Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ)
26
Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Պատերազմ Արցախում
Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր «ՔՊ-ի Սարիկը» կգնա՞ Գյումրու էլցանցի «Կարս» մասնաճյուղի հեռացված տնօրենի պաշտոնն զբաղեցնելու Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել Հայաստանի դրածո վարչապետը վախենում է ընդդիմախոսներից, վախենում է բոլոր նրանցից, ովքեր պատռում են փարիսեցու իր կեղծ դիմակը. Աննա Կոստանյան Տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ… Բագրատ սրբազան Ավանում բարդին տապալվել է գազատարի, մալուխների, ավտոտնակի վրա (տեսանյութ) Քամուց տապալված հերթական ծառը (տեսանյութ) Երևանի դիտարժան վայրում տգեղ վիճակ է ստեղծվել 83 թվից այստեղ բան չի արվել․ բնակիչները դիմել են «Մայր Հայաստանին» (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան Հերթական «անկանխատեսելի» անձրևից հետո, Երևան քաղաքը վերածվեց ջրաշխարհի Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել էր գետերի և լճերի (տեսանյութ) Լուսшնկшրում Պшղեստինի ժողովուրդն է, որին Իսրшյելը ցեղասպшնում է․ մենք ոչ մի բառ չենք խոսում այս մասին Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մարտնչող տգիտության մասին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների կողմից եկեղեցու և պատմական իրողույթունների հետ կապված անհեթեթ ու նաև տգետ հայտարարություններին: 
«Հայտնի անձն այսօր ասել է, նկատի ունենալով եկեղեցուն, որ «Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում ազդեցության գործակալ»:
Պատմության մասին բացարձակ անտեղյակություն, տգիտությունը մանիպուլյացիայի աստիճանի հասցված։
Բացատրեմ, թե ինչու էին հայ եպիսկոպոսները գնում Կեսարիա օծվելու։

1. Այն ժամանակ, քրիստոնեական աշխարհում, կար 6 նվիրապետական աթոռ' Ալեքսանդրիա, Հռոմ, Եդեսիա, Կեսարիա, Երուսաղեմ եւ Անտիոք, հետագայում դրանց միացավ Կոնստանդնապոլիսը։
Նվիրապետական աթոռներ էին կոչվում այն կենտրոնները, որտեղ քարոզել են Հիսուսի աշակերտները եւ այնտեղ կային Սուրբ նշխարներ։ Միայն այդտեղ էին կարող եպիսկոպոսներ օծվել, այդ աթոռների առնվազն երեք եպիսկոպոսների կողմից։
Կոնստանդնապոլսն այդ չափանիշներին չէր բավարարում, բայց քանի որ մայրաքաղաք էր, մեծ դժվարությամբ, հետագայում, նվիրապետական աթոռի կարգավիճակ է ստանում։
Այդ աթոռներից որեւէ մեկում եպիսկոպոս օծվելը պարտադիր էր ողջ քրիստոնեական աշխարհի համար' Բրիտանիայից, մինչեւ Կովկաս։ Այնպես որ, Կեսարիայում հայ եպիսկոպոսների օծվելը (մի մասը հայ էլ չէր, ասորիներ էին), պարտադիր պայման էր, նաեւ' մյուս քրիստոնյաների համար։ Գրիգոր Լուսավորիչն էլ Կեսարիայից էր, առնվազն մայրը հույն էր, հոր պահը չքննարկենք, հարցեր կան։
2. Այն ժամանակ ոչ միայն Հայաստանի, այլ առհասարակ, բոլոր քրիստոնյա տերությունները մասնակի էին անկախ, բոլորը Հռոմի (Բյուզանդիայի) կայսեր հպատակներին էին («երկնքում մեկ Աստված, երկրում մեկ կայսր» բանաձեւով), այս, կամ այն սուվերենության մակարդակով եւ եպիսկոպոսները չէին կարող ազդեցության գործակալ լինել ըստ սահմանման, որովհետեւ անգամ արքաներն, ի պաշտոնե, կայսեր հպատակներն էին, այդ թվում նաեւ Պապ արքան (արքան հունարեն արխոնտն է' հայերեն արտասանությամբ, այդ տիտղոսը նշանակում է կայսեր վասալ, բարձր ինքնավարությամբ), իսկ Արեւմուտքում կայսեր վասալներն էին ռեքսերը, որը հետո դարձավ royal.
3 Ինչ էր Պապ թագավորի արածը. Հռոմի ազդեցությունից Պարսկաստանի ազդեցության տակ մտնելը, ինչի համար պետք էր եկեղեցին հանել Հռոմի ազդեցության տակից։ Առավել եւս, արդեն կար ասորական (կամ պարսկական) եկեղեցու նախադեպը։ Պապը փորձում էր խաղալ Հռոմի եւ Պարսկաստանի հակասությունների միջեւ, իր սուվերենության աստիճանը որոշակիորեն բարձրացնելու համար (ավելի հավանական' Պարսկաստանի ճնշման ներքո), ինչի համար պատժվեց։
4. Փաստորեն, ողջ կաթոլիկ աշխարհի հոգեւորականներն իրենց երկրների դեմ աշխատող գործակալներ են, քանի որ ենթարկվում են Վատիկանին։ Տեղեկացնենք խեղճ ու անֆայմ լեհերին եւ հունգարներին, որ ազատվեն իրենց գործակալ կարդինալներից, իրենք դա ինքնուրույն չեն հասկանում։
Հ.Գ. Որքան անպատասխանատու ու ինքնահավան տգետ պետք է լինի մարդը, որ 4-րդ դարի իրողությունները բերի 21-րդ դար ու մեղադրի մի ողջ ինստիտուտի, 1600 տարվա կտրվածքով:
Հ.Գ. Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք»։
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan