Երևանում 8։55–ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 67 մասնակից. ոստիկանություն
Երևանում անհնազանդության ակցիաների 67 մասնակից է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանութունից։
«Ժամը 8։55–ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 67 մասնակից` վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով»,–հայտնեցին ՆԳՆ–ից։