Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ)
16
Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների

Վրաստանի 17 «արևմտամետ» կուսակցություններ միացել են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում հաղթեն և կազմեն... ժամանակավոր կառավարություն

Համատեղ գործողությունների ծրագրի «վրացական խարտիան»  ստորագրել են 17 ընդդիմադիր կուսակցություններ և հինգ անկախ պատգամավորներ։

Կանոնադրությունն առաջարկել է Վրաստանի նախագահը։ Նրանք, ովքեր միացել են դրան, համաձայն են ընտրություններում հաղթանակի դեպքում ձևավորել ժամանակավոր անկուսակցական կառավարություն, իրականացնել բարեփոխումներ, վերադարձնել Վրաստանը ԵՄ-ի հետ բանակցությունների և մի քանի ամսից հրաժարվել մանդատներից. խորհրդարանական ընտրություններն  ազատ պայմաններում և ժողովրդավարական միջավայրում  անցկացնելու համար:

Սաակաշվիլին բանտից հայտարարել է, որ պետք է ոչ միայն համատեղ գործել, այլև գալիք ընտրություններում հանդես գալ միասնական ցուցակով, որպեսզի հաղթանակի ընարավորությունը երաշխավորված լինի:

Սաակաշվիլու առաջարկը ոչ միանշանակ է ընդունվել ընդդիմության կողմից, քանի որ այստեղ ոչ բոլորն են համաձայն հանդես գալ, օրինակ,  Սալոմե Զուրաբիշվիլու գլխավորած  ցուցակով:

Սաակաշվիլին հասկանում է, որ ընդդիմության շանսը միասնական ցուցակի մեջ է, այլ խնդիր է, որ 17 կուսակցություն համախմբել մեկ տեղ անչափ դժվար գործ է:

Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն   հայտարարեց այն ՀԿ-ների և լրատվամիջոցների հաշիվների վրա կալանք դնելու հնարավորության մասին, որոնք հրաժարվում են ենթարկվել օտարերկրյա գործակալների մասին օրենքին («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»):   Բանն այն է, որ մի շարք կազմակերպություններ ավելի վաղ հայտարարել էին, որ չեն գրանցվելու օտարերկրյա գործակալների ռեգիստրում։

Կալաձեն ասել է, որ նրանց սպառնում են ֆինանսական պատժամիջոցներ, որից հետո հաշիվները կսառեցվեն, իսկ կազմակերպությունները չեն կարողանա աշխատել։

Մյուս կողմից, եթե ընդդիմադիր շրջանակները ենթարկվեն այս օրենքին, ապա փաստացի բարոյական պարտություն կկրեն իշխանությունից մինչև ընտրությունները:

Վրաստանում ընթացող այս զարգացումները ցույց են տալիս մեկ բան, որ գալիք ընտրությունները այդ երկրում հարթ չեն անցնելու և կողմերն էլ հույսը չեն դնելու միայն քվեարկությամբ  հաջողության հասնելու վրա:

Իվանիշվիլու թիմը, իր վարկանիշը բնակչության շրջանում բարձրացնելու համար, քաղաքական տեսանկյունից դիմել է խորամանկ  քայլի. Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ այսօր խորհրդարանում նախաձեռնելու է հակաԼԳԲՏ օրինագծերի փաթեթ։

Այն բաղկացած է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին»  հիմնական օրինագծից և 17 օրինագծերից, որոնք փոփոխում են գործող օրենսդրությունը, ներառյալ Քաղաքացիական և աշխատանքային օրենսգրքերը: Միևնույն ժամանակ, ԼԳԲՏ-ի և արյունապղծության մասին անընդհատ հիշատակվում են նույն կապակցությամբ։

Վրաստանում ԼԳԲՏ թեման շատ զգայուն է, և դրա բարձրաձայնմամբ իշխող կուսակցությունը հույս ունի իր կողմը գրավել բնակչության պահպանողական հատվածին՝  հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ։

Եվրոպական կառույցները խիստ քննադատելու են այս նախաձեռնությունը, որից հետո պիտի տեսակետ հայտնեն ընդդիմադիր շրջանակները: Եթե նրանք էլ քննադատեն, ապա կկորցնեն հանրության մեծ մասի վստահությունը, իսկ եթե լուռ և չեզոք դիրքորոշում ունենան, ապա իրենց մեջ կառաջանան հակասություններ, և ցույց կտան իրենց թուլությունը:

Բացի այս խնդրից, իշխանությունը պատրաստվում է խոշորամաշտաբ տնտեսական համաձայանագրեր կնքել Չինաստանի հետ, որը խիստ քննադատության է արժանացել ԱՄՆ-ի կողմից:

Ինչպիսին կլինի Վրաստանի ուղին, հայտնի կդառնա այս տարվա աշնանը:  Պարզ է մեկ բան. անկախ այդ ընտրությունից, Վրաստանը այս տարի հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ, քանզի հանրության մեջ եղած հակասություններն շատ ավելի խորքային բնույթ ունեն, քան դա երևում է մակերեսի վրա: Մի կողմից այդ երկրում գործում է մոտ 15 հազար ՀԿ, որոնք ֆինանսավորվում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, որոնք այս 30 տարիների ընթացքում համոզել են բնակչությանը, որ Վրաստանի ԵՄ անդամ դառնալը պիտի լինի գերնպատակ: Մյուս կողմից՝  նույն վրաց հանրության մեծ մասը գիտակցում է, որ այդ ճանապարին Վրաստանը կարող է հայտնվել ոչ թե Եվրոպայի մեջ, այլ  ընկնել Ուկրաինայի օրը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Հենց այս երկու հանրային կարծիքներն էլ ներկայացնում են քաղաքական դաշտում այս երկու բևեռները: Դրան գումարվում են ակտիվ աշխարհաքաղաքական պայքարը Վրաստանում, որն ակներև է դարձել գրեթե բոլորի համար: Անակլիայի նավահանգիստի կառուցումը հանձնել չինական ընկերություններին, դա լոկ տնտեսական որոշում չէր:

Նույնիսկ Աջարիայում թուրքական կապիտալը հետ է մղվել և նրա տեղն զբաղեցրել է չինականը, որը տնտեսական հենք է դարձել Վրաստանի այսօրվա իշխանությունների համար՝ վարել ավելի ինքնուրույն քաղաքականություն, այլ ոչ թե կախված մնալ միայն Վաշինգտոնից, կամ Անկարայից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>