Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Ինչպես է կերտվում պատմական պարտությունը
16
Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ»

Ամբողջովին նոր Land Cruiser 250՝ վերադարձ արմատներին հայեցակարգով. Տոյոտան Շոտլանդիայի Բալատեր բնակավայրում ներկայացրել է նոր փոխադրամիջոցը

Land Cruiser/Լենդ Քրուզեր  250-ն այս մոդելի վերջին սերունդն է:  Այստեղ համադրված են երբեւէ եղած լավագույն լուծումները, որոնք ապահովում են անվտանգ եւ հարմարավետ երթեւեկություն ամենուր:  

  Մի քիչ պատմություն

   Land Cruiser-ը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 1-ին՝ որպես «Toyota BJ»:  Կարճ ժամանակ անց այն ցուցադրում է իր ուժն ու հնարավորությունները՝ դառնալով  Ֆուջի լեռան լանջին գտնվող վեցերորդ կայարան տանող ճանապարհը հաղթահարած առաջին մեքենան:

    Ավելի քան 70 տարիների ընթացքում այս բրենդը  ստեղծել է հզորության, հուսալիության և ամենադժվար պայմաններին դիմակայելու համբավ:  Այն դարձել է Toyota-ի ամենավաճառվող մոդելներից մեկը. մինչեւ օրս աշխարհի ավելի քան 170 երկրում 11,3 միլիոն մեքենա է վաճառվել: 

Ավանդույթ ՝ համարդրված ժամանակակից լուծումների հետ

Նոր մեքենան նախագծելիս ՝ գլխավոր ինժեներ Կեյտա Մորիցուն եւ թիմակիցները փորձել են պատասխանել այս հիմնական հարցին ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում  Land Cruiser-ը եւ որն է այս փոխադրամիջոցի հիմնական ասելիքը:  Վերջնարդյունքից  գլխավոր ինժեները գոհ է: 

Նոր լուծումները  Լենդ Քրուզեր 250-ը դարձնում են գործնական եւ ճկուն:  Ինչպես 5, այնպես էլ 7 տեղանոց Land Cruiser –ի դիզայնն ապահովում  է առավելագույն հարմարավետություն, թե՛ ճանապարհային, թե՛ օֆրոդ երթեւեկության ժամանակ:

Արևմտյան Եվրոպայում  նոր Land Cruiser-ը ներկայացվում է 2,8 լիտրանոց տուրբոդիզելային շարժիչով: Այն առանձնանում է նոր ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփով, որը նախատեսված է մեքենա վարելու արդյունավետությունը և վառելիքի խնայողությունը բարձրացնելու համար:  Նոր Land Cruiser-ը այս բրենդի առաջին մոդելն է, որն ունի էլեկտրական ղեկային համակարգ:  Համեմատած հիդրավլիկի հետ՝ սա անգամ ոչ հարթ տարածքներում ապահովում է ղեկի սահուն կառավարում եւ մանեւրելու հնարավորություն՝  ցանկացած արագության դեպքում:

Անվտանգություն  

   Land Cruiser 250-ի ամուր կառուցվածքն  էապես ուժեղ պաշտպանություն է ապահովում հարվածի ժամանակ, ինչի հավանականությունը, սակայն հասցված է նվազագույնի: Նոր Տոյոտան ունի  անվտանգության և վարորդի աջակցության համապարփակ գործառույթներ, ներառյալ վերջին սերնդի Toyota Safety Sense-ը, որը մեծացնում է վթարների ռիսկի հայտնաբերման շրջանակը:  Համակարգը կարող է զգուշացնել   մոտեցող մեքենայի, այլ փոխադրամիջոցի կամ մոտ տարածության վրա բացվող դռան մասին:  Մյուս  նորարարությունն  արտակարգ իրավիճակների վարորդական կանգառի համակարգն է: Եթե վարորդը որեւէ ազդանշանի չի արձագանքում, այն ինքնուրույն  կանգնեցնում է մեքենան:

Տարբեր մոնիտորների միջոցով վարորդի համար ապահովվում է նաեւ ամբողջական տեսարան:  Դժվար տեղանքում ճշգրիտ մանեւրելու համար հնարավոր է դիտել   անվադողերի շարժը, դիրքը , անգամ այն, ինչ կատարվում է հենց մեքենայի տակ: 

Հարմարավետություն

    Թեւ նոր Land Cruiser-ը նախագծված է արտակարգ պայմանների համար, այստեղ նաեւ  ապահովված են ուղեւորասրահի հանգստությունն ու հարմարավետությունը: Աղմուկը գրեթե չի հասնում սրահ: Նախագծողները հասել են կատարելության . օդի ընդունման համակարգին ձայնը կլանող նյութ է ավելացվել,  անիվի երեսպատումներն, անգամ  անվադողերի  նախշերը հաշվարկվել են աղմուկը նվազեցնելու համար: Հատուկ մեխանիզմների շնորհիվ  նաեւ հնարավորինս սահուն երթեւեկություն է ապահովվում:  

Այս ամենն ամբողջացնում են նոր Տոյոտայի գլխավոր հայեցակարգը՝  «այս մեքենան կարող է ձեզ տանել ամենուր եւ վերադարձնել ապահով ու անվտանգ»:

---
հարցազրույցները ՝ ըստ տեսանյութի հաջորդականության  

  1.  Էթիեն Պլաս Տոյոտա Եվրոպայի հանրային կապերի պատասխանատու     
     
    Սա նոր սերնդի Land Cruiser/Լենդ Քրուզեր  250-նն է՝ բրենդի  նոր մոդելը:  Այն  ամբողջովին վերստեղծվել է՝ վերադարձ դեպի արմատներին հայեցակարգով: Այսպիսով, մենք իսկապես ցանկանում ենք վերադառնալ ակունքներին՝  ԴՆԹ-ին, նրան, ինչը  Land Cruiser –ը դարձնում է Լենդ Քրուզեր:  Մենք բարելավել ենք մեքենայի տեսքը, այն նաեւ ավելի ամուր է, անվտանգ եւ առաջարկում է այն ամենն, ինչը պահանջում են վարորդները ժամանակակից մեքենաներից:

 2 Էթիեն Պլաս Տոյոտա Եվրոպայի հանրային կապերի պատասխանատու          

Կարծում եմ ՝ այս մեքենան մի քանի տեսակի հաճախորդների համար է: Դա, իհարկե, կախված է այն միջավայրից, որտեղ դուք ապրում եք: Բայց, ամեն պարագայում, նոր Տոյոտան ճանապարհի հուսալի ընկեր է ամենուր: Ուստի այն եւ ընտանեկան փոխադրամիջոց է եւ կարող է աշխատանքային նպատակների էլ ծառայել:

Էթիեն Պլաս Տոյոտա Եվրոպայի հանրային կապերի պատասխանատու     

Մենք շատ ուրախ ենք ներկայացնել այս մեքենան հատկապես հայ սպառողներին, ես շատ եմ ցանկանում մի օր այցելել ձեր հիասքանչ երկիր: Վստահ եմ ՝ այս մեքենան հրաշալի առաջարկ կլինի հայ գնորդի համար եւ Հայաստանում այն առանձնահատուկ պահանջարկ կունենա: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>