«ԵՄ ներկայացուցիչն ինձ սպառնացել է, որ ես կկրկնեմ Ֆիցոյի ճակատագիրը». Կոբախիձե

Դիտել նաև
Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից
Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «փաշինյանն է», պարզապես՝ առանց իրական իշխանության. նրանց մյուս «փաշինյանը» կմնա բանտում դեռ երկրար տարիներ
USAID-ին միայն վերջին չորս ամսվա ընթացքում վրացական ընդդիմությանն աջակցել էր ավելի քան 110 մլն դոլարով բայց...
USAID-ն ավելի քան 40 մլն դոլար է ծախսել Վրաստանում ընտրությունների վրա. խորհրդարանի նախագահ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնացել են, թե ինքը կարող է կրկնել օրերս մահափորձի թիրախ դարձած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագիրը։ Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Ինձ հետ զրույցում ԵՄ հանձնակատարներից մեկը թվարկեց այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան գործիչները «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի կողմից դրված վետոն հաղթահարելուց հետո։ Տեսաք թե ինչ տեղի ունեցավ Ֆիցոյի հետ, դուք պետք է շատ զգույշ լինեք», – եվրահանձնակատարի խոսքերն է մեջբերում Կոբախիձեն՝ չբացահայտելով, սակայն, նրա ինքնությունը։
ԵՄ ներկայացուցիչները Կոբախիձեի այս հայտարարությունն առայժմ չեն մեկնաբանում։
Աղբյուր՝ 168.am