«Զանգեզուրի միջանցքի» հետևում կանգնած են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Իսրայելը և պանթյուրքիստական շրջանակները. այն շրջափակման ծուղակ է. Ալի Աքբար Վելայաթի Արևելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի զորակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ)
27
Վարդավառ է. Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Մայր Տաճարում պատարագ է մատուցվում Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Պատերազմ Արցախում
«Զանգեզուրի միջանցքի» հետևում կանգնած են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Իսրայելը և պանթյուրքիստական շրջանակները. այն շրջափակման ծուղակ է. Ալի Աքբար Վելայաթի Վարդավառ է. Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Մայր Տաճարում պատարագ է մատուցվում Արևելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի զորակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև Մենք ենք պաշտպանն ու զինվորը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգընտիր Վեհափառ Հայրապետի. Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր «ՔՊ-ի Սարիկը» կգնա՞ Գյումրու էլցանցի «Կարս» մասնաճյուղի հեռացված տնօրենի պաշտոնն զբաղեցնելու Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել Հայաստանի դրածո վարչապետը վախենում է ընդդիմախոսներից, վախենում է բոլոր նրանցից, ովքեր պատռում են փարիսեցու իր կեղծ դիմակը. Աննա Կոստանյան Տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ… Բագրատ սրբազան Ավանում բարդին տապալվել է գազատարի, մալուխների, ավտոտնակի վրա (տեսանյութ) Քամուց տապալված հերթական ծառը (տեսանյութ) Երևանի դիտարժան վայրում տգեղ վիճակ է ստեղծվել 83 թվից այստեղ բան չի արվել․ բնակիչները դիմել են «Մայր Հայաստանին» (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան Հերթական «անկանխատեսելի» անձրևից հետո, Երևան քաղաքը վերածվեց ջրաշխարհի Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել էր գետերի և լճերի (տեսանյութ) Լուսшնկшրում Պшղեստինի ժողովուրդն է, որին Իսրшյելը ցեղասպшնում է․ մենք ոչ մի բառ չենք խոսում այս մասին Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև

Շարունակության մասին պետք է հիմա մտածենք

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է «Նիկոլից հետո» Հայաստանում հնարավոր հիմնական քայլերի վերաբերյալ իր պատկերացումները. 
«Ակնհայտ է, որ վարչապետի փոփոխությունը շարժման հիմնական պահանջն է, պրոցեսի առաջին տրամաբանական հանգրվանը։ Եվ միանգամայն հասկանալի է լայն շրջանակների ու տարբեր խմբերի բնական հավաքական պահանջը՝ լսել (ձևակերպել, ընտրել, որոշել) նոր վարչապետի թեկնածուի անունը։ Մենք գնում ենք դրան։ Սա է տրամաբանությունը, և սա է ուզում հասարակությունը։

Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ՝ անկախ նրանից, թե գործող իշխանությունն ինչ տեխնիկական խնդիրներ կստեղծի գրանցման շուրջ։ Գուցե մենք սա հիմա լավ չենք պատկերացնում, բայց դա լինելու է, և նոր իրավիճակը մեզ համար նոր խնդիրներ է ձևակերպելու ու նաև աշխատանքի նոր հնարավորություններ տալու։ Այն է՝ իշխանությունը միայն վարչապետը չէ, և խորքային փոփոխությունները, որոնց մասին է հենց այս շարժումը, հնարավոր չէ իրականացնել մեկ հոգու փոփոխությամբ։ Իսկ հարցի մյուս, նույնքան կարևոր կողմը պետական ներքին կայունության ապահովումն է, պետության ներքին հոմեոստազի ապահովումը։

Փոփոխություններ և կայունություն

Առաջին փուլի փոփոխությունները չեն կարող սահմանափակվել միայն վարչապետի փոփոխությամբ։ Դա չի տա բավարար արդյունք։ Ոչ ոք չի չեղարկել արտաքին ռիսկերը, և մենք դա 24 ժամ պետք է հիշենք։ Արագ փոփոխությունների ծավալը պետք է ներառի.
1. Վարչապետի փոփոխություն
2. Անվտանգության խորհրդի կազմի փոփոխություն (որպես կոլեկտիվ պատասխանատվության մարմին պետք է ներառի գիտելիք ու փորձ ունեցող գործիչների՝ կարևորագույն հարցերը քննարկելու համար, ու որպես հակակշիռ «նորերի» իշխանության)
3. Նախագահի փոփոխություն (չափազանց կարևոր է պետական կարևորագույն ինստիտուտի վերակենդանացման ու ներքին հաշտության ու այլ կարևոր պրոցեսների երաշխավորը լինելու համար)
4. ԱԺ նախագահի փոփոխություն

Կայունության ապահովում

Վերը նշված կետերի իրականացման պարագայում.
ա. Աժ-ն պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը, և ՔՊ խմբակցությունը պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը։
բ. Փոխնախարարների մակարդակով՝ ցանկության և ունակությունների դեպքում, պետք է շարունակվի բնականոն աշխատանքը։ Այսինքն պետք է ոչ թե խնդիր չդնել, այլ առավելագույնս բացառել փոխնախարարների կադրային ջարդը։
գ. Պետական համակարգը, քաղծառայողների համակարգը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։ Դա պետության համակարգն է, և ոչ՝ փոփոխվող իշխանությունների։
դ. Բացառվում է ուժային և իրավապահ համակարգերում պատահական, անգամ՝ վաստակած «շարժման տղերքի» նշանակումը։ Մենք 1991-ից դա գիտենք՝ ինչ է դա և ինչի է բերում։ Միայն մասնագետներ, պրոֆեսիոնալներ՝ համակարգի ներսից կամ համակարգերում աշխատած։

Նոր խաղի կանոններ

Ա/ Պետական համակարգ պետք է վերադառնան փորձառու մասնագետները, ովքեր անարդարացիորեն հեռացվել են կամ չեն ցանկացել աշխատել այս կառավարության հետ (դիվանագետներ, սպաներ և այլն)։
Բ/ Բացառել «արհեստական քվոտավորված մասնակցության» սկզբունքը՝ էսքան մարդ այսինչի կողմից, այսքան՝ այնինչի։ Եթե փոփոխությունները կատարվում են համաժողովրդական ճնշման տակ, ապա «ֆորմալ ազդեցիկների» ինստիտուտը կորցնում է իր գինը։ Պետությունը կարիք ունի գրագետ, ունակ մարդկանց, այլ ոչ թե՝ սրա կամ նրա ներկայացուցիչների։
Բ/ Կոշտ ձևով պետք է կասեցվի ֆեյքերի ֆաբրիկայի գործունեությունը և սկսվի լուրջ բաց հետաքննություն՝ պարզելու համար, թե ինչ մեխանիզմներով, ինչ փողերով, ինչ կազմերով է իրականացվել մեդիա տեռորը հայ հասարակության հանդեպ։ Սա շատ կարևոր է՝ հասարակության սթափ բանականությունը վերականգնելու, ներքին հաշտության մթնոլորտի և առողջանալու պրոցեսի համար։
Գ/ Պետք է բացառել որևէ անհատական կամ ինստիտուցիոնալ վրեժ, անձնական քինախնդություն, անձնական հողի վրա վատություն՝ նոր «նախկինների» դեմ։ Սա պետք է լինի գերիշխող մթնոլորտը ու նաև՝ ուժայինների հստակ պարտականությունը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan