք հանցագործություններն աճել են գրեթե կրկնակի։ Բայց այս տարի նոր ռեկորդներ են սահմանում։ Տարվա առաջին 4 ամիսներին ծանր հանցագործության 1852 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա 1 714-ի համեմատ։ Առանձնապես ծանր հանցագործությունները ևս աճել են՝ նախորդ տարվա 765-ի փոխարեն դառնալով 787։ 

Ինչո՞ւ են էսքան շատ։ Ինչո՞ւ են մեր երկրում հանցագործությունները շատացել։ Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ էկրանի նկարի ֆորմով մարդիկ։ Այս մարդիկ երեքն էլ ներքին գործերի նախարարության պաշտոնյաներ են, ղեկավարում են հսկայական բաժիններ։ Ավելացնեմ, որ անզեն աչքով իսկ նկատելի է, որ վերջին օրերին իրավական գնահատականի արժանի արարքներ են կատարում, ապօրինություներ։ Գնահատականը ես չտամ, հույս ունեմ, որ ամեն ինչ իր հերթին կլինի։

Այս լուսանկարը վերցրել եմ Բաղրամյան փողոցում հավաքների վայրից, որտեղ կան հազարավոր ոստիկաններ։ Մեջտեղի մարդը ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալն է, ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ Սաղ ոստիկաններին հավաքել-տարել-լցրել է Բաղրամյան փողոց, իսկ զուգահեռ երկրում հանցագործությունները կրկնապատկվում են։ Նրանք գնում են հասարակական կարգ պահելու, այսպես ասած․ մի քանի տասնյակ հազար մասնակցում է միտինգի, հասարակական կարգը չի խախտվում, բայց քանի դեռ բողոքի ելածներն ուզում են երկիրը ազատել էս իշխանությունից, ոստիկանները խոչընդոտում են, երկրում հանցավորությունն աճում է կրկնակի։ Ինչո՞ւ են հանցագործությունները շատացել, կարող է՞ հենց նրա համար, որ ոստիկանների ուշքումիտքը միտինգներն են։ Պարզվում ա բոլոր մարզային ոստիկանապետերը կամ լավ, դրանց մի մեծ մասը, ոստիկանական խմբերը Երևանում են, իշխանույանն են պաշտպանում, փշալար են փռում, իսկ հացնավորությունը երկրում եռում է։ Խուլիգանությունը մեր երկրում աճել է դարձյալ՝ նախորդ տարվա սկզբի ամիսների 167-ից 206 է դարձել, շուրջ 40-ով։ Կարող է՞․ մտածում եմ , էս 40-ը էն 40 կարմիր բերետներն են, որ բոլորը միասին մի պատգամավորի վրա էին լցվել։ Էն էլ չէ, պարզվում է քրգործ չկա։

ՀՀ ոստիկանապետը առավոտից իրիկուն Բագրատ սրբազանի հետևից ման է գալիս, իսկ վիճկոմիտեն հաշվարկում է հանցագործությունների կտրուկ աճը։ Գինու փառատոն էին անում, ոստիկանները առանց հսկելու գնացել էին միտինգի, մոռանալով, որ տակառներով գինի է լցված ու գինին շառ է։ Հետո հայտարարվեց, որ այդ վայրում եղել է երկու անձի դանակահարության դեպք, որից մեկը մահացել է։ Ոստիկանապետը խաղաղ ցույց էր ցրում մի քանի մետր հեռավորության վրա։ Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ամբողջ ոստիկանները պատգամավորներին էին քաշքշում Բաղրամյան փողոցում, մի խաչմերուկ ներքև՝ Մաշտոցի պողոտայհում, գիշերը ժամը 1-ին՝ նույն պահին, մի խումբ անձինք իրար դանակահարում էին։

Ստացվում է, թող իրար ինչ ուզում են անեն, մենակ քաղաքական թեմա չլինի։ Ուշադրություն դարձրեք, թե երբ են մեր երկրում հանցագործությունները կտրուկ աճել՝ 2021 թվականից սկսած, երբ ամեն տարի եղել են բողոքի ցույցեր, և ոստիկանությունը ամբողջ ուժերը կենտրոնացրել է ակցիաների վրա, իրավապահ ոլորտում տիրել է բարդակ։

2007 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման վերջին տարում, մեր երկրում գիտե՞ք քանի հանցագործություն է գրանցվել՝ 8428։ Հիմա՝ 40 հազար։ Ինչո՞ւ էր էն ժամանակ էդքան քիչ։ Որովհետև, ամեն մեկն իր գործն էր անում։

Ո՞վ է էկրանի աջ կողմի ոստիկանը, որ մե՛կ ոստիկանական համազգեստ է հագնում, մե՛կ քաղաքացիական հագուստ, ինչպես Երևան-Սևան մայրուղի ելնելու ժամանակ, բայց երկու դեպքում էլ նույն բանն է անում՝ սադրում է հանրահավաքների մասնակիցներին։ Ռուբեն Դավթյանն է, կոտայքի մարզային վարչության պետ։ Կոտայքի մարզից իրեն քաշել-բերել են Ազգային ժողովի դիմաց, ու Փաստաբանն ահազանգում է, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանները հրաժարվում են տնային կալանքի տակ գտնվող իր վստահորդին ուղեցել բժշկական կենտրոն՝ պատճառաբանելով, որ միտինգներով պայմանավորված ծանրաբեռնված են: Կարևոր չէ, որ մարդը մահանա՝ չստանալով բուժօգնություն, կարևոր է, որ երկու մահակավոր ոստիկան ավել կանգնած լինի ժողովրդի դեմ։ Էս ոստիկանապետը միտինգի տեղը գոռում է, սադրում է, իսկ իր մարզում իրավական բարդակ է։ Բացեք հաշվետվությունը հենց Կոտայքի մարզում նախորդ հունվար-ապրիլին եղել է 805 հացնագործություն, այս տարի՝ 979։ Որովհետև ոստիկանապետը, փոխարենը իր գործն անի, պահպանի հասարակական կարգը, զբաղված է միտինգ ցրելով, որը իր գործը չի։ Ու առհասարակ, որևէ մեկի գործը չէ միտինգ ցրելը, եթե այն խաղաղ է։ Տավուշում գրանցվել էր 469 հանցագործություն, այս տարի՝ 532, որովհետև Տավուշի ոստիկանապետը զբաղցված էր պատգամավորների առաջ ճամփա փակելով։ Այ օրինակ հետաքրքիր է էլի, որ տենց ցուցում են ստանում, չեն հարցնու՞մ, բայց այ շեֆ, ես դրա հետ ի՞նչ գործ ունեմ, լիքը գործ կա մարզում, չգիտեմ որն անեմ, որը թողեմ հետո, էդ իմ ի՞նչ անելու գործն ա։ Եսի՞մ, միամիտ բաներ եմ ասում, երևի։

Էսօր կարդացի, որ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները կաշառքով դատապարտյալներին և կալանավորներին արգելված իրեր են փոխանցել։ Ոչ թե մեկ հոգի ու մեկ քրեկատարղականից, այլ՝ մի քանի։ Հսկայական գումարների մասին է խոսքը։ Ինչո՞ւ է էդպես։ Կարող է՞ նրա համար, որ քրեակատարողականների ղեկավարը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, իր գործով զբաղվելու փոխարեն քաղաքական գրառումներ է անում՝ ֆոտոշոփով կոլլաժներ է անում, տեքստեր գրում, լայքեր ստանում՝ ուրախանում։ Արդարադատության նախարարը ընդդիմադիր շարժումներն է ծաղրում, իր հիմնարկները թաղված են կաշառքի մեջ։ Հիմա ստեղ էլ, սա ինքն իր ճաշակով, իր սրտի ուզա՞ծն է անում, թե՞ ցուցում է ստացել, օրինակ, ոնցոր վահագալեքսանյանները։ Եթե իր սրտից բխածն է, ուրեմն նա իր այդպիսի էությամբ, չէր կարող լինել այդ պաշտոնին։ Ճիշտ է իր պաշտոնը քաղաքական է, սակայն նա պաշտոնավարում է որպես նախարար մի ոլորտի, որտեղ ու հատկապես այդտեղ պետք է դրսևորվի չեզոք ու զսպված վարքագիծ։

Իսկ եթե իրեն չի կարողանում զսպել, իր ղեկավարը պետք է առաջարկեր ոլորտը փոխել, գնալ զբաղվել դեղին ինչ-որ կայքով, հոդվածներ ու ակնարկներ գրեր, կոլաժներ սարքեր, որքան սիրտն ուզի, իսկ արդարադատության ոլորտը վստահվեր իրոք դրա մասնագետին, ոչ թե շարքային մտավարժանքների սիրահարի։ Կա տարբերակ, որ ուզում են շեֆին հաճոյանալ, թե տես՝ ես էլ եմ «ուսապարկ»․ կա նաև տարբերակ, որ ցուցում է ստանում ու չուզենալով, բայց անում է։ Ի՞նչ ասեմ, մեկը մեկից չակերտավոր լավն են։

Էկրանի ձախ մարդը Կամո Ցուցուլյանն է, նա էլ ՆԳ նախարարի տեղակալն է ԱԻՆ գծով։ Արտակարգ իրավիճակների նախարարը, մեր պետության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության  պատասխանատուն է։ Քանի օր է՝ Բաղրամյան փողոցից տուն չի գնում, ոստիկանների շարքերն է կարգավորում։ Չեմ հասկանում ինքը ի՞նչ գործ ունի էդտեղ, մտածում եմ, երևի կադրերով տեսել է, որ բերետները վայրենավարի քաղաքացիներին քացի են տալիս, եկել քաղաքացիական պաշտպանությանը տեր  կանգնելու։ Մյուս կողմից էլ, հիշեցնեմ, պարոն Ցուցուլյանին, որ Լոռու մարզը էս պահին շարունակում է մնալ աղետի մեջ, դեռ չեն կարողանում մաքրել, կարգի բերել ջրհեղեղից հետո։ Ջրհեղեից հետո լիքը գյուղերի հետ կապը կտրվել էր, իրենց արևին կամուրջ էին կապել մենակ Քարակոփ գյուղի բնակիչների համար, որ անցնեն, երեկ գիշեր էլի Դեբետ գետը վարարել է, քշել տարել է նաև էդ կամուրջը: Փրկարարների պետ Ցուցուլյանը եկել է հպարտ դեմքով ՔՊ իշխանությանը փրկելու՞։ Եթե փրկելու է էնպես, ինչպես Լոռու մարզը, ուրեմն իշխանությունն էլ ավելի աղետի մեջ է։

Էս կադրերը Նիկոլը հոր տնից չի բերել, եղել են համակարգում, ուղղակի նրանք բավականին ճկուն էին իրավիճակին ու չխորշեցին դիրքավորվել ու կատարել արդեն Նիկոլի, բայց արդեն ցանկացած հրաման։ Կամո Ցուցուլյանն էլ, Արամ Հովհաննիսյանն էլ գնդապետ էին էն ժամանակ, երբ երկիրը շատ ավելի ամուր էր ու ամբողջական, երկիրը հանձնվեց, ստացան գեներալի կոչում ու հիմա ծառայում են հանձնողին։ Թե բա՝ մեր ծառայությունն ենք իրականացնում։ Լո՞ւրջ։ Նույն Արամ Հովհաննիսյանը, ինչպես ցույց են տալիս 2018-ի տեսանյութերը, հեղափոխության օրերին բավականին հանդարտ ոստիկան էր, օրինապահ, շատ ուշադիր, որ հանկարծ իր ենթականերից մեկը մի ապօրինի բան չանի, վրան խոսակցություն չգա։ Հիմա էս ի՞նչ է դառել։ Ստեղ բա հարց չի առաջանու՞մ․ այ մարդ, բայց խի՞, քո ինչի՞ն ա պետք, էդ քպականներն են, որ քաղաքական ապագան մշուշոտ ա, մեղմ ասած, դու էլ հո սրանց պես չե՞ս եկել հյուրախաղերի՝ մի բան էլ մենք առնենք՝ թռնենք։ Որ ի՞նչ ես ծառայողական կյանքդ դրել ՔՊ իշխանություն պահելու գործին։ Էսօր չէ, վաղն են թողնելու էլ ավելի մեծ աղետի մեջ երկիրը ու թռնեն, ու՞մ եք ի՞նչ բացատրելու։ Անկեղծ, չեմ հասկանում։  

Կարճ ասած՝ Հայաստանում պետական կառավարման համակարգը հոգեվարքի մեջ է։ Չէ, իրոք էլի։ Սա նորմալ վարքագիծ չէ, սա անկանոն շարժումների ընթացք է։ Էն որ ծանր հիվանդը հոգին փչելուց րոպեներ առաջ անհույս պառկած է, ինչոր շնչում է, պահի տակ ժպտում է, քրտնում է, հարազատները ասում է՝ ըհը, ուրեմն լավ ա․ այ էդ վիճակում է այս իշխանական համակարգը, կախված մազից, բախտի բերումից, ինչու չէ՝ ոստիկանությունից, իրենց ջիգյարով կռիվ տալու ցանկությունից։ Իսկ մյուս կողմից, ճգնաժամը ամեն ոլորտում է՝ քաղաքականից մինչև իրավական, պաշտպանական, սահմանային ու ամեն ուղղություններով։ Իսկ այս ճգնաժամերի հավաքածուն, ով-ով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող գլուխ բերել, միմիայն խորացնելու է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan