Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...»
7
Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Պատերազմ Արցախում
Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...» Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս․ Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում. Աբրահամյան «Հրապարակ». Արցախցիներին անձնագրեր չեն տալիս, որ ընտրություններին չմասնակցե՞ն «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին Եռացող տարածաշրջանը և նիկոլենց տաք-տաք «պեռաշկին» ուրբաթ, 21։00-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել. Պետք է այն հասցներ ՔԿՀ ԱՄԷ–ում արտակարգ դրություն է հայտարարվել Իրանում մահապատժի է ենթարկվել ԻՀՊԿ գեներալ Իսմայիլ Քաանիին․ նա լրտեսել է «Մոսադի» համար Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ

Փաշինյանը՝ հայկական «կոմունիկացիոն տուպիկի» ճարտարապետ (տեսանյութ)

Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային տրանսպորտային մեգանախագծերից:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«1990-ականների սկզբից Հայաստանում հաճախ կարելի էր լսել, որ «քաղաքականությունը անբարոյականություն է»։ Այս հայեցակարգի նախահայրերը հիմնականում Ղարաբաղ կոմիտեի անդամներն էին, որոնք Ղարաբաղյան թեման օգտագործում էին որպես գործիքակազմ՝ իշխանության հասնելու և սեփականության վերաբաշխման, իրենց համար կապիտալի նախնական կուտակման գործընթաց սկսելու համար։ Եվ երբ նրանք եկան իշխանության, սկսեցին քարոզել այն թեզը, որ «մեր հաղթանակը մեր բեռն է», և Ղարաբաղը պետք է հանձնվի Ադրբեջանին։
Ժամանակի ընթացքում այս գաղափարը վերածվեց մի ամբողջ «գաղափարախոսության», և մոնոէթնիկ Հայաստանի պայմաններում ղարաբաղցիների նկատմամբ ներազգային ատելություն սկսեց սերմանվել երկրի ներսում։ Դա նաև վերածվեց պարզունակ բանաձևի՝ «մենք կհանձնենք Ղարաբաղը՝ դրանով իսկ կարգավորելով հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Ռուսաստանին վտարելով տարածաշրջանից, ինչը, ի վերջո, թույլ կտա բացել տրանսպորտային հաղորդակցությունները Հայաստանի Հանրապետության տարածքով՝ թույլ տալով կառուցել նավթատարեր և գազատարեր։ Իսկ կառավարությունը «կնստի խողովակների ու ճանապարհների վրա ու դրանից փող կաշխատի»։

«Քաղաքականությունն անբարոյականություն է» կեղծ թեզից առաջացած «գաղափարախոսությունը» ապացուցեց իր անկենսունակությունը Արցախի անկումից հետո։ Արցախը հանձնվել է, բայց Թուրքիայի հետ սահմանը բաց չէ. Արցախը հանձնվել է, բայց Ադրբեջանի պահանջները դեռ չեն ավարտվում: Ավելին, իրավիճակն այնպիսին է, որ իշխանությունների գլխավոր նախագիծը՝ «Խաղաղության խաչմերուկը», գնալով ավելի ու ավելի է վտանգված դառնում վերածվելու «Փաշինյանի փակուղու»։

Այսպես, 2023 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ «Զանգեզուրի հատվածը» որպես Հյուսիս-Հարավ ծրագրի մաս ներկայումս չի դիտարկվում՝ Հայաստանի կողմից վերջնական դիրքորոշման բացակայության պատճառով։
Սա առաջին լուրջ «զանգն» էր առ այն, որ Հայաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային մեգանախագծից։

Երկրորդ «զանգը հնչեց» 2024 թվականի փետրվարին, երբ ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը հայտարարել է, որ տրանսպորտային միջանցքների ստեղծման հարցում Ռուսաստանի ռազմավարական խնդիրն է Կասպից ծովով, Ադրբեջանի և Իրանի տարածքով հասնել Հնդկական օվկիանոս։ Խուսնուլլինն իր փետրվարյան ելույթում չի հիշատակել Հայաստանը:

Բայց ամենակարևոր «զանգը» հնչեց նախօրեին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով աշխարհի տարբեր երկրների լրագրողների հետ, հայտարարեց, որ «Հյուսիս-հարավ»-ը կարող է դառնալ պահանջարկ ունեցող միջանցք։ «Ինչ վերաբերում է «Հյուսիս-հարավ» ճանապարհին, ապա այն կարող է վերածվել շատ լավ, պահանջարկ ունեցող միջազգային միջանցքի, երբ բեռներն անմիջապես այստեղից՝ Սանկտ Պետերբուրգի նավահանգստից, ամբողջ եվրոպական մասով կուղևորվեն Ադրբեջան, այնուհետև Իրան և դուրս կգան Պարսից ծոցի ափ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։ Ու նորից Հայաստանի մասին ոչ մի խոսք չասվեց…

Սրան գումարվում է այն փաստը, որ Իրանը դիմել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու համար, Թուրքիան կարծում է, որ BRICS-ին միանալը կարող է այլընտրանք դառնալ ԵՄ-ին միանալուն, իսկ Վրաստանը մեկը մյուսի հետևից ընդունում է օրենքներ, որոնք կասկածի տակ են դնում նրա եվրոպական և հյուսիսատլանտյան հեռանկարները, և կտեսնեք, որ տարածաշրջանը գտնվում է գլոբալ տրանսֆորմացիայի փուլում, իսկ Հայաստանը տարածաշրջանում հայտնվել է «Чужой среди своих» (Յուրայինների մեջ օտար) կարգավիճակում։

Վերոնշյալից հետո ինչ-որ մեկը դեռ կասկածում է՝ Փաշինյանի քաղաքականության արդյունքում, որը սկիզբ է առնում «քաղաքականությունն անբարոյական երևույթ է» գաղափարական նախադրյալից, տարածաշրջանային խաղացողները կարող են համաձայնել, որ Նախիջևանը բավականին հարմար է որպես «կոմունիկացիոն խաչմերուկ», կամ էլ Արցախը, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը շուտով գլխավոր հյուպատոսություն կբացի, իսկ ինքը՝ Հայաստանը կմնա առանց բաց հաղորդակցության, չորսից երկու փակ սահմաններով և կդառնա «Փաշինյանական տուպիկ»:

Քաղաքականությունն իր էությամբ անբարոյականություն չէ, մարդիկ են, որ դարձնում են այն այդպիսին…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>