ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի ՔՊ-ն 7 տարվա մեջ բերել է պատերազմ, ավեր, մահ, տարածքային կորուստներ, վիշտ և նվաստացում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
8
«Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում (տեսանյութ) Ինչո՞ւ է Էրդողանն Արևմուտքի հետ միասին փորձում կազմաքանդել նաև Վրաց եկեղեցին «Իրավական կամակատարությունների դակումը կատարում է Դատախազությունը». «Մայր Հայաստան»-ը ակցիա է իրականացրել Մեզ ամենուր ջերմորեն են դիմավորում․ «Մայր Հայաստան»․ Գրիշա Հարությունյան ՔՊ-ն պետք է հեռացվի ընտրարշավից․ խայտառակ խախտումներ են արել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտում է Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող ճնշումները «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ո՞ւր է 5 միլիարդ 751 միլիոնը (տեսանյութ) ՀՀ անվտանգության մասին Նոյեմբերի 16-ին պետք է մերժել ՔՊ-ին և նրա կցորդին. Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ն 7 տարվա մեջ բերել է պատերազմ, ավեր, մահ, տարածքային կորուստներ, վիշտ և նվաստացում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի»՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիային Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Միացի՜ր, որ փոխենք. Էջմիածին (տեսանյութ) 7 ամիս անց Գևորգ Ստեփանյանի ընտանիքի մեքենան այրելու պատվիրատուները բացահայտված չեն Վահան Քերոբյանը ձերբակալվել է Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ «Մայր Հայաստանը» ծանոթացել է Այգեշատի խնդիրներին և խոստացել լուծումներ․ 5-րդ ալիքի ռեպորտաժը Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Անիմաստ ու անարդյունավետ․ «Կարճ ասած» Զոհաբերելու են կարգալույծ Ստեփան Ասատրյանին. Աննա Գրիգորյան Հայտնաբերվել է որոնվող արցախցի երիտասարդի մարմինը Սա բռնապետություն է․ քաղբանտարկյալների թիվը մեծանալու է․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանը դրսում վախկոտ ու պուպուշ է, իսկ ներսում՝ ագրեսիվ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Նոր գաղտնալսված տեսանյութեր են տարածվելու հոգևորականների մասին․ Եկեղեցին ուզում են վարկաբեկել (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է» Ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները

Երկրում երկիշխանություն է, Արևմուտքը, Ռուսաստանը, Իրանը հետաքրքրված են պայքարով, ակտիվ շփումներ ունեն. Փաշինյանը դուրս գրված ֆիգուր է, ՔՊ վերնախավը «զապասնոյ օդանավակայաններ» է փնտրում, կլինի կոնսենսուսային թեկնածու. Վիգեն Հակոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Բագրատ սրբազանի առաջնորդած այս շարժումը յուրահատուկ է, նախկինում ցուցիչը հանրահավաքի բազմամարդությունն էր, հիմա որդեգրվել է ցիկլիկ մարտավարություն, անընդհատ տանում են որոշակի պիկերի և չեն չարաշահում հանրահավաքային ռեսուրսը։ Առաջին պիկը մայիսի 9-ին էր, երբ հանրությունը սպասում էր գործողությունների, և երբ դա չեղավ, ոմանց թվաց, թե վերջ՝ հիմա մարդկանց տուն կուղարկեն։ Բայց հետո եղան տարբեր ակցիաներ, մասնագիտական հանդիպումներ, և այլն: Դա տարբեր ինստիտուտների ձևավորման փորձ էր։ Ցանցային մարքետինգի կանոններով են շարժվում:
    Երկրորդ պիկը մայիսի 15-ին էր, երբ փորձեցին շրջապատել Օպերային թատրոնի շենքը, որտեղ բավականին լուրջ առճակատում եղավ ոստիկանների, բերետավորների հետ։ Դրան հաջորդեցին տարբեր հանդիպումները. սինուսոիդի սկզբունքով է շարժումն առաջնորդվում, իսկ միտինգները հրավիրվում են այնպես, որպեսզի ռեսուրսն անիմաստ չծախսվի։ Այս շարժման ցիկլիկ բնույթն էֆեկտիվ է և պայմանավորված է առաջնորդի անձով։ Բագրատ սրբազանը զգում է և տեսնում է ժողովրդի պահանջը, զգում է զարկերակը։ Նիկոլ Փաշինյանն էլ էր զգում իր ժողովրդի պահանջը, բայց հիմա այլ է իրավիճակը, և հենց դրա համար են Փաշինյանը և նրա ՔՊ-ն անհանգստանում, որովհետև ամեն ինչ գնում է ոչ ստանդարտ և իրենց համար ոչ հասկանալի ճանապարհով։
  • Իշխանությունների ու իշխանամերձ շրջանակների հայտարարությունները, թե իբր մարում է շարժումը, անհանգստության արտահայտությունն է: Իրականում այս շարժումը չի մարում։ Կա արդեն մարդկանց կորիզ, որոշակի ձևավորված ինստիտուտներ, խմբեր, որոնք կարողանում են որոշակի կազմակերպչական գործունեություն ծավալել, Բագրատ սրբազանն էլ առաջնորդում է՝ առանց հոգնելու։
  • Մեր հասարակության մոտ 70 տոկոսն ապատիայի մեջ է, հաճախ դուրս է մնում քաղաքական գործընթացներից, սակայն օնլայն ռեժիմով հետևում է շարժման գործողություններին: Բագրատ սրբազանն իր քայլերով կարողացել է արթնացնել, այսպես ասած՝ խոհանոցը և կարողացել է լուրջ ազդեցություն ունենալ ապատիայի մեջ գտնվող զանգվածի վրա։

    • Բագրատ սրբազանի շարժումը մի քանի անգամ ստիպեց Նիկոլ Փաշինյանին փոխել իր օրակարգը և արարողակարգը։ Սարդարապատում տեղի ունեցածը ցույց տվեց, որ Փաշինյանը սխալվել էր, և շատ դեպքերում սպոնտան որոշումներ էին կայացվում։ 
    • Շարժման ամենաուժեղ ռեսուրսը Բագրատ սրբազանն է, որն ունի գիտելիք, կրթություն և մարդկանց հետ շփվելու մեծ փորձ։ 
    • Բագրատ սրբազանը նաև շատ լավ հասկանում է, թե որ պաշտոնյայի հետ ինչպես է պետք խոսել, և, ասենք, ՆԳՆ մոտ գիտեր, թե ինչպես և ինչ ոճով պետք է դիմի նախարարին կամ Քննչական կոմիտեի ղեկավարին։
    • Հանրահավաքներից առաջ իշխանությունների մոտ լուրջ վախեր են առաջանում, որովհետև դժվար է կանխատեսել, թե ինչ է լինելու շարժման հերթական հավաքի ժամանակ։ Խնդիրը ոչ միայն ինֆորմացիայի պակասն է, այլ նաև կա մտածելակերպի տարբերություն. որևէ մեկը չգիտի, թե փողոցում իշխանության ներկայացուցիչների հետ խոսակցությունները կամ բանակցություններն ինչի կհանգեցնեն։ Այն, ինչ տեղի է ունենում փողոցում ոստիկանների մասնակցությամբ, նաև հստակ պատկեր է ստեղծում ոստիկանության մակարդակի, նրանց ոչ պրոֆեսիոնալ պահվածքի վերաբերյալ։
    • Կա հասարակության մի ակտիվ զանգված, որը, եթե իմանա՝ իր ներկայությունը ճակատագրական կարող է լինել և բեկում կարող է մտցնել, ցանկացած պահի կմիանա պայքարին: Կա նաև մեկ այլ զանգված, որը, այսպես ասած՝ խոհանոցում է դեռ, բայց ակտիվ հետևում է ընթացքին: Դրանք տրենդի հետևից գնացողներն են, միշտ գնում են հաղթողի հետևից։ 
    • Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելուց հետո նաև այլ մարզերում են մարդիկ հասկանում, որ այս իշխանությունները կամաց-կամաց մոտենում են իրենց տներին…
    • Ժամանակն աշխատում է Փաշինյանի դեմ, թեև հիմա մի փոքր պատային իրավիճակ է, շարժումն ունի ռեսուրս՝ իշխանությանն օրակարգ թելադրելու: Շարժումը դեռ չունի իշխանափոխություն կատարելու ռեսուրս, սակայն իշխանությունն էլ ռեսուրս չունի վերացնելու շարժումը։ Նման պատային իրավիճակը սովորաբար աշխատում է իշխանության դեմ։

      • Շարժման շնորհիվ երկրում ստեղծված է, այսպես ասած, երկիշխանություն։ Շարժումը կարողանում է նոր թափ և նոր ռեսուրսներ հավաքել՝ նոր պիկի դուրս գալու համար։
      • Իշխանությունը հասկանում է, որ իր միակ ռեսուրսն ուժայինն է՝ ոստիկանությունը, կարմիր, սև բերետավորները՝ Փաշինյանի անձնական գվարդիան։ Բայց ոստիկանության գործողությունները կանխատեսելի են, և մարդիկ դրանից այլևս չեն վախենում։ Ուժային կառույցների գործողություններն էֆեկտիվ չեն, իրական գործառույթը չի կատարում, և արդյունքում այդ ռեսուրսն աշխատում է ընդդիմության օգտին։
      • ՔՊ-ի վերնախավի մոտ 10 տոկոսն օգտվել է իշխանական բարիքներից, ստեղծել, այսպես ասած, վայրէջքի «զապասնոյ օդանավակայաններ»՝ աշխարհի տարբեր երկրներում։ ՔՊ-ի վերնախավի որոշ ներկայացուցիչներ զբաղվում են իրենց ապագայի հարցերով։
      • Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը տապալված է։ Ալիևը հերքեց Փաշինյանի խաղաղության խաչմերուկի բոլոր թեզերը և ակտիվ է պահում Զանգեզուրի միջանցքի հարցը։ 
      • Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ տապալված նավից հատուկենտ մարդկանց են փրկում, մյուսներին օգտագործում են և դեն նետում։
      • Փաշինյանը վաղուց ստրատեգիապես դուրս գրված ֆիգուր է, և բոլորը հասկանում են, որ Հայաստանում փոփոխություններ լինելու են, ուստի որևէ մեկը ներքին քաղաքական ռակուրսում Փաշինյանին աջակցություն չի ցուցաբերում, բացի Թուրքիայից և Ադրբեջանից։
      • Աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները հասկանում են, որ Հայաստանում իրավիճակը պատային է, և ցանկացած սցենար կարող է լինել։ Արևմուտքը, անգամ՝ Ռուսաստանը, մի կողմից՝ պաշտպանում են դիվանագիտական էթիկետը ՀՀ իշխանությունների հետ, ասենք՝ Փաշինյանի ծննդյան օրն են շնորհավորում, բայց միաժամանակ, օրինակ, Ռուսաստանը, իր դեսպանին կանչում է Ռուսաստան։ 
      • Արևմուտքում էլ բավականին պրագմատիկ են, որքան էլ տխուր լինի Փաշինյանի համար, պետք է ասել, որ Արևմուտքն այսօր բավականին ակտիվ շփումներ ունի գործող և փողոցում գտնվող ընդդիմության հետ։ Հենց բալանսը թեքվի դեպի ընդդիմություն, դրսից շատ արագ կփոխեն իշխանությունների նկատմամբ իրենց դիրքորոշումը։ 
      • ԱԱԾ-ն առաջին անգամ չէ, որ հերքում է գործակալների թեմայով ՔՊ-ականների հայտարարությունները։ Իրավիճակը փոխված է, և նույնիսկ իրավապահ համակարգում շատերը լուրջ և հիմնավորված զգուշավորություն են ցուցաբերում ՔՊ-ի և Փաշինյանի նկատմամբ։
      • Ռուսաստանի կողմից Գուրգեն Արսենյանին դեսպանի պաշտոնում հաստատումը հնարավոր է պայմանավորված լինի Հայաստանում ՌԴ դեսպանին Ռուսաստան կանչելու հետ: Չի բացառվում, որ մոտ ապագայում ՌԴ-ն փոխի իր դեսպանին, կարելի է ասել, որ տեղի է ունենում ագրեմանների փոխանակում։
      • Շատերը փորձում են հրապարակավ աշխատել իշխանությունների հետ, բայց դեմ չեն լինի, որ փոխվի Հայաստանի իշխանությունը։ 
      • Լինելու է կոնսենսուսային մի թեկնածու, որը և Արևմուտքի, և Ռուսաստանի համար ընդունելի է և երկու կողմի հետ էլ հավասարակշռված հարաբերություններ ունի։ Այլևս չի լինելու այնպիսի թեկնածու, որը միայն այս կամ այն աշխարհաքաղաքական թևի կողմնակից է։ Հայաստանի ապագան կոնսենսուսային թեկնածուն է։

        • Իշխանությունների հակաքարոզչության արսենալն այլևս չի աշխատում, ինչպես նախկինում, հանրային ընկալման և իշխանության խոսքի նկատմամբ վստահության մթնոլորտը փոխվել է։ Իշխանության խոսքի նկատմամբ վստահություն չկա, եթե անգամ կա, ապա միայն 8-9 տոկոսի մոտ։ 
        • Կա մեծ հետաքրքրություն այս շարժման նկատմամբ՝ թե ԱՄՆ-ից, թե առհասարակ հավաքական Արևմուտքից, թե Ռուսաստանից, և թե Իրանից։ Բոլորն էլ հետևում են գործընթացին, աշխատում են զգույշ արտահայտվել, և ընդդիմության, շարժման ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է զսպել նաև ուժային կառույցներին։
        • Էդմոն Մարուքյանը տվյալ պարագայում ռետրանսլյացիա է անում իշխանական ամենաբարձր մակարդակի քարոզչամեքենայի խոսույթը, բայց արդեն այլ հարթակներից՝ կասկած տարածելով, թե Բագրատ սրբազանը կապված է նախկինների հետ։ Մարուքյանը պարզապես ռետրանսլյատոր է և ունի որոշակի առաքելություն, և, այո, նման է լատենտ նիկոլականի։

        Մանրամասները՝ տեսանյութում.







Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan