Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ Մեծ թվով հոգևորականեր, այդ թվում Գարեգին Բ–ի եղբայրը՝ ՌԴ թեմի առաջնորդը, ևս մասնակցում են քայլերթին (տեսանյութ) Համար 1 է տված, տեռորի մթնոլորտ է. Գառնիկ Դանիելյան
5
Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը. Նիկոն Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում Սամվել Կարապետյան Ուղիղ միացում՝ ԱԱԾ շենքի մոտից. Ուղիղ Ցույցեր նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն՝ բացարձակ աբսուրդ է․ Լևոն Քոչարյան Փաստորեն հա՛մ դատախազ եք, հա՛մ օպերի ֆունկցիա եք կատարում․ Ագնեսա Խամոյան Գողն ամենաբարձրն է գոռում «Բռնե՛ք գողին» (տեսանյութ) Սա ձեր մշտական, անօրինական գործողություններից է․ Աղվան Վարդանյանը՝ իշխանական ֆրակցիային «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը Իշխող խմբակն իմ բացակայությունն օգտագործեց քաղաքական շոուի համար. Սեյրան Օհանյան Ի աջակցություն բոլոր քաղբանտարկյալների մասնակցելու ենք հուլիսի 4-ի երթին. «Որդիների կանչ» ՀԿ Գողացել են 1 միլիարդ 400 մլն դրամ․ Սամվել Հակոբյանը փաստեր է ներկայացնում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Միքայել սրբազան. «Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար»: Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը. Նիկոն Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում Սամվել Կարապետյան Ուղիղ միացում՝ ԱԱԾ շենքի մոտից. Ուղիղ Միքայել Սրբազանը և Բագրատ Սրբազանը 1-օրյա հացադուլ են հայտարարում Մեծ թվով հոգևորականեր, այդ թվում Գարեգին Բ–ի եղբայրը՝ ՌԴ թեմի առաջնորդը, ևս մասնակցում են քայլերթին (տեսանյութ) ՀՀ-ում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Օկուպացված Արցախում Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին «Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես մզկիթ»․ #Anadolu «Հավաքն ու երթը արտոնված են»․ պաշտպանության խորհուրդ Համար 1 է տված, տեռորի մթնոլորտ է. Գառնիկ Դանիելյան Սուրբ Էջմիածինը ամուր է իր հոգևորականաց դասով՝ ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին. Այն սասանել անկարելի է Իշխող խմբակն իմ բացակայությունն օգտագործեց քաղաքական շոուի համար. Սեյրան Օհանյան Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի մոտ. ուղիղ Իշխող խմբակն իմ բացակայությունն օգտագործեց քաղաքական շոուի համար. Սեյրան Օհանյան Իրանի նախագահը ժամանել է օկուպացված Արցախ «Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 հոգի կալանավորվել է Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից. Գարիկ Մարտիրոսյան Ցույցեր նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն՝ բացարձակ աբսուրդ է․ Լևոն Քոչարյան Փաստաբանն առաջարկում է հրապարակել «գյուլելու» վերաբերյալ ամբողջական ձայնագրությունը Փաստորեն հա՛մ դատախազ եք, հա՛մ օպերի ֆունկցիա եք կատարում․ Ագնեսա Խամոյան Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հայցադիմումներ է ներկայացնում վիրավորանքների և զրպարտության դեպքերով Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը հենց տրվել է Գլխավոր դատախազի կողմից․ Վարդևանյան ՔՊ-ն տապալել է Երևանի կառավարումը ցանկացած ոլորտում, իսկ տրանսպորտի բարեփոխումը վերջնական «Հենց հիմա ավտոբուսում ասեղ գցելու տեղ չկա, վճարելու համար անհնար է հասնել վալիդատորին»․ Վահե Սարգսյան Կոտրել են մարզահամերգային համալիրի պահեստային տարածքի դուռը. կան բերման ենթարկվածներ «Դալմա մոլի» ներսում Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառ են բարձրացրել Սամվել Կարապետյանը շատ բան է արել ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի տնտեսության համար. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Գողն ամենաբարձրն է գոռում «Բռնե՛ք գողին» (տեսանյութ) Սամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` ժողովրդական լեզվով ասած` մարդավարի. Կարեն Կարապետյան

Փաշինյանն ընտրել է տխրահռչակ Զելենսկու և Սահակաշվիլու ճանապարհը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը․
Հարգելի՛ ժողովուրդ,

Ցանկացած կառավարության գործունեության հիմքում լեգիտիմությունն է։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը լեգիտիմ չէ, քանզի խաբեությամբ է քվե կորզել՝ կիրառելով շանտաժի, մանիպուլյացիաների ու կեղծ խոստումների հսկայական զինանոց և հիմա չի վայելում հանրային վստահություն։

Եթե գնահատելու լինենք կառավարության ծրագրի կատարման ընթացքը 2023-ին, ապա այն չի համապատասխանում 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի»՝ ՔՊԿ-ի ներկայացրած ծրագրին ու շեղված է կառավարության 2021-2026 թվականների ծրագրում նշված դրույթներից։

Փաշինյանի գլխավորած կառավարությունը ձախողել է գլխավոր հարցերում՝ մեր երկրի անվտանգության ապահովում, Արցախի իրավունքների պաշտպանություն, Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովում, մեր երկրի պաշտպանունակության վերականգնում։

Խոստման ու իրականության այնպիսի կտրուկ շեղում կա, որ գործ ունենք ոչ միայն լեգիտիմության բացակայության, այլ նաև հանցավոր գործունեության կամ անգործության հետ։

Որպես խոսքերիս հիմնավորում հիշեցնեմ մի քանի դրույթ ՔՊԿ-ի նախընտրական ծրագրից և 2021-ին խորհրդարանին ներկայացրած կառավարության ծրագրից, այնուհետև տեսնենք, թե ինչ ունեցանք իրական կյանքում։

ՔՊԿ-ի նախընտրական և կառավարության ծրագրերում կարդում ենք․ «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա։ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո։ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»։

Ի դեպ, ՔՊԿ-ն իր նախընտրական ծրագրում օգտագործում է «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը։ Հիմա իրենք խուսափում են անգամ «Արցախ» բառն օգտագործել։

Ինչպես տեսնում եք, գործնականում Նիկոլ Փաշինյանը վարել է այդ ծրագրից 180 աստիճանով շեղված քաղաքականություն։

2022թ հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Փաշինյանը ոչ միայն դրժել է իր նախընտրական խոստումը, այլ նաև խախտել Հայաստանի Անկախության հռչակագիրը և օրենսդրությունը, ինչը պետական հանցագործությունների շարքին կարելի է դասել։

Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ նպաստել է Արցախի պաշարմանը, որն ավարտվեց Արցախի կորստով ու հայերի էթնիկ զտմամբ։ 2023-ի սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունների ժամանակ Հայաստանը ոչ միայն չդարձավ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, ինչպես որ խոստացվել էր, այլ դեռ մի բան էլ Փաշինյանը ցուցադրաբար ձեռքերը լվաց Արցախից՝ մեր հայրենակիցներին թողնելով կրակի բերանում։

Հիմա Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանն ու որոշ ՔՊԿ-ականներ ադրբեջանամետ քարոզին ու քաղաքականությանը նպաստում են թշնամական էնտուզիազմով։

Հաջորդը՝ հայ-ռուսական հարաբերություններ, ՀԱՊԿ, ԱՊՀ։ Փաշինյանը խոստանում էր քայլեր ձեռնարկել բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն էլ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։

Մեջբերում․ «ՀԱՊԿ-ը դիտարկելով որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ` Կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին: Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը և կազմակերպությունում ընթացող գործընթացներին»,-գրված է ՔՊԿ-ի նախընտրական ու կառավարության հնգամյա ծրագրերում։

Ի՞նչ ունենք իրականում։ Հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանի ակտիվ ջանքերով ծայրաստիճան սրված են։ Գործ ունենք դիվանագիտական պատերազմի հետ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արևմուտք-Ռուսաստան բախման թատերաբեմ։ Նա իր անձնական շահերից ելնելով՝ համաձայնել է Հայաստանը դարձնել երկրորդ Ուկրաինա՝ գլոբալ հակամարտության մեջ մեր երկիրը դնելով զոհասեղանին։

ՀԱՊԿ-ի հետ ակտիվ աշխատել խոստացող Փաշինյանը սառեցրել է Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին՝ զգալիորեն հարված հասցնելով մեր երկրի անվտանգային համակարգին, խաղալով Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին, Արևմուտքի հակառուսական ու հակաիրանական ծրագրերի օգտին։ Նրա առաջ դրսից խնդիր են դրել Ռուսաստանին հեռացնել մեր տարածաշրջանից։ Մեր երկրի համար անվտանգություն չեն խոստացել, բայց անձամբ ի՛ր համար խոստացել են։ Ինքն էլ պարտաճանաչորեն Հայաստանը տանում է դեպի կառափնարան։

ԱՊՀ-ի մասով վերջին թարմ լուրն այն է, որ Արարատ Միրզոյանը չի մասնակցելու ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Ահա ձեզ հարաբերությունների «խորացման» ևս մեկ վառ ապացույց։

Փաշինյանն ընտրել է տխրահռչակ Զելենսկու և Սահակաշվիլու ճանապարհը։ Ի դեպ, վերջինս ցուցումներ էր տալիս Փաշինյանին հակառուսական քայլեր անելու թեմայով։ Դատելով ամենից՝ Փաշինյանը ականջալուր է եղել նրան։ Հայաստանի կառավարության ղեկին գտնվողն աճուրդի է հանել մեր երկիրը՝ հանուն արևմտաթուրքական ուժերի հակառուսական քաղաքականության և հանուն սեփական շահերի։

Նիկոլ Փաշինյանը խաբել է գլխավոր հարցում։ Նա խոստացավ խաղաղություն և անվտանգություն, բերեց ու բերում է պատերազմ, կորուստներ, պարտություն։ Նա ահաբեկում է մեր ժողովրդին ու իր քայլերով նախապատրաստում Հայաստանի կործանումը՝ դրա դիմաց Նավալնու կնոջ կամ Տիխանովսկայայի դերին պատրաստվելով։ Իր համար Հայաստանն այլևս մանրադրամ է՝ իր սեփական կաշվի փրկության ու ապաստան ստանալու դիմաց։ ՔՊԿ շարքերի համար ընդունելի՞ է այս ամենը։ Իրենք ուզո՞ւմ են կիսել Փաշինյանի քայլերի պատասխանատվությունը։ Հարցերս հռետորական չեն, շատ կոնկրետ պատասխան են պահանջում։ Ամեն մեկն իր արածի ու չարածի համար պետք է պատասխան տա։

Եվ վերջում։

Սիրելի՛ ժողովուրդ,

Փաշինյանն ադրբեջանական ցանկությունների իրականացնողն է։ Ինքն արդեն սահմանագծում ու սահմանազատում է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ խոստովանելով, որ Ադրբեջանը ոչ մի քարտեզ հիմք չի ընդունում։ Այդ դեպքում ո՞ր հիմքով է նա այս կամ այն տարածքը համարում ադրբեջանական։ Ջերմուկում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանն Ալմա-Աթիի հռչակագրո՞վ է զավթել մեր տարածքները։ Ինչո՞ւ այդ հարցերը բարձրացնելու փոխարեն Փաշինյանը նոր տարածքներ հանձնելուց է խոսում։ Գործարքի բնո՞ւյթն է այդպիսին։

Արարատ Միրզոյանն օրերս հայտարարեց, որ իրենք ընդհանուր լեզու են գտել Արդբեջանի հետ շատ հարցերի շուրջ, բայց երկու կարևոր կետում չեն կարողանում համաձայնության գալ՝ տարածքային ամբողջականության ճանաչում և հաղորդակցությունների բացում։ Հարց է առաջանում՝ բա եթե այդ հարցերում համաձայնություն չկա, ապա ո՞ր հարցում կա ընդհանուր լեզու։ Հայկական կողմի միակողմանի զիջումների՞։ Այդպես կարող ենք մինչև Երևան հասնել։

Փաշինյանը Հայաստանի մակետն առել է ձեռքն ու այն թափահարում է՝ շուկայի վաճառականի նման «էստի՛ համեցեք» կանչելով։

Այո՛, Հայաստանը սահմանագծման ու սահմանազատման կարիք ունի։ Դրանք կարող են իրականացվել բացառապես սովետական քարտեզներով, ինչը բնականորեն ենթադրում է ռուսական միջնորդություն։ Իրարամերժ հարթակներում և առանց քարտեզի սահմանագծում ու սահմանազատում հնարավոր չէ իրականացնել։ Դա առնվազն արկածախնդրություն և անգրագիտություն է։ Իրականում՝ պետական հանցագործություն։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մեզ իրոք անհրաժեշտ է սահմանազատում և սահմանագծում, բայց նախևառաջ ներքին կյանքում։ Սահմանագծում Հայաստանի ու փաշինյանական իշխանության միջև, ինչին կհաջորդի հայ ժողովրդի սահմանազատումն այս հակապետական իշխանությունից։

«Տարածքները հանձնենք, որ պատերազմ չլինի» իշխանական բլեֆ-կարգախոսը պետք է փոխարինել «Փաշինյանին հեռացնենք, որ խաղաղություն լինի» իրական կարգախոսով։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan