Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա
![Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա](/timthumb.php?src=/disc/24-05-24/7284b5c68e3d452a051dc326a79eb251.jpg&w=450)
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա»,- նշված է ՌԴ ԱԳՆ փաստաթղթում։